ՀՅԴ Երիտասարդականի մասնակցութիւնը ԵԵԸԿ-ի համաշխարհային համագումարին

երիտասարդ ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը տեղեկացնում է, որ թուականիս Մարտի 7-10-ին, Շուեդիայում տեղի ունեցաւ Եւրոհամայնքի Երիտասարդ Ընկերվարականների կազմաեկերպութեան* Համաշխարհային համագումարը։

ՀՅԴ Երիտասարդականը ԵԵԸԿ-ի անդամ է` դիտրոդի կարգավիճակով։

Համագումարին ՀՅԴ Երիտասարդականը մասնակցեց երկու հոգանոց պատուիրակութեամբ` Ազատուհի Սիմոնեան (Հայաստան) և Արէն Կերտեչեան (Ֆրանսիա)։
Համագումարին իր ողջոյնի տեսաուղերձն է յղել Եւրոպայի ընկերվարականների կուսակցութեան (PES) Նախագահ Սերգէյ Ստանիշևը։

Քառօրեայ նիստերի ընթացքում մասնակիցները ունկնդրեցին կազմակերպութեան շրջանաւարտ նախագահութեան գործունէութեան զեկոյցը։ Որոշեցին յառաջիկայ երկու տարիների գործունէութեան ընդհանուր սկզբունքներն ու ուղղութիւնները։ Հաստատեցին երկամեայ բիւջէն։ Եւ վերջում ընտրեցին նոր նախագահութիւն։
Նախագահութեան կազմում վերընտրուեցին ԵԵԸԿ-ի Նախագահ` Կայիսա Պենին (Ֆինլանդիա) և Ընդհանուր քարտուղարը` Թոմաս Մաէսը (Բելգիա)։
Յատկանշական է, որ Համագումարը որոշում կայացրեց կազմակերպութեան անունը վերափոխել Երիտասարդ Եւրոպական Ընկերվարականների (Young European Socialists)։
ՀՅԴ Երիտասարդականի պատուիրակութիւնը Համագումարի շրջանակներում հանդիպումներ ունեցաւ մասնակից կազմակերպութիւններից Իսրայէլի, Բուլղարիայի, Պաղեստինի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Պորտուգալիայի, Նորուեգիայի և Յունաստանի պատուիրակութիւնների հետ։ Քննարկուել են երկուստէք հետաքրքրող հարցեր։

Նշելի է, որ Կովկասի տարածաշրջանից Համագումարին մասնակցում էր միայն ՀՅԴ Երիտասարդականը։

• European Community Of Socialist Youth

13.Մարտ.2013 թ.

Տպել Տպել