Հ.Յ.Դ. երիտասարդականի մասնակցութիւնը Ը.Ե.Մ.Մ.-ի համաշխարհային խորհրդի ժողովին եւ աշխատաւորների երիտասարդական փառատօնին

foto-05Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը տեղեկացնում է, որ 2013 թ. մայիսի 8-9-ին Գերմանիայի Դորտմունդ քաղաքում տեղի ունեցաւ Ընկերվարական /սոցիալիստական/ Երիտասարդների Միջազգային Միութեան Համաշխարհային Խորհրդի ժողովը։

Հ.Յ.Դ. Երիտասարդականը Խորհրդի ժողովին մասնակցում էր մէկ ներկայացուցչով` Սարինէ Աբրահամեան` Նիդերլանդներից։

Խորհրդի ժողովին մասնակցում էին 57 երկրների ընկերվարական կուսակցութիւնների երիտասարդական միութիւններ և երիտասարդական դաշտում աշխատող հասարակական կազմակերպութիւններ։

Խորհրդի ժողովը ունկնդրեց Միութեան նախագահութեան անցնող միամեայ նիւթաբարոյական գործունէութեան զեկոյցը։

Այնուհետ, ըստ օրակարգի, տեղի ունեցաւ քննարկում կանոնագրային որոշ կէտերի փոփոխման և անդամ միութիւնների կողմից ներկայացուած բանաձևերի վերաբերեալ։ Ընդունուեցին մի շարք բանաձևեր, ինչպէս` անհաւասարութեան դէմ պայքարի անհրաժեշտութեան, աւելի լաւ աշխարհ ստեղծելու նպատակով միջազգային համերաշխութիւնը ամրապնդելու անհրաժեշտութեան և այլնի մասին։

Խորհրդի ժողովին յաջորդած երկու օրերի ընթացքում, մայիսի 10-11, Դորտմունդ քաղաքի Ֆրէյդենբաում զբօսայգում, տեղի ունեցաւ Աշխատաւորների երիտասարդական փառատօն, որը կազմակերպել էր Գերմանիայի Ընկերվար-ժողովրդավարական կուսակցութեան Երիտասարդական կազմակերպութիւնը (Jusos)` Գերմանիայի Ընկերվարական երիտասարդներ – Ֆալկոնների համգործակցութեամբ։ Փառատօնին մասնակցում էին աւելի քան 3000 մարդ։ Հ.Յ.Դ. Երիտասարդականի ներկայացուցիչը մասնակցեց նաև փառատօնին։ Երկու օրերի ընթացքում տարբեր հարցերի կապակցութեամբ` աշխատաւորների իրաւունքների պաշտպանութիւն, բնապահպանութիւն և այլն, հանձնախմբերում տեղի ունեցան քննարկումներ։

Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միութիւնը (Ը.Ե.Մ.Մ.) (International Union of Socialist Youth) Ընկերվար-Միջազգայնականին (Socialist International) ուղեկից միութիւն է։ Ը.Ե.Մ.Մ.-ին անդամակցում են 143 ընկերվարական, ընկերվար-ժողովրդավարական, աշխատաւորական եւ ուսանողական միութիւններ 100 երկրներից։ Հ.Յ.Դ. Երիտասարդականը Ը.Ե.Մ.Մ.-ի լիիրաւ անդամ է։

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակ
14.Մայիս.2013 թ.
Երևան

Տպել Տպել