- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Բանակային միջադեպերի մասին

[1]
Բանակում արդեն պարբերաբար դարձած միջադեպերից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարությունը եւ ընդհանրապես զինվորական ղեկավարությունը պետք է եզրակացություներ անեն: Կասկած չունեմ , որ քննությունը կընթանա մինչեւ վերջ, արդար եւ մեղավորները կպատժվեն:Սակայն այս դեպքում միայն դա բավարար չէ: Հարկավոր է հետազոտություններ կատարել բանակում՝ կապված հոգեբանական վիճակի փոփոխության հետ: Բարձրագույն հրամանատարական կազմը նման միջադեպերից խուսափելու համար պետք է ավելի շատ կապված լինի շաքային զինծառայողների հետ, տեղեկացված լինի նրանց առօրյայից, կենցաղից,ապրումներից: Պետք է պատժվեն ոչ միայն միջադեպին անմիջական մասնակից զորակոչիկները, այլ նաեւ հրամանատարական կազմի այն պատասխանատուները, ովքեր այս բարձիթողի իրավիճակի մեղավորներն են:

ՀՀ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անունից ցավակցում եմ զոհերի հարազատներին: