Ոգեկոչման արարողություններ են կազմակերպվել աշխարհի տարբեր ծայրերում՝ Իրան, Լիբանան, Ֆրանսիա

24.3լիբանանՑեղասպանության 98-րդ տարելիցի առիթով Թեհրանում անցկացվող լռության երթն սկսվեց ապրիլի 24-ի առավոտյան՝ Սբ. Սարգիս եկեղեցուց: Թեհրանի կենտրոնական փողոցով մասնակիցները հասան Թուրքիայի դեսպանատուն, որտեղ, ավանդական լոզունգներից հետո, ելույթ ունեցավ Իրանի խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը:

Իր խոսքում նա անդրադարձավ տարբեր ժամանակներում Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Հայոց ցեղասպանութեան մասին ելույթներին եւ հայտարարեց, որ իրանահայությունն Իրանի խորհրդարանից ակնկալում է Թուրքիայի կողմից իրականացված ոճիրի ճանաչում:

Այնուհետեւ ելույթ ունեցավ Սրբազան հայրը, ով ի թիվս այլ պատգամների՝ հորդորեց “ապրել ու ապրել այն հույսով, որ “մեր դիմաց ծածանվող (թրքական) կարմիր դրոշի փոխարեն հայկական եռագույնը բարձրանա Արեւմտյան Հայաստանում:

Ապա ընթերցվեց իրանահայության հայտարարութունը, որն ամբողջ աշխարհի եւ Իրանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ու դատապարտելու պահանջ էր: Ցույցն ավարտվեց “Սարդարապատ” երգով:

Այսօր հիշատակի արարողություններ են մեկնարկել նաեւ Լիբանանում, որտեղից մանրամասներ հաղորդում են մեր գործընկերները:

Ցույց եւ քայլեր է կայացել նաեւ Ֆրանսիայում՝ Փարիզում։

yerkirmedia.am

Տպել Տպել