«Հայ Դատ Ուրուկուայ» պիտակով նիւթեր

Ուրուկուայի մէջ նշուեցաւ Հայոց ցեղասպանութեան 101-րդ տարեդարձը

Պատգամաւոր Տանիէլ Ռառիօ ըսաւ “Չի բաւեր ամէն տարի կրկնել որ Ուրուկուայը առաջին երկիրն է որ ճանչցաւ Հայոց Ցեղասպանութիւնը, ժամանակն է մէկ քայլ առաջ անցնիլ և ըսել թէ, Ուրուկուայը առաջին երկիրն է որ կը ճանչնայ ԼՂՀարապետութեան անկախութիւնը”։ Ուրուկուայի Խորհրդարանի Նախագահութեