[1]Քալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքի քաղաքային գործավարի գրասենյակում ավարտվել է փոստով ուղարկված մնացած 3500 քվեաթերթիկների հաշվարկը, որից հետո հայտարարվել են Գլենդելի քաղաքային ընտրությունների վերջնական արդյունքները:
Ինչպես հաղորդում է Asbarez-ը, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Գլենդելի մասնաճյուղի կողմից պաշտպանվող թեկնածուներն ընտրվել են, բացառությամբ երկուսի: Քաղաքային խորհրդի երեք տեղերի համար պայքարում Արա Նաջարյանը վերընտրվել է 10 165 ձայներով, Լորա Ֆրիդմանն ստացել է 8088 ձայն, իսկ Զարե Սինանյանը հաղթել է 7379 ձայներով: Շահե Քերոգելյանը զբաղեցրել է 4-րդ տեղը՝ 7023 ձայներով:
Գործող քաղաքային գործավար եւ Հայ դատի Ամերիկայի հանձնաժոմբի կողմից պաշտպանվող Արտաշես Քասախյանը հեշտությամբ հաղթել է 12 319 ձայներով: Քաղաքային գանձապահի պաշտոնի համար թեկնածու Րաֆֆի Մանուկյանը, ով չուներ մրցակից, ստացել է 14 560 ձայն:
Գլենդելի միավորված դպրոցական օկրուգի խորհրդի երեք տեղերի համար պայքարում հաղթողների մեջ են Հայ դատի Ամերիկայի հանձնաժոմբի կողմից պաշտպանվող Գրեգ Քրիքորյանը (12 850 ձայն) եւ Արմինա Կարպետյանը (9195 ձայն):
news.am