Հ.Յ.Դ. Երիտասարդականի արդարության կոչը

2004թ. փետրվարի 19-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի« Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանը ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանվեց քնած ժամանակ կացնի 16 հարվածով Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: Ռամիլ Սաֆարովը 2006 թ.-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ բանտարկության:

Հունգարայի իշխանությունները 2012թ. Օգոստոսի 31-ին գործադրեցին Ռամիլ Սաֆարովի արտահանձման որոշումը, նրան անմիջապես տեղափոխելով հայրենիք՝ իբր պատիժը այնտեղ կրելու պայմանով:

Սակայն Ադրբեջանում նախապէս արդէն ազգային հերոս հռչակուած յանցագործը արտահանձնման նոյն օրը Ադրբեջանի Նախագահի կողմից ստացաւ ներում, որով Ադրբեջանը մէկ անգամ կրկին համայն աշխարհին ապացուց, որ հայասպանութիւնը յանցագործութիւն չէ։

Հ.Յ.Դ. Երիտասարդականը խորապես հիասթափված է Հունգարիայի իշխանությունների կողմից ադրբեջանցի սպայի վերաբերյալ կայացրած անարդար որոշման կապակցությամբ:

Հունգարիայի իշխանություններն այս քայլով հիմք տվեցին հայ հասարակությանը թերահավատորեն վերաբերել համամարդկային արժեքներ քարոզող եվրոպական ընտանիքին և դրան միանալու իր որդեգրած ուղուն, քանի որ այդ ընտանիքի անդամ պետություններից մեկը բացահայտորեն ոտնահարում է իր իսկ դավանած սկզբունքները:

Համոզուած ենք, որ Հունգարիայի եւ Ադրբեջանի այս քայլը առավել նպաստեց տարածաշրջանում տիրող անկայունությանը:

Առ այդ Հ.Յ.Դ. Երիտասարդականը պահանջում է՝

1.- Հունագարիայի Սոցիալիստական կուսակցութեան երիտասարդական թեւից՝ Նոր Շարժում (Societas-New Movement) կեցուածք ճշտելու եւ դատապարտելու Հունգարիայի իշխանութեան կիրառած քաղաքականութիւնը։

2.- Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միութիւնից (IUSY) եւ Եւրոհամայնքի Ընկերվարական Երիտասարդների կազմակերպութիւնից (ECOSY) դատապարտել տեղի ունեցածը եւ բացատրութիւն պահանջել երկու կազմակերպութիւնների անդամ Հունգարիայի Ընկերվարական կուսակցութեան երիտասարդական թեւից՝ Նոր Շարժում (Societas-New Movement)։

Համոզուած ենք որ Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանութիւնների կատարած քայլերը մեծապէս նպաստում են տարածաշրջանի անկայունութեանն ու պատերազմի հրահրմանը, որոնք դէմ են արդարութիւն, ժողովրդավարութիւն, խաղաղ աշխարհ եւ համամարդկային արժէքներ դաւանող IUSY եւ ECOSY-ի որդեգրած սկզբունքներին։

Հ.Յ.Դ. Երիտասարդական
05.սեպտեմբեր.2012 թ.
Երեւան

Տպել Տպել