- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Սրանք քաղաքական ընտրություններ են ու ոչ թե քաղաքապետի՝ այլ ավագանու

Arsen-Hambarcumyan [1]Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավն արդեն մեկնարկել է: Մինչ մայիսի 5-ն իրենց նախընտրական ծրագիրն ու անելիքները ներկայացնելու համար Երեւանի ավագանու Դաշնակցության համամասնական ցուցակի անդամներն արդեն պատրաստ են: Նախըտրական ծրագիրը մշակված է, այն կներկայացվի մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

“Մի քանի օրից կսկսենք նաեւ հրապարակային հանդիպումները ,բակային հանդիպումներ փորձում ենք օգտվել նաեւ ռադիոյի համացանցի հնարավորություններից։ Մեր նախընտրական ծրագիրը խտացված ներկայացնում է մի շարք խնդիների լուծումներ, որոնք լուրջ հիմնավորումներ են”,- ասաց ԳՄ փոխներկայացուցիչ, Դաշնակցության համասնական ցուցակի եռյակում ընդգրկված Արսեն Համբարձումյանը։

ՀՅԴ պաշտոնական arfd.am կայքում բացվել է նաեւ Երեւանի ավագանու ընտրության` կուսակցության քարոզչական բաժինը: Այստեղից կարելի է ամբողջական տեղեկություններ ստանալ նախընտրական քարոզչության մասին: Կայքում տեղադրված են նաեւ ՀՅԴ նախընտրական ծրագիրը եւ ավագանու անդամների համամասնական ցուցակը:

“Այս ընտրություններն անձի ընտրություն չեն”,-ասում է Արսեն Համբարձումյանը:

Ցուցակը գլխավորող թեկնածուներից բացի, ակտիվ քարոզչություն են անելու իրենց համամասնական ցուցակի բորլոր անդամները` նախորդ տխուր օրինակը չկրկնելու համար, երբ երեւանցին ո՛չ դեմքով, ո՛չ անունով չի ճանաչում իր ընտրած ավագանուն:

Արսեն Համաբարձումյանը կարեւորում է նաեւ մեկ այլ հանգամանք :Այս ընտրությունները քաղաքական են, ուստի ակնկալում է` ակտիվ եւ արդար մրցակցային դաշտ:

“Հակառակ որոշ քաղաքական ուժերի եւ մասնավորապես՝ իշխող քաղաքական ուժի անթաքույց դիրքորոշմանը, սրանք Տարոն Մարգարյանի ընտրություները չեն: Իրականում՝ սրանք քաղաքական ընտրություներ են, ոչ թէ քաղաքապետի՝ այլ ավագանու”,- ասաց նա:

Քաղաքական մենաշնորհը պետք է վերանա: Ավագանու անդամների մեծամասնությունը չպետք է լինի իշխող կուսայկցությունից, եթե մենք չենք ուզում ունենալ նշանակովի քաղաքապետ:

“Եթե մենք չենք ուզում ունենալ նշանակովի քաղաքապետ, պետք է ճիշտ ընտրություն կատարենք, որովհետեւ նշանակովի քաղքապետը՝ անկախ իր մարդկային որակներից, չի կարող ինքնուրույն լինել”,- ասաց Համբարձումյանը։

Իսկ մինչ այդ ակտիվ եւ միասնական թիմով աշխատելու են ՀՅԴ ցուցակի բոլոր 65 անդամները, որպեսի մայիսի 5-ին Երեւանցին վստահի Դաշնակցությանը եւ Երեւանը փոխի Հայաստանը:

«ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ»