- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ինչպես մայիսի 5–ին սասանել մենիշխանությունը Երևանում. բոլորը մեկի, մեկը բոլորի համար

ՀՅԴ-խմբակցություն1 [1]Առանձին–առանձին ստանալ երևանցիների առավելագույն քվեները, ստանալ ավագանու 33 և ավելի անդամի քվե միասնաբար, ապա փակ, գաղտնի քվեարկությամբ չորս քաղաքական ուժերի մեջ, կատարել Երևանի ընդդիմադիր քաղաքապետի ընտրություն. սա այն ծրագիրն է, որի մասին խոսում էր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ ասելով, թե վստահ է, որ եթե մեկ անգամից չհաջողվեց ընտրել ընդդիմադիր քաղաքապետ, դա հնարավոր կլինի անել արդեն ավագանու ներսում՝ արդեն այդ հետընտրական դաշինքն ունենալով և սասանել հանրապետականի մենիշխանությունը Երևանում:

Նշենք, որ Երևանի 65 հոգանոց ավագանու մեջ 33 ձայն ստանալու դեպքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի կարողանա միանձնյա որոշել Երևանի քաղաքապետին։Աղվան փոքր [2]

Tert.am–ի հետ զրույցում Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ, ի պատասխան հարցի, թե ինչ նկատի ուներ Արմեն Ռուստամյանը՝ ասելով «հետընտրական փուլում ունենալ» ընդդիմադիր քաղաքապետ, հաստատեց այս տեղեկությունը։

«Մեր ցանկությունն էր սկզբում, որպեսզի ընդդիմությունը միասնաբար մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Ցավոք, դա չհաջողվեց, բայց եթե բոլորը միավորվեին, գուցե թե ավելի վատ լիներ. բոլորը հանգիստ կլինեին մեկը մեկի հույսին կմնար և ամեն մեկն առանձին–առանձին չէր անի առավելագույնը»– ասաց նա:

«Հիմա չորս ընդդիմադիր ուժերը մասնակցում են, և բնական է, որ յուրաքանչյուրը ձգտելու է առավելագույն ձայներ ստանալ, ու այն մթնոլորտը, որ կա Երևանում, այն դժգոհությունը, որ կա, ամբողջովին հնարավորություն է տալիս, որ ընդդիմությունն ստանա ավելի ձայներ»,– ավելացրեց Աղվան Վարդանյանը:

Այլ խոսքով՝ այս սխեման մի փոքր հիշեցնում է «Չորս հրացանակիրների» «բոլորը մեկի, մեկը՝ բոլորի համար» կարգախոսը,ավելի ճիշտ դրա ձևափոխված տարբերակն է՝ «ամեն մեկը նախ իր, ապա՝ բոլորի համար»: Աղվան Վարդանյանն ասաց, որ ՀՅԴ–ը բոլորին հորդորում է և ասում է, որ պետք է միավորվել և գտնել այն ընդդիմադիր թեկնածուին, որը բոլորը կողմ կքվեարկեն:

Ըստ Աղվան Վարդանյանի՝ այս շատ պարզ սխեման շատ ավելի քիչ խուսանավելու ու համաձայնությունների չգալու դաշտ է թողնում, և ապագայում էլ շատ պարզ կերևակի՝ ով ով է, եթե միավորումը տեղի չունենա:

«Եվ այս պարագայում, պատկերացրեք, չորս ընդդիմադիր ուժերն ունեն 33-ից ավելի ավագանի, եթե այս պարագայում Դաշնակցությունը չմիավորվի, ընդդիմադիր թեկնածու չընտրի, բոլորը և ամբողջ հասարակությունը կհասկանա, որ Դաշնակցությունն ուրիշ խաղ է խաղում: Նույնը վերաբերում է ՀԱԿ-ին, նույնը վերաբերում է «Բարգավաճին», «Ժառանգությանը»»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ ինչպես «Ժառանգություն» Րաֆֆի Հովհաննիսյանի և հենց իր՝ Աղվան Վարդանյանի բացատրություններից հետագայում պարզ էր դարձել «Ժառանգություն»-ՀՅԴ- ԲՀԿ ձևաչափով խորհրդակցությունների ժամանակ մեկ միասնական ցուցակի հասնել չէր հաջողվել, որովհետև դաշինքի ձգտողները հակընդդեմ առաջարկներ էին արել: Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել էր, որ միասնական ցուցակի գլխավորի դաշնակցական Լիլիթ Գալստյանը, դաշնակցականներն էլ իրենց առաջարկներն էին արել, և հիմա, ըստ Աղվան Վարդանյանի՝ չկա՞ վախ, որ հետագայում ևս պոտենցիալ դաշնակիցների հակընդդեմ առաջարկները կվիժեցնեն ամեն ինչ:

«Եկեք այլևս այդ մասին չխոսենք. մենք փորձեցինք, նախաձեռնեցինք, ամեն մեկի հետ քննարկեցինք, բայց ամեն մեկն իր փաստարկներն ուներ և չստացվեց»,– Աղվան Վարդանյանը։

Ինչ վերաբերում է նրան, որ հիմա, թե առանձին–առանձին ընդդիմադիր ձայները ստանալուց հետո ընդդիմադիր թեկնածու որոշելուն, այսինքն՝ ով ում համար պետք է քվեարկի, ապա Աղվան Վարդանյանն ասաց, որ հիմա արդեն շատ հեշտ կլինի լուծումներ գտնելը:

Ըստ ամենայնի, որ այդ լուծումներում էական գործոն կլինի, թե այդ քաղաքական ուժերից որը քանի տոկոս է հավաքել:

tert.am