Հայկական Հարցերի Հաստատութեան Յայտարարութիւնը

HHH-logoՍոյն թւականի մարտի 16-ին Միւնխէնում տեղի ունեցաւ Հայկական Հարցերի Հաստատութեան նախագահութեան ընտրական ժողովը: Ապագայ գործունէութեան վերաբերեալ գործնական որոշումներ առնելուց յետոյ, ներկաները քառամեայ շրջանի համար ընտրեցին նոր նախագահութիւն հետևեալ կազմով՝

Ալիս Մարուխեան – Տնօրէն
Սուրէն Ծովիկեան – Փոխտնօրէն
Ժիրայր Քոչարեան – Փոխտնօրէն

Հաշւեքննիչ մարմնի անդամները ընտրւեցին՝ Յասմիկ Ֆլորովը և Ռաֆայէլ Յակոբեանը։

Իսկ Նախագահութեան իրաւաբան և վարչական պատասխանատու նշանակւեց Բերնդ Միւննիշը։

Հայկական Հարցերի Հաստատութեան կայքէջի պատասխանատուն է Վարուժան Բաբախանը։

Նկատի առնելով որ Նունիկ Պալեան-Վիթուսը մեծ մասամբ ապրում է Երևանում, նշանակւեց նախագահութեան կապը Երևանի անդամների հետ։

Հայկական Հարցերի նախագահութիւն
Միւնխէն մարտ 16, 2013

Տպել Տպել