- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը միանում է մարդկության դեմ հանցագործություններին նպաստող երկրների ընկերություններում ներդրումները բացառելուն

ANCA [1]Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արեւելյան շրջանի ներկայացուցիչները միացել են «Ներդրումներ Ցեղասպանության դեմ» ընկերությանը եւ մասնակցել ամերիկյան խոշոր ներդրող հանդիսացող Fidelity հիմնադրամի բաժնետերերի հետ հանդիպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել է ցեղասպանություններին եւ մարդկության դեմ հանցագործություններին նպաստող ռեժիմներին օգնող ընկերություններում ներդրումներից խուսափելու հարցը:

Հիմնադրամի բաժնետերերի հետ հանդիպմանը մասնակցել են Հայ դատի հանձնախմբի Արեւելյան շրջանի գործադիր տնօրեն Միշել Հակոբյանը եւ Հայ դատի ակտիվիստ Տիգրան Կալիգյանը:

Հանդիպման ժամանակ բաժնետերերը պահանջել են, որպեսզի հիմնադրամի ղեկավարող խորհուրդը թափանցիկ ընթացակարգեր իրականացնի՝ ցեղասպանություններին եւ մարդկության դեմ հանցագործություններին նպաստող երկրների ընկերություններում ներդրումները բացառելու համար:

Հայ դատի հանձնախմբի Արեւելյան շրջանի գործադիր տնօրեն Միշել Հակոբյանի խոսքով` Fidelity-ի բաժնետերերի հետ հանդիպումը ցույց է տվել, որ միլիոնավոր ամերիկացիներ ցանկանում են ներդրումներ անել այն ընկերություններում, որոնք կապված չեն ցեղասպանությունների հետ:

«ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը եւ «Ներդրումներ ցեղասպանության դեմ» ընկերությունն իրենց գործունեությանը միջազգային ուղղվածություն կհաղորդեն՝ հանցավոր ռեժիմներին հատկացվող ֆինանսական աջակցությանը վերջ տալու համար»,-ասել է նա:

ԱՄՆ դաշնային օրենքը նավթային ընկերություններին եւ շատ այլ ընկերությունների արգելում է գործել Սուդանում: Որոշումը մեկնաբանվում է նրանով, որ Fidelitiy-ն եւ ամերիկյան շատ այլ ֆինանսական կառույցներ արտասահմանյան շատ նավթային ըկերություններում խոշոր ներդրումներ են անում, որոնք էլ իրենց հերթին ներդրումներ են անում Սուդանում` անուղղակիորեն օգնելով այդ երկրի կառավարությանը կողմից իրականացվող ցեղասպանությանը:

armenpress.am