- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ընդդիմության համար գլխավորը Երեւանի ավագանու ընտրություններում առավել շատ ձայներ հավաքելն է

Աղվան Վ [1] Այս անգամ ընդդիմությունը կկարողանա ընտրատեղամասերում պաշտպանել ընտրողների ձայները:

NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը` գնահատելով Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

«Չնայած որ արտաքին ֆոնն ու արտաքին երեւույթները նորմալ են, սակայն, ինչպես եւ մեր երկրում ցանկացած ընտրության ժամանակ, կառավարող կուսակցությունը քարոզարշավ չի իրականացնում, այլ ամբողջությամբ զբաղված է վարչական եւ պետական ռեսուրսների օգտագործմամբ` ընտրակեղծիքներ նախապատրաստելով»,-նշեց նա:

Նրա խոսքով` գոյություն ունեն ընտրացուցակների հետ կապված լուրջ խնդիրներ. «Մեծ հավանականություն կա, որ մարդկանց մարզերից քվեարկության կբերեն քաղաք»,-նշեց Ա. Վարդանյանը:

Դաշնակցության համար ոչ մի տարբերություն չկա «Բարեւ Երեւան» դաշինքի, ՀԱԿ-ի կամ ԲՀԿ-ի հետ ընտրություններից հետո միանալու մեջ, նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

«Վերջին տարվա գործունեությունից ելնելով, ակնհայտ է, որ միայն ՀՅԴ-ն կարող է միավորել մնացած բոլոր ընդդիմադիր ուժերին: Եվ այդ դեպքում ես ոչ մի խնդիր չեմ տեսնում այդ երեք ուժերի հետ միավորվելու հարցում»,-ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ ընդդիմության համար գլխավորը առավել շատ ձայներ հավաքելն է:

Հարցին, թե արդյոք «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը կարող է ազդել ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերի հնարավոր միավորման վրա, նա պատասխանեց, որ Ստյոպա Սաֆարյանը վատ բան է արել եւ ստացել համարժեք պատասխան, «սակայն դա չի կարող էական ազդեցություն ունենալ երկու ուժերի հարաբերությունների վրա»:

news.am