Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչումը կնպաստի ավելի առողջ թուրք սերունդ դաստիարակելուն

Ragp Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հայտարարելով իր անկախության մասին, օգտագործեց հասարակությունների հիմնարար իրավունքներից մեկը` ազգերի ինքորոշման իրավունքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին [«Արեւմտահայութեան հարցերու ուսումնասիրութեան կեդրոն»ում] լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թուրք հայտնի մտավորական, գրող, «Բելգե» հրատարակչատան տնօրեն Ռագըփ Զարաքոլուն:

«Ես քառասուն տարի է` աշխատում եմ մարդու իրավունքների ոլորտում, և այս հարցում իմ տեսակետը շատ պարզ է: ԽՍՀՄ փլուզման տարիներին ադրբեջանական իշխանությունները Թուրքիայի դրդմամբ սկսեցին ֆաշիստական ագիտացիա իրականացնել և կոտորել հայերին: Ղարաբաղի ժողովուրդն արտահայտեց իր կամքը, ինքնորոշվեց, դիմադրեց և հաղթանակ տարավ: Ես ուրախ եմ նրանց հաղթանակի համար»,- ասաց թուրք մտավորականը: Նա ղարաբաղյան հիմնահարցը նմանեցրեց Թուրքիայում առկա քրդական խնդրին: «Եթե անգամ ընտանիքում կան խնդիրներ, ամուսիններն իրավունք ունեն ամուսնալուծվել: Կարծում եմ, որ ժողովուրդներն ավելի շատ ունեն բաժանվելու իրավունքը»,- ընդգծեց Ռագըփ Զարաքոլուն:

Թուրք հայտնի մտավորական, գրող, հրապարակախոս Ռագըփ Զարաքոլուն Հայաստան է այցելել «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովին մասնակցելու նպատակով: Նա մեկն է այն փոքրաթիվ թուրք մտավորականներից, ով Թուրքիայում բազմիցս բարձրաձայնել և գրքեր է հրատարակել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ինչի հետևանքով մշտապես ենթարկվել է թուրքական իշխանությունների հետապնդումներին և բանտարկվել է: Ներկայում այս նույն պայքարի համար բանտում է գտնվում նաև նրա որդին:

Ժամանակակից Թուրքիայում կան այնպիսի մարդիկ, ովքեր վախենում են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրք հայտնի մտավորական, գրող, հրապարակախոս, «Բելգե» հրատարակչատան տնօրեն Ռագըփ Զարաքոլուն:Ռագփ1 «Թուրքիան և Հայաստանը երկու հարևան երկրներ են, սակայն գրեթե հարյուր տարի է` լուսնի և երկրի չափ հեռու են իրարից: Անիի մոտակայքում քանդված մի կամուրջ կա, որը հարյուր տարի է` անգործածելի վիճակում է: Ես այժմ հիշում եմ իմ ընկեր, երջանկահիշատակ Հրանտ Դինքի` այնտեղ արված մի լուսանկարը: Նա իր կյանքը կորցրեց նրա համար, որ ցանկանում էր նորից վերականգնել այդ կամուրջը»,- ասաց թուրք մտավորականը:

Ռագըփ Զարաքոլուն խոսեց հայ և թուրք հասարակությունների միջև անջրպետի առկայության մասին, որն իր արտացոլումն է գտել նաև գրականության ոլորտում: Ընդգծելով, որ ներկայում Թուրքիայում կան հունական, հրեական, իտալական գրական ստեղծագործությունների թուրքերեն թարգմանված տարբերակները` Զարաքոլուն ցավով արձանագրեց հայերենից կատարված թարգմանությունների բացակայության մասին: «Թուրքական պետությունը մեզ` թուրք ընթերցողներիս, զրկել է հայկական գրականությունը կարդալու հնարավորությունից: Առաջին և վերջին հայկական գրականության հավաքածուն հրատարակվել է 1909 թվականին արաբատառ օսմաներենով: Թուրքիայում հայ գրականության սով է»,- հայտարարեց թուրք մտավորականը: Զարաքոլուն տեղեկացրեց, որ Թուրքիայում այս խնդրով լրջորեն զբաղվող միակ հրատարակչությունը «Արաս»-ն է, սակայն Թուրքիայում հայկական գրականության բացը լրացնելու նպատակով պետք է ավելի լուրջ կարողություններ ներդնել: Թուրք մտավորականը հույս հայտնեց, որ Հայաստանի հետ համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի թարգամանություններ անել ինչպես հայերենից, այնպես էլ` թուրքերենից:

