- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ Ֆրանսիայի Հայ Դատի գրասենյակը դատի է տվել Ֆրանսիայի խորհրդարանում Սումգայիթի զոհերի հիշատակը անարգողներին

Ֆրանսիայի խորհրդարան [1]Արդբեջանցիները կռիվ են հրահրել Ֆրանսիայի խորհրդարանում սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված արարողության ժամանակ: Կռիվը ծագել է, երբ ադրբեջանական պատվիրակությունը խանգարել է Ֆրանսիական խորհրդարանում կազմակերպված սումգայիթյան զոհերին նվիրված ոգեկոչման արարողությունը` հրաժարվելով մեկ րոպե հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Ադրբեջանական լրատվամիջները հրապարակել են իբր հայերը, կողպելով ելքի դուռը, ներկա գտնվող ֆրանսիացիների հետ ծեծի են ենթարկել արարողությանը ներկա ադրբեջանցիներին:

ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ (CCAF) Մուրադ Փափազյանի վկայությամբ, սակայն, վեճը հրահրել է ադրբեջանական կողմը: Նրա խոսքերով` ադրբեջանցիներից մեկը բռունցքով հարվածել է արարողության կազմակերպիչներից՝ ՀՅԴ Փարիզի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Հրաչ Վարժապետյանին, ով մոտեցել էր պարզելու, թե ինչ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում ադրբեջանցիները: Հարվածից հետո մի խումբ երիտասարդ հայեր շտապել են բեմ, որից էլ կռիվ է սկսվել:

Ներկաների ջանքերով և ոստիկանության ժամանումով հաջողվել է հանդարտեցնել բորբոքված կրքերը: Փարիզ [2] Ականատեսներից մեկի վկայությամբ` ադրբեջանցիներից մեկը բղավել է թե ինքը «հարգանքի տուրք կմատուցի միայն Խոջալուի զոհերի հիշատակին»: Զարմանալիորեն, Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեյովը ադրբեջանցի պաշտոնյանների հետ բարձրացել է բեմ և դատապարտել հարձակումը:

«Սումգայիթյան իրադարձությունները 25 տարի անց. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկա իրավիճակը և ապագա հեռանկարները» խորագրով ոգեկոչման արարողությունը կազմակերպվել էր Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանի կողմից: Արարողությանը ներկա էին նաև Ֆրանսիայի խորհրդարանի այլ անդամներ:

Ադրբեջանի կողմից հրահրված հետագա բռնություններից խուսափելու համար Ֆրանսիայի «Նոր սերունդ» կազմակերպությունը չեղյալ է հայտարարել Ադրբեջանի դեսպանատան առջև նախատեսված մեկօրյա ցույցերը:

Սադրանքը հավանաբար պլանավորված է եղել, քանի որ միջոցառմանը ներկա էին նաեւ Ադրբեջանի հեռուստաընկերությունները:

Ըստ Մուրադ Փափազյանի՝ սանդրանքն անընդունելի է հատկապես երկու օրից պլանավորվող իրենց ցույցից առաջ, որը պիտի տեղի ունենա Ադրբեջանի դեսպանատան դիմաց:

Մուրադ Փափազյանը նաեւ համոզմունք է հայտնել, որ երկու ադրբեջանցիները կապեր ունեն Ադրբեջանի դեսպանության հետ։ «Խոսքը վերաբերում է անընդունելի սադրանքի մասին` Ադրբեջանի դեսպանատան դիմաց մոր կողմից կազմակերպվող բողոքի ցույցից երկու օր առաջ», – հայտարարել է Փափազյանը` տեղեկացնելով, որ իրենք պատրաստվում են բողոք ներկայացնել տեղի ունեցածի կապակցությամբ։

ՀՅ Դաշնակցության «Նոր սերունդ» կազմակերպության Ֆրանսիայի բյուրոն, իր հերթին, չեղյալ է հայտարարել ադրբեջանական դեսպանատան դիմաց այսօր ծրագրած նստացույցը` «անվտանգության նկատառումներով»։

Հաղորդվում է, որ Փարիզում Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունը երկու ադրբեջանցիների ծեծի կապակցությամբ բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի արտգործնախարարությանը եւ պատրաստվում է բողոքի նամակներ հղել նաեւ երկրի նախագահին ու Ազգային ժողովի:

ՀՅԴ Ֆրանսիայի Հայ Դատի գրասենյակը  դատի է տվել Ֆրանսիայի խորհրդարանում Սումգայիթի զոհերի հիշատակը անարգողներին

