Այսօր Ազատության հրապարակից կմեկնարկի ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

ջահերով երթ1999թ. առաջին անգամ տեղի ունեցավ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած ջահերով երթը:

Առաջին տարիներին երթի մասնակիցների թիվը չէր գերազանցում 1000-ը, սակայն այս տարի նախատեսվում է, որ երթի մասնակիցների թիվը կհասնի 12 000-ի:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական ջահերով երթը կմեկնարկի ապրիլի 23-ին` ժամը 18-ին, Արամ Խաչատրյանի արձանի մոտից:

Մասնակիցները քայլերթով կշարժվեն մինչեւ Ծիծեռնակաբերդ։ Ի հիշատակ անմեղ զոհերի, քաղաքացիները մեկական մոմ կվառեն նաեւ իրենց պատուհանագոգերին: Ջահերով երթ տեղի կունենա նաեւ ՀՀ տարբեր քաղաքներում:

Ջահերով երթի եւ հսկման գիշերվա խորհրդի մասին yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Արտակ Աղբալյանի հետ:

Տպել Տպել