«Հայ Դատ Եւրոպա» պիտակով նիւթեր

Հայաստան-Եւրոպական Միութիւն Համագործակցութեան Համաձայնագիրի Կտրած Ուղին

ՊԵՏՕ ՏԷՄԻՐՃԵԱՆ Երբ Երեքշաբթի, 3 Սեպտեմբեր 2013ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան շրջադարձ կատարեց Մոսկուայէն՝ յայտարարելով, որ պիտի դադրեցնէ Վիլնիւսի (Լիթուանիա) գագաթնաժողովին մէջ Եւրոպական Միութեան հետ 28-29 Նոյեմբեր 2013ին ստորագրուելիք «Համագործակցութեան համաձայնագիր»ը (Association Agreement, «Ասոցացման համաձայնագիր», ինչպէս ծանօթ դարձած է Հայաստանի մէջ) եւ «Խորունկ եւ համապարփակ ազատ շուկայի գօտի»ն, (Deep and Comprehensive Free Trade Area –…

Դա շատ կարեւոր համաձայնագիր է

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախումբը լավատեսորեն է տրամադրված Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը։ Նա նշել է, որ դա շատ կարեւոր համաձայնագիր է եւ հատկապես կարեւոր է քաղաքական տեսանկյունից։ «ԵՄ-ն ուզում է լուրջ դեր խաղալ…

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը 15 տարեկան է

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը 15 տարեկան է: 2002 թվականից Բրյուսելի գրասենյակում գործող Եվրո­պա­յի Հայ Դա­տի հանձ­նա­խում­բը՝ ՀՅԴ Բյու­րո­յի Հայ Դա­տի Կենտ­րո­նա­կան Խոր­հր­դի մի մա­սն է: Նախքան Բրյուսելի գրասենյակի բացումը Եվրո­պա­յի Հայ Դա­տի հանձ­նա­խում­բը 1980-ից մինչեւ 90-ականնե­րի վերջերը աշխա­տանք է տարել Ժնեւում՝ Միացյալ Ազգերի Կազմակերպությունում, ապա՝ 2001-ին, Եվրո­պա­յի կենտ­րո­նա­կան գրա­սեն­յա­կը ժա­մա­նա­կա­վո­րա­պես գոր­ծեց Փա­րի­զում: Քաղաքական կարեւորությամբ…

Դեպի Արցախ եվրոպացի պատգամավորների, տարբեր գործիչների այցերը կակտիվացվեն

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Արցախի հարցի հետ կապված աշխատանքը շարունակելու է տարբեր ուղղություններով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը, աշխատանքները մի քանի մասերի են բաժանված: Նախ կազմակերպել եվրոպացի պատգամավորների, քաղաքական գործիչների այցելություններ Հայաստան, Արցախ, ինչպես նաև Արցախից խորհրդարանական, քաղաքական, հասարակական պատվիրակությունների այցելություններ կազմակերպել դեպի Եվրոպա: «Այդ…

Հանդիպում Սերպիոյ Հանրապետութեան նախագահ Թոմիսլաւ Նիքոլիչի հետ

Փետրուար 26, 2016-ին, Սերպիոյ հանրապետութեան նախագահ Թոմիսլաւ Նիքոլիչ, Պելկրատի նախագահական պալատէն ներս, ընդունեց հայկական պատուիրակութիւն մը՝ բաղկացած Հ.Յ.Դ. Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի նախագահ Գասպար Կարապետեանէն, Ռումանիոյ Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Տաթեւ եպսկ. Յակոբեան-Մուրատեանէն, Սերպիոյ հայկական համայնքի նախագահ՝ Սամուէլ Այվազեանէն եւ կիպրացի լրագրող, քաղաքագէտ Եանոս Խարալամպիտիսէն, որ հեղինակած է Արցախի շուրջ գիրք մը: Ներկայ էր նաեւ…

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը դիտորդական առաքելություն է իրականացրել Թուրքիայի խորհրդարանի ընտրություններում

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հրավերով, դիտորդական կարճաժամկետ առաքելություն է իրականացրել Թուրքիայի խորհրդարանի ընտրություններում: Քվեարկության օրը պատվիրակությունն այցելել է մի շարք ընտրատեղամասեր, գրանցել բոլոր խախտումներն ու դժվարությունները, որոնց հանդիպել են ընդդիմադիր կուսակցությունները, հատկապես՝ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»: Դիտարկման արդյունքները կհրապարակվեն առաջիկա օրերին: Հանձնախմբի ատենապետ Գասպար Կարապետյանը ողջունել է ընտրությունների արդյունքները եւ նշել,…

Աշոտ Ղուլեանի այցելութիւնը Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի գրասենեակ

Պրիւքսել, 16 հոկտեմբեր, 2014.- Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ազգային Ժողովի նախագահ Պարոն Աշոտ Ղուլեան այցելեց Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի գրասենեակը, եւ հանդիպում մը ունեցաւ Պելճիքայի ՀՅԴ կոմիտէութեան, Հայ Դատի յանձնախումբի, Համազգայինի, ՀՄԸՄ-ի, Երիտասարդական միութեան եւ ՀՕՄ-ի ներկայացուցիչներուն եւ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի գրասենեակի ներկայացուցիչներու հետ: Հանդիպման ներկայ էին նաեւ ՀՕՄ-ի կեդրոնական վարչութեան ատենապետուհի, Վիքի Մարաշլեան, կեդրոնական…

Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբը կը զօրակցի Պոնտոսի Յոյներուն

Պրիւքսելի մէջ 7 Ապրիլ 2014-ին, Եւրոխորհրդարանէն ներս, տեղի ունեցաւ խորհրդաժողով մը, կազմակերպուած Պոնտոսի համայունական միութիւններու դաշնութեան, իբրեւ հիմնական նիւթ ունենալով եկեղեցապատկան հարստութեան վերադարձը յոյն ժողովուրդին:Խորհրդաժողովին ներկայ էին յոյն պետական անձնաւորութիւններ, եւրոերեսփոխաններ եւ պոնտական միութիւններու ներկայացուցիչներ: Ներկայ էր նաեւ Եւրոպայի եւ Պելճիքայի Հայ Դատի յանձնախումբերու պատուիրակութիւնը մը: Խորհրդաժողովին իր մասնակցութիւնն ունեցաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի քաղաքական եւ Հայ…

Հայ Դատի հանձնախմբի նախագահը եվրոպացի առաջնորդներին կոչ է արել դադարեցնել թուրքական ագրեսիան սիրիական Քեսաբում

Եվրոպայի Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը նամակ է ուղարկել ԵԽ նախագահ Հերման Վան Ռոմպոյին, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Մարրոզուին ու Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին՝ կապված հայաբնակ սիրիական Քեսաբի վերջին իրադարձությունների հետ: «Ցանկանում ենք ձեր ուշադրությունը գրավել այս հարցին ու խնդրում ենք միջամտել ու դադարեցնել այդ՝ դարր ի վեր հայերով բնակեցված շրջանի վրա հարձակումները»,-նշվում…

Եվրոպայի Հայ Դատի հանձնախմումբը պատմական է համարում Եվրոպահայության երրրորդ համագումարը

Եվրոպահայության երրրորդ համագումարը ծառայեց իր նպատակներին և արդարացրեց բոլոր սպասելիքները։ Ամփոփելով համագումարի արդյունքները՝ նշել է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը։ «Համագումարը կարող ենք պատմական համարել այն առումով, որ Բրյուսելում և հատկապես Եվրախորհրդարանի մեջ մեկտեղված Հայաստանի, Արցախի և Սփյուռքի կրոնական և հասարակական-քաղաքական ներկայացուցիչները իրենց վճռականությունը հայտնեցին ի շահ Հայաստանի զարգացման, Արցախի ճանաչման և Սփյուռքի…