«Հայ Դատ Ուրուկուայ» պիտակով նիւթեր

Ուրուկուայի Հայ դատի յանձնախումբի պատուիրակութիւնը յանդիպեցաւ Զուիցերիոյ դեսպանին

Փետրուար 13-ին, նախապէս առնուած ժամադրութեան մը համաձայն, Ուրուկուայի Հայ Դատի Յանձնախումբէն պատուիրակութիւն մը, որուն ընկերացաւ Ուրուկուայի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Յակոբ արք Գըլճեանը, հանդիպում մը ունեցաւ Ուրուկույի պետութեան մօտ Զուիցերոյ դեսպան, Պր. Տիտիէր Փֆիրդրի հետ, որուն նպատակն էր Մարդու Իրաւունքներու Եւրոպական Դատարանի, Հայոց Ցեղասպանութիւնը ժխտող յայտնի թուրք քաղաքական գործիչ, Փէրինչէքին արդարացնող վճիռը, Զուիցերիոյ կառավարութեան…

Հ.Յ.Դ. Հայ Դատի Յանձնախումբի մեծարման երեկոյ երեք օրէնսդիրներու

Շարունակելով իր աւանդութիւնը, մեծարելու այն քաղաքական գործիչներուն, որոնք տարիներու ընթացքին մեծ ներդրում ունեցած են և մինչև այսօր սատար կը հանդիսանան Հայ Ազգի իրաւունքներուն և անոր արդար դատին, Ուրուկուայի Հ.Յ.Դ. Հայ Դատի Յանձնախումբը Չորեքշաբթի 23 Հոկտեմբեր 2013ի երեկոյեան ժամը 7ին, «Գրիսթալ Փալաս» պանդոկի հանդիսասրահին մէջ, ներկայութեամբ երկրի քաղաքական ոլորտը ներկայացնող կարևոր անձնաւորութիւններու, որոնց կարգին՝ Ուրուկուայի փոխնախագահ…

Ուրուկուայի Կառավարութիւնը Պաշտօնապէս Յայտարարեց Հայոց Ցեղասպանութեան Թանգարանի Մը Ստեղծմումը

Յուլիս 17-ին, Ուրուկուայի գաղութի տարեգրութեան մէջ արձանագրուեցաւ պատմական թուական մը եւս, երբ երկրի նախագահական նստավայրի գլխաւոր հանդիսասրահին մէջ, մեծ թիւով գաղութիս անդամներու եւ հրաւիրեալներու ներկայութեան, որոնց մէջ ՀՀ Արժանթինի Ուրուկուայի և Չիլիի դեսպան Պր. Վահագն Մելիքեան, պատւոյ հիւպատոս Պր. Ռուբէն Աբրահամեան, ՀՅԴ-ի Բիւրոյի անդամ Մարիօ Նալպանտեան, յարանուանութեանց կրօնական պետերու, գլխաւորութեամբ առաջնորդ Գերշ. Տ. Յակոբ Արք…

Րաֆֆի Ունանեան նշանակուած է քաղաքապետարանի զբոսաշրջութեան տնօրէն

Ուրուկուայի Հայ Դատի Յանձնախումբի անդամ, Րաֆֆի Ունանեանը, Քաղաքապետուհի Անա Օլիվերաի կողմէ նշանակուած ըլլալով, երկուշաբթի 1 Յուլիսին պիտի ստանձնէ քաղաքապետարանի ամենաբարձր պաշտոններէն մին: Ունանեանը 2000 թուականէն ի վեր կը ծառայէ քաղաքապետարանին իբրեւխորհրդատու ու գործադիր համակարգող եւ բազմաթիւ առիթներով ներկայացուցած է քաղաքս միջազգային զբոսաշրջութեան հանդիպումներուն: Րաֆֆի Ունանեան յայտարարեց թե սա մեծ պատասխանատուութիւն է որ իրենվստահած է Քաղաքապետուհին…

«Ո՞ւր կը խաղայ Երկնագոյնը»

Ուրուկուայի Հայ Դատի Յանձնախումբի կայքէջային արշաւը թրքական բռնութիւններուն եւ ուրացման քաղաքականութեան դէմ Ուրուկուայի մինչեւ 20 տարեկաններու ֆութպոլի ազգային հաւաքականը կը մասնակցի Թուրքիոյ մեջ տեղի ունեցող Աշխարհի Ախոյանութեան մրցումներուն: Այս առիթով, Ուրուկուայի Հայ Դատի Յանձնախումբը շրջաքայութեան դրած է «Ո՞ւր կը խաղայ Երկնագոյնը» www.dondejuegalaceleste.com յատուկ կայքէջը՝ Ուրու-կուայի հասարակութեան եւ իշխանութիւններուն ուշադրութեան յանձնելու համար Թուրքիոյ մէջ տեղի ունեցող…

Ուրուգվայի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման համար դեռ բավական ճանապարհ կա անցնելու

Ավստրալիայի ամենախոշոր՝ Նոր Հարավային Ուելս նահանգի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումից անմիջապես հետո ակտիվացան խոսակցություններն այն մասին, որ այս տարի Ղարաբաղի անկախությունը կճանաչի նաև Ուրուգվայը: Խոսակցություններից երկար ժամանակ չանցած` այս օրերին Հայաստանում են Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոն և նրա գլխավորած պատվիրակությունը՝ Ուրուգվայի խորհրդարանի բոլոր խմբակցություններիներկայացուցիչները, Ուրուգվայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը և Ուրուգվայի…

Արցախի և Ուրուգվայի խորհրդարանականների հանդիպումը ԼՂՀ Ազգային ժողովում

Նոյեմբերի 14-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ արցախցի խորհրդարանականների հանդիպումը ճանաչողական այցով Արցախ ժամանած Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև ԼՂՀ կառավարության անդամներ, գերագույն դատարանի նախագահը, մարդու իրավունքների պաշտպանը, պետական և հանրային կառավարման այլ կառույցների ներկայացուցիչներ, ԱԺ աշխատակազմի անդամներ, լրագրողներ։ Բացելով…

Ուրուգվայի խորհրդարանի նախագահն Արցախում է, նա հանդիպել է Բակո Սահակյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Ուրուգվայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը` կառույցի նախագահ Խորխե Օրիկոյի գլխավորությամբ: Բագո Սահակյանը խորհրդարանական պատվիրակության ընկերակցությամբ Շուշիում դիմավորել Ուրուգվայի խորհրդարանի նախագի պատվիրակությանը։ Իսկ Ստեփանակերտում, օտարերկրացի բարձրաստիճան հյուրին դիմավորելու համար Վերածննդի հրապարակում հոծ բազմություն է հավաքվել: Նախագահների հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Բակո…