- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Արամ Համփարյանը ներկայացրել է ամերիկահայ համայնքը Սփյուռքի համաշխարհային ֆորումում

Aram [1]ԱՄՆ պետդեպարտամենտում կազմակերպված Սփյուռքի համաշխարհային ֆորումում ամերիկահայ համայնքի կազմակերպման եղանակներին և ավելի քան մեկդարյա գործունեությանը նվիրված ելույթով հանդես է եկել ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:

Ինչպես հաղրոդում է «Արմենպրես»-ը` վկայակչելով Ասպարեզ պարբերականը, բանախոսություն է կարդացել նաև «Օքսֆամ Ամերիկա»-ի ավագ խորհրդական Սոֆիա Լաֆոնանտը: Բանախոսները ներկայացրել են սփյուռքում իրենց համայքների զարգացման ուղիները, ձեռքբերումները, ինչպես նաև այն դասերը, որ քաղել են իրենց գործունեության պատմության ընթացքում:

Հատկապես մեծ ուշադրություն է դարձվել համալսարաններում և մասնագիտական այլ շրջանակներում երիտասարդների ստեղծագործական ունակությունները, դինամիկան և էներգետիկան արդյունավետորեն մոբիլիզացնելու ուղիների քննարկմանը:

Ֆորումը կազմակերպվել էր Սփյուռքի ներգրավման միջազգային ալյանսի կողմից: Ալյանսը հիմնադրվել է 2011 թվականին, որպես ոչ կուսակցական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որ կառավարվում է ԱՄՆ պետդեպարտամենտի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Միգրացիոն քաղաքականության ինստիտուտի (MPI ) միջև գործընկերության միջոցով:

armenpress.am