ՀՅԴ Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը դատի է տվել Ֆրանսիայի խորհրդարանում փետրվարի 27-ին «Սումգայիթյան իրադարձությունները 25 տարի անց. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկա իրավիճակը և ապագա հեռանկարները» թեմայով ոգեկոչման արարողության ժամանակ լկտի վարք դրսեւորած երկու ադրբեջանցիների:
Հրաչ [3]Ֆրանսիայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Հրաչ Վարժապետյանը տեղեկացրել է . «Մենք, իբրեւ կուսակցություն, արդեն ֆրանսիական իշխանություններից պահանջել ենք դատ հարուցել ադրբեջանցիների դեմ»,- ասել է Վարժապետյանը՝ հստակեցնելով, որ դատական պահանջը «Ֆիզիկական, բարոյական եւ արտահայտման ագրեսիա» ձեւակերպման ներքո արդեն ներկայացվել է դատարան:

Վարժապետյանը կարեւորել է այն հանգամանքը, որ ֆրանսիական ոստիկանության կողմից հաստատվել է կատարվածի`Ադրբեջանի դեսպանատան կողմից սադրանք լինելը: «Դեպքից 5 րոպե չանցած Ադրբեջանի դեսպանը եւ նրա անձնակազմը հայտնվեցին խորհրդարանում՝ դիվանագիտական բողոք բարձրացնելու համար»,- ասաց Վարժապետյանը՝ հավելելով, որ ադրբեջանական ԶԼՄ-ները նույնպես դեպքից մի քանի րոպե անց ողողել էին խորհրդարանի շրջակայքը: «Փարիզում ամենակարճ ճանապարհորդությունն առնվազն 30 րոպե է տեւում: Արագ լուր ստանալու եւ ժամանելու համար առնվազն մի ժամ էր պետք, այնինչ ադրբեջանցիները տեղում էին մի քանի րոպեից»,- նկատել է Վարժապետյանը:

Վարժապետյանը ներկայացրել է Ֆրանսիայի Խորհրդարանում փետրվարի 27-ին տեղի ունեցած անախորժ միջադեպի հանքամանքները: Նրա ներկայացմամբ՝ ՀՅԴ «Հայ դատի» Ֆրանսիայի գրասենյակի կազմակերպած միջոցառմանը մեծաթիվ ֆրանսիացի պատգամավորներ եւ հյուրեր էին ներկա: «Ամեն ինչ խաղաղ ընթացավ, տեղի ունեցան քաղաքական բարձր մակարդակի ելույթներ: Հայ համայնքի ղեկավարության պատգամն այն էր, որ 25 տարի հետո միակ ելքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն է»,- ասաց նա: Վարժապետյանը նշեց, որ երկրորդ պատգամը սփյուռքահայության եւ հատկապես ֆրանսիահայության կողմից Արցախի ժողովրդին զորակցության հայտնումն էր՝ իր ճակատագիրը ընտրելու հարցում:

Ըստ ՀՅԴ Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավարի միջոցառման վերջում հայ հաղորդավարուհին մեկ վայրկյան հոտնկայս լռության էր հրավիրել դահլիճում ներկաներին՝ Սումգայիթի զոհերի հիշատակը հարգելու համար: «Երկու ադրբեջանցիներ, որոնք անկոչ հյուրեր էին եւ ներս էին թափանցել գաղտնի, չկանգնեցին»,- ասաց Վարժապետյանը՝ հավելելով, այդ ժամանակ Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Ֆրանսուա Ռոշբլուան, դիմելով ադրբեջանցիներին, նրանց արարքը անարգանք է որակել զոհերի հիշատակին եւ Ֆրանսիայի Ազգային Ժողովին` բարձրաձայն ոտքի հրավիրելով նրանց:

«Այդ երկու լկտիներն ասացին, որ իրենք ոտքի կկանգնեն Խոջալուի համար»,- ասել է Վարժապետյանը: ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավարը նշել է, որ ներկաները դրանից հետո դահլիճից դուրս են հրավիրել անկոչ հյուրերին, որից հետո, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նրանք հայտնվել են հիվանդանոցում: «Դա դեռ պետք է ճշտենք»,- ասել նա: Վարժապետյանն ընդգծել է, որ Հայ դատ ի գրասենյակի եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությունն ամբողջական է, իսկ փոխադարձ զորակցությունը՝ 100 տոկոս: