[1]Մայիսի 26-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՅԴ համաարցախյան ընկերական հավաք Հադրութի շրջանում: Օրը տոնական էր, հարյուրավոր կուսակցականներ հավաքվել էին տոնելու 95 տարի առաջ այս նույն օրը սկսած հաղթական հերոսամարտերի եւ Առաջին հանրապետության տոն օրը:
Միջոցառմանը օրվա խորհրդի ելույթով հանդես է եկել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը:
Պետականության, Հայաստանի Առաջին Հանրապետության , ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման պատմական նշանակության թեմայով ելույթ է ունեցել ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ Արցախի կառույցի անդամ Արթուր Աղաբեկյանը:
Հավաքի ժամանակ տեղի է ունեցել նաեւ երդման արարողություն. ՀՅԴ Արցախի կառույցը համալրվել է եւս երկու անդամով:
aparaj.am