«Հավատացեք, որ երկու կողմերի միջև կամուրջն այնպես է խզվել, որ դա արտացոլվել է ոչ միայն գրականության մեջ. այդ խզումն ավելի խորն է», – նշեց թուրք մտավորականը: Նա ամոթալի համարեց այն հանգամանքը, երբ Եղիշե Չարենցի թանգարան կատարած իր այցելության ժամանակ գտավ հայ բանաստեղծ Գևորգ Էմինի կողմից թուրք գրող Նազըմ Հիքմեթի ստեղծագործությունների թարգմանությունը, մինչդեռ հայ մեծանուն բանաստեղծներից և ոչ մեկի ստեղծագործությունները թուրքերեն թարգմանված չեն:

«Թուրքիայի բռնատիրական վարչակարգը ի վերջո մերժեց ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլև հերքեց հայկական պատմության, մշակույթի, գրականության գոյությունը»,- ցավով ընդգծեց Զարաքոլուն:

Թուրք հայտնի մտավորական, գրող, հրապարակախոս Ռագըփ Զարաքոլուն Հայաստան էր այցելել «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովին մասնակցելու նպատակով: Նա մեկն է այն փոքրաթիվ թուրք մտավորականներից, ով Թուրքիայում բազմիցս բարձրաձայնել և գրքեր է հրատարակել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ինչի հետևանքով ենթարկվել է թուրքական իշխանությունների հետապնդումներին և բանտարկվել: Ներկայում այս նույն պայքարի համար բանտում է նաև նրա որդին:

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայի համար պետական անվտանգության հարց է: Սա է պատճառը, որ արդեն երկար տարիներ է, ինչ երկրում մերժողականության մթնոլորտ է ձևավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թուրք հայտնի մտավորական, գրող, «Բելգե» հրատարակչատան տնօրեն Ռագըփ Զարաքոլուն` անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայում ընթացող նախապատրաստական աշխատանքներին:

«Ինչպես խորհրդային շրջանում էր մարդկանց հոգնեցրել պաշտոնական պատմագրությունը, այնպես էլ Թուրքիայում այս խնդիրը հոգնեցրել է թուրք ժողովրդին: Չնայած Թուրքիայում առկա արգելքներին, այդուհանդերձ մեր օրերում շատացել են այն մտավորականները, ովքեր համոզվում են, որ կատարվածը ցեղասպանություն է եղել»,- նշեց Զարաքոլուն: Նրա խոսքով` վերջին շրջանում երկրում շատացել են այն թուրք մտավորականները, ովքեր սկսել են լրջորեն մտածել կատարվածի շուրջ` զուգընթաց կարեւորելով նաեւ մտավորականների ունեցած դերը:

«Ցավալի է, որ թուրական մերժողականությունը հասնում է նրան, որ ցեղասպանության տրավման փոխանցվում է նոր սերունդներին: Թուրքիան իրավունք չունի այդպես վարվել, դա շատ դաժան է սերունդների նկատմամբ»,- ասաց թուրք մտավորականը: Նա ընդգծեց, որ եթե Թուրքիան պաշտոնապես ներողություն խնդրի Հայոց ցեղասպանության համար, ապա թուրք ժողովրդի նոր սերունդներն էլ հոգեպես ավելի առողջ կլինեն: «Թե’ թուրքական, թե’ քրդական, թե’ հայկական կողմի հանգստության համար պետք է կարողանանք թաղել մեր մեռելներին: Քանի մերժում ենք Հայոց ցեղասպանության իրողությունը, մեր մեռելները կշարունակեն բաց մնալ իրենց գերեզմաններում»,- հայտարարեց Զարաքոլուն:

Թուրք հայտնի մտավորական, գրող, հրապարակախոս Ռագըփ Զարաքոլուն Հայաստան էր այցելել «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովին մասնակցելու նպատակով: Նա մեկն է այն քչաքանակ թուրք մտավորականներից, ով Թուրքիայում բազմիցս բարձրաձայնել և գրքեր է հրատարակել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ինչի հետևանքով բազմիցս ենթարկվել է թուրքական իշխանությունների հետապնդումներին և բանտարկվել է: Ներկայում այս նույն պայքարի համար բանտում է գտնվում նաև նրա որդին:

«ԱՐՄԵՆՊՐԵՍ»

Տպել Տպել