- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Վերահսկիչ պալատը կառավարությանը մեղադրել է ուղիղ հանցագործության մեջ

Արծվիկ [1]ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում, ելույթ ունենալով Վերահսկիչ պալատի՝ 2012 թվականի հաշվետվության քննարկման շրջանակներում, նշեց, որ հստակ խնդիր է դրված՝ ՎՊ-ն մեղադրում է Հայաստանի գործադիր իշխանությանն ուղիղ հանցագործություների մեջ:

«Մեղադրանք է սա, իսկ ի՞նչ է ասում կառավարությունը՝ կառավարությունն ասում է՝ այո, ընդունում ենք բացթողումները, բայց հանցագործություն չկա: Չի կարելի, որ հրապարակային խոսվի հանրային փողերը խժռելու մասին և մեկն ու մեկը պատասխան չտա: Ստացվում է՝ կամ Վերահսկիչ պալատն է սուտ ասում, կամ կառավարությունը: Բայց մեկն ու մեկը պետք է պատասխան տա, չէ՞: Իսկ այդ մեկը հաստատ պատահական չինովնիկ չէ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ զարմանում է, որ այս ամբիոնից հայտարարվում են կոնկրետ մեղադրանքների մասին, սակայն ուզում են պարտակել այս հանցագործությունները: Իսկ եթե սուտ մատնություն է սա, դրա համար էլ Քրեական օրենգիրքն ունի հոդվածներ:

ՀՅԴ պատգամավորը նշեց, որ այս ամենը շոուի կվերածվի, եթե պատասխանատվության չենթարկվեն մեղավորները:

Նա հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը՝ հավատանք, որ փոխենք մեր երկիրը:

«Ինչպես ասում են ֆուտբոլային դիվանագիտության լեզվով՝ գնդակը ձեր դաշտում է, հարգարժան իշխանություն»,- ասաց ՀՅԴ պատգամավորը:

lragir.am