«Հայ Դատ Եվրոպա» պիտակով նիւթեր

Ազրպէյճանի` Ինթերփոլին իմ դէմ ներկայացուցած դիմումը անհեթեթ է

Փետրուար 2018, Պրիւքսէլ.- ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի Գրասենեակը կը յայտարարէ, որ Ազրպէյճանի Ինթերփոլին ներկայացուցած դիմումը Գրասենեակի նախագահ՝ Գասպար Կարապետեանի ձերբակալման վերաբերեալ լիովին զուրկ է ոեւէ իրաւական հիմքէ եւ ինքնաբերաբար դատապարտուած է Ինթերփոլի մերժումին: Այս վերջինս արդէն իսկ անցեալին մերժած է Ազրպէյճանի նմանատիպ դիմումները որոնք զուտ քաղաքական բնոյթ ունին եւ պարզապէս ապարդիւն փորձեր են միջազգային հանրութեան…

Եվրոպայի խորհրդարանի 16 անդամներ հարց են ուղղել Ֆեդերիկա Մոգերինին. ի՞նչու ԵՄ պաշտոնյանները չեն այցելում Արցախ

Բրյուսել, 19 փետրվարի 2018 թ.- ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գերասենյակը ողջունում է Եվրոպական խորհրդարանի 16 պատգամավորների նախաձեռնությունը` դանիացի պատգամավոր Անդրես Պրիմդալ Վիսթիսենի գլխավորությամբ: Նախաձեռնության անդամները գրավոր հարցում են ուղղել Եվրոպական հանձնաժողովին և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին, բացատրություն պահանջելով, թե ինչու ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հատուկ ներկայացուցիչները և…

Եվրոպայի Հայ դատի գրասենյակը 2018-ին շարունակելու է կազմակերպել եվրոպացի գործիչների այցն Արցախ

Եվրոպայի Հայ դատի գրասենյակը 2018-ին շարունակելու է կազմակերպել եվրոպացի հասարակական, քաղաքական գործիչների այցն Արցախ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության և հանրության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը: Նրա խոսքով, այսօր Արցախի աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ դառնում է Արցախի մեկ դեսպանը: «Այն, ինչ մենք գիտենք…

Եվրախորհրդարանի անդամը բարձրացրել է Արցախի երիտասարդությանը մեկուսացման հարցը Մոգերինիին ուղղված նամակում

Եվրախորհրդարանի անդամ, Բելգիայի ներկայացուցիչ Լուի Միշելը երկու գրավոր հարց է ուղղել ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին Արցախի ուսանողների վրա Erasmus+ ծրագրի տարածման, նաեւ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի իրականացման մասին։ Այս մասին հայտնում է Եվրոպայում Հայ դատի հանձնախմբի գրասենյակը։ Նամակում Միշելը նշում է, որ Արցախի ուսանողների համար անհասանելի է ծրագիրը , որը տարածվում է Արեւելյան…

Գասպար Կարապետեան` Եւրոխորհրդարանի բանաձեւը հաւասարակշռուած է

Արցախի հարցի շուրջ, բանաձեւը հաւասարակշռուած տեսակէտ կը յայտնէ եւ կը նշէ Եւրոպական Միութեան եւ Եւրոխորհրդարանի զօրակցութիւնը ԵԱՀԿ-ի Մինսքի խումբի համանախագահներու աշխատանքին եւ անոր երեք հիմնական սկզբունքներուն, որոնք են «Ոյժի ոչ կիրառում»-ը, «Ազատ ինքնորոշման իրաւունք»-ը եւ «Հողային ամբողջականութեան» սկզբունքները: Հարկ եղաւ ՀՀ դեսպանութեան եւ ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի Գրասենեակի համադրուած աշխատանքին, փոխելու համար յօդուածին մէջ հետեւեալ…

Այս բանաձևն իրենից մեծ կարևորություն է ներկայացնում

Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը գոհունակություն է հայտնում Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված բանաձևի կապակցությամբ, որտեղ արդեն երկրորդ անգամ ուղղակի տեքստով ճանաչվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կարապետյանը հիշեցրեց, որ գալիք շաբաթ գումարվելու է Եվրոպական միության և Արևելյան գործընկերության…

Երիտասարդներու մասնակցութեամբ է, որ պիտի դիմագրաւենք Հայ դատի վերանորոգ մարտահրաւէրները

Հոկտեմբեր 18-19-ին Պրիւքսէլի մէջ կայացաւ Եւրոպահայերու 4-րդ համագումարը, որուն աշխատանքները «Հայերն այսօր»-ի հետ զրոյցին ամփոփած է Հ.Յ.Դ. Եւրոպայի Հայ դատի Գրասենեակի հա­ղոր­դակ­ցու­թեան եւ հա­սա­րա­կու­թեան հետ կա­պե­րու պա­տաս­խա­նա­տու Յարութ Շիրինեան: – Յարգելի´ Յարութ, փորձենք ամփոփել Եւրոպահայերու 4-րդ համաժողովը: Միշտ որեւէ գործ սկսելէ առաջ կը յստակեցուին նպատակները, ո՞րն էր համագումարի նպատակը եւ ինչպէ՞ս իրագործուեցաւ այն: – Ինչպէս…

Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի դատին գծով՝ անարդար կը գտնենք Եւրոպայի Մարդկային Իրաւանց դատարանի մօտեցումը

ՅԱՅՏԱՐԱՐԵՑ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԵՒՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԷՆ ՆԵՐՍ Այս առաւօտ, Պրիւքսէլի մէջ գտնուող Եւրոպայի Խորհրդարանի սրահին մէջ, Հայ Դատի եւրոպական գրասենեակին կողմէ կազմակերպուած համագումարի բացման նիստին, իր պատգամը ուղղելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը խիստ կերպով քննադատեց Եւրոպայի Մարդկային Իրաւանց դատարանի հապճեպ ու անարդար մօտեցումը Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի դատին գծով։ Արդարեւ, երեք կէտերէ բաղկացած իր…

Մամլոյ հաղորդագրութիւն

Եւրոպահայութեան չորրորդ համագումար 18 Հոկտեմբեր 2017-ին, Պրիւքսէլի Հայ Տան մէջ տեղի ունեցաւ բացումը Հ.Յ.Դ. Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախաձեռնած՝ Եւրոպահայութեան չորրորդ համագումարին: Ներկայ էին Եւրոպահայ քաղաքագէտներ, հասարակական գործիչներ, գիտնականներ եւ Եւրոպայի մէջ գործող Հայ Դատի յանձնախումբերուն եւ հայկական այլ կազմակերպութիւններու շուրջ 150 ներկայացուցիչներ: Երկօրեայ համագումարի առաջին օրուան ընթացքին քննարկուեցան մեր ժողովուրդին դիմագրաւած հիմնահարցերուն ներկայ զարգացումները…

Կաթողիկոս Արամ Ա -ն առաջարկում է Հայ դատի գրասենյակներ ունենալ նաեւ իսլամական աշխարհում

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն իր շարունակական զորակցությունն է հայտնում Եվրոպայի Հայ դատի հանձնախմբին: Եվրոպահայության չորրորդ համագումարի պաշտոնական բացմանն այս մասին ասաց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա -ն: «Մենք այստեղ հավաքվել ենք ևս մեկ անգամ որպես նույն ընտանիքի պատկանող անձինք: Պայմանների բերումով տարբեր տեղերում ենք ապրում, հարցերին տարբեր հայեցակետերով մոտենում, սակայն մեր կյանքի ճամփին մեկ…