[1]Ամերիկացի 4 կոնգրեսականններ՝ Ադամ Շիֆը, Ֆրանկ Փալոնը, Մայքլ Գրիմը եւ Դավիդ Վալադոն Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել Հայոց ցեղասպանություն. Ճշմարտություն եւ արդարություն” անվամբ բանաձեւ:
Սա, ի դեպ, տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, երբ պաշտոնական այցով Միացյալ Նահանգներում է գտնվում Թուրքիայի վարչապետը:
ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի Հաղորդմամաբ՝ բանաձեւը կոչ է անում երկրի նախագահին քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արդարացի, կառուցողական եւ տեւական հարաբերություններ ստեղծելու ուղղությամբ, բայցեւ շեշտում է, որ դա հնարավոր կդառնա, եթե ամերիկյան կողմը ճանաչի Հայոց ցեղասպանությունը ու դատապարտի հայերի զանգվածային կոտորածները:
Ադամ Շիֆն իր ելույթում մասնավորապես նշել է.- “Յուրաքանչյուր անցնող օր մենք կորցնում ենք Ցեղասպանությունը վերապրածներից մեկին: Մեր բարոյական պարտքն է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը հստակ եւ առանց հապաղելու”:
Ֆրանկ Փալոնը կարծում է, որ ԱՄՆ կողմից Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ժամանակը վաղուց անցել է, իսկ Մայքլ Գրիմը հիշեցնում է, որ Վաշինգտոնը միշտ եղել է անդարության եւ մարդու իրավունքների պաշտպանության կողմնակիցը, հետեւաբար՝ չպետք է անտեսի հայերի հանդեպ անարդարությունը: