- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Արգենտինացի Խորխե Մարիո Բերգոլիոյի պապ ընտրվելն, անկասկած, կնպաստի հայոց հարցի առաջխաղացմանը

News-Kiro [1] Հռոմի պապի պաշտոնում արգենտինացի Խորխե Մարիո Բերգոլիոյի ընտրվելն, անկասկած, կնպաստի հայոց հարցի առաջխաղացմանը միջազգային ասպարեզում:

Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

ՙՍակայն մեկ բան է լինել կարդինալ, մեկ այլ բան` Հռոմի պապ: Թեև ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ նա այսուհետև էլ կպահպանի իր դիրքորոշումն այդ հարցի նկատմամբ՚, – ընդգծել է Մանոյանը:

Ավելացնենք, որ Բերգոլիոն միշտ բարեկամական կապեր է ունեցել հայ համայնքի հետ ու մասնակցել է տարբեր հայկական միջոցառումներին` նվիրված Հայոց ցեղասպանությանը, ներկա է եղել Ամենայն Հայոց կաթողիկոսի մատուցած պատարագներին։

Ավելին, 7 տարի առաջ արքեպիսկոպոսը հրապարակավ Թուրքիայից պահանջել է առանց նախապայմանների ընդունել Ցեղասպանության փաստը։ Նա ընդգծել է, որ հայերը կարիք ունեն, որպեսզի հարգվեն մարդու իրավունքները, քանի որ ենթարկվել են ամենածանր ոճրի` ցեղասպանության։

ՙԱՐՄԻՆՖՈ՚