- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ-ն կմասնակցի ապրիլի 19-ին «Բարև դաշինքի» կազմակերպած քննարկմանը

HYD [1]ՀՅԴ-ն «Բարև դաշինքից» արդեն հրավեր ստացել է և ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը մասնակցելու է ապրիլի 19-ին Անի հյուրանոցում կազմակերպված միջոցառմանը: Այս մասին Panorama.am-ին փոխանցեցին ՀՅԴ մամուլի գրասենյակից:

Պատասխանելով հարցին, թե` որևէ ծրագիր կամ քայլերի հաջորդականության առաջարկ ՀՅԴ-ն ներկայացնելու է այդ քննարկման ժամանակ, ասացին, որ դա կախված է քննարկման ընթացքից և կպարզվի տեղում:

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե` Աղվան Վարդանյանը հայտարարել էր, որ ապրիլի 19-ի միջոցառմանը մասնակցելու համար իրենք «Ժառանգությունից» գոնե ոչ պաշտոնական հրավեր կամ հեռախոսազանգ են ակնկալում, լինելո՞ւ է արդյոք այդպիսի զանգ, Զ. Փոստանջյանը նշել էր. «Ես կազմակերպչական հարցերով չեմ զբաղվում, բայց եթե ակնկալում են, նման հրավեր նրանք կունենան»:

ՀՅԴ մամուլի գրասենյակից նաև հայտնեցին, որ ապրիլի 19-ին ՀՅԴ ներկայացուցիչն անպայման ելույթ է ունենալու:

panorama.am