- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ-ի շնորհավորական ուղերձը Արցախյան շարժման 25-րդ տարեդարձի առթիվ

ARF_Logo-colored [1]Սիրելի Հայրենակիցներ,

Այսօր, փոտրվարի 20-ին, լրանում է Արցախյան Շարժման 25-րդ տարեդարձը: Արցախյան պայքարի շնորհիվ ազատագրվեց մեր հայրենիքի մի հատվածը, ստեղծվեց մեր նորօրյա անկախ պետականությունը: Արցախյան շարժումը հայ ժողովրդին վերադարձրեց հպարտություն, սեփական ճակատագիրը տնօրինելու, պայքարելու և հաղթելու վճռականություն: Հաղթանակը հնարավոր դարձավ հայ ժողովրդի միասնականության, համահայկական ներուժի մեկտեղման, անմնացորդ նվիրումի շնորհիվ:

Այսօր Հայաստանի Հանրապետությունը, Արցախը, համայն հայությունը նոր մարտահրավերների առջև են: Պարտավոր ենք գիտակցել, որ մեր ոգու և համատեղ ջանքի պահպանմամբ է հնարավոր Հայաստանի Հանրապետության հզորացումը, հայության իղձերի իրականացումը, Արցախյան ազատամարտի ձեռքբերումների իրավական ամրագրումը:

Հայրենակիցներ,

Շնորհավորում ենք բոլորիս Արցախյան Շարժման 25-րդ տարեդարձի կապակցությամբ: Համոզված ենք` Արցախյան Շարժման գաղափարները մեր գալիք հաղթանակների ուղենիշն են:

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
20 փետրվար 2013