Ջահերով երթ Արցախում

ԱրցախՀայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի երիտասարդական եւ Արամ Մանուկյան ուսանողական միությունների նախաձեռնությամբ ապրիլի 23-ին, ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից մեկնարկեց ավանդական դարձած ջահերով պահանջատիրական երթը` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. տեղեկացնում է karabakh-open.info-ն:

Ստեփանակերտում ջահերով երթին միանացան ՀՅԴ Արցախի երիտասարդական միության շրջանային կառույցները, ինչպես նաեւ Արցախում գործող հասարակական կազմակերպություններ եւ քաղաքացիներ

Տպել Տպել