Հրաչի համար անգամ մահը խնդիր չէր. «Գործերս մնացին թերի, գերեզմանն ինձ հոգ չէ»

ելույթՊռոշյանցիները եւ Հայաստանի տարբեր մարզերից գյուղ եկած հազարավոր մարդիկ այսօր հրաժեշտ են տվել իրենց մարտական ընկերոջը, համայնքի արժանի ղեկավարին։

Պռոշյանցիների համար Հրաչ Մուրադյանի անժամանակ մահը ոչ միայն բազմաթիվ հարցեր է առաջ քաշել, այլ նաեւ մտահոգություն։ Եթե մեր երկրում սպանվում է ազատամարտիկ, հայրենիքի եւ սեփական փոքր համայնքի նվիրյալ ղեկավարը, ապա մտահոգվելու լուրջ առիթ է առաջ գալիս։

Պշոռյանցիները եւս մեկ անգամ փաստել են, որ նա անմնացորդ ծառայում էր բոլորին։ Պռոշյանցիները նկատել են, որ Հրաչի համար անգամ մահը խնդիր չէր, եթե կենդանի լիներ, նա կասեր. – “Գործերս մնացին թերի, գերեզմանն ինձ հոգ չէ”։

Կռվեց մարտի դաշտում, թշնամու գնդակը խնայեց նրան, բայց ընկավ ներքին դավաճանի գնդակից։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կարծիքով, նա խոնարհ հերոս էր եւ անձայն, առանց ավելորդ ցուցամոլության իր աշխատանքն էր անում։ Ցանկացած գործում նրա նվիրվածությունը վարակիչ էր` ե՛ւ որպես համայնքի ղեկավար, ե՛ւ արցախյան ազատամարտում։

“Նա մնաց Ղարաբաղում այնքան ժամանակ, մինչեւ զինադադար չկնքվեց: Իսկ արդեն խաղաղ կյանքում նա, չունենալով նյութական միջոցներ, պետական աջակցություն եւ թիկունք, մի քանի անգամ հաղթեց եւ գյուղապետ դարձավ, որովհետեւ նա ուներ ժողովրդի համակրանքը”,- ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։

Երթ` ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի հիշատակին

երթ

Այսօր Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի հուղարկավորությանը մասնակցելու համար Երեւանի 15-րդ թաղաամսից մինչեւ Պռոշյան գյուղ երթ-ակցիա էր կազմակերպվել:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների անդամներ եւ Պռոշյան գյուղի մի շարք դպրոցկաններ Հրաչ Մուրադյանի ընկերների հետ ծաղիկներով եւ պաստառներով քայլեցին մինչեւ գյուղապետի տուն:

Այսօր գյուղում դադարեցվել են դպրոցի դասերը, մարդկանց մեծ մասն էլ, ըստ դպրոցականների, աշխատանքի չի գնացել, որպեսզի մասնակցի գյուղապետի հուղարկավորությանը:

հրաչ 1

Ակցիայի մասնակից Վարդան Բալյանը նշում է, որ այս կերպ իրենք արտահայտում են իրենց վերաբերմունքը դեպքին, իրենց բողոքը համակարգի դեմ եւ աջակցությունը զոհվածի հարազատներին ու ընկերներին:

«Նա այս փտած համակարգի հերթական զոհն էր ամենայն հավանականությամբ»,-ասում է Բալյանը:

«Երկրի քաղաքացին, նամանավանդ այն քաղաքացին, որը իր կյանքն է նվիրել մեր հայրենիքին, Արցախի ազատագրմանը, այսօր զոհվում է ներքին թշնամու կրակոցից: Մենք մեր բողոքն եք արտահայտում հենց դրա դեմ»,-ասում է ակցիայի մասնակից Սյուզան Սիմոնյանը:

Տպել Տպել