- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Թուրքիան պետք է հատուցի հայերի կրած կորուստները

vahan-ert [1]Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը չի բացառում, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Թուրքիան, որոշակի ճնշումների ներքո, կճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Դա, սակայն, դաշնակցական գործչի համոզմամբ, որեւէ կերպ չի կարող գոհացնել Հայաստանին։

«Մեզ նրանց ներողությունը չի պետք, մեզ պետք է հատուցում։ Արյունը մեր նախնիների չի կարող հատուցվել միայն գեղեցիկ խոսքերով։ Պետք է դնենք արդեն հատուցման հարցը», – երեկ երեկոյան, ելույթ ունենալով ամենամյա ջահերով երթից առաջ, հայտարարեց Վահան Հովհաննիսյանը։

Շարունակելով՝ դաշնակցական գործիչը նշեց. – «Կարելի է խնդրել, աղերսել ներողամտություն մի բանի համար, որը անցել է։ Բայց հանցագործությունը ամեն օր շարունակաբար կատարվում է, որովհետեւ Թուրքիան եւ նրա գրպանի շունը փորձում են Հայաստանը մեկուսացնել բոլոր միջազգային պրոյեկտներից»։

azatutyun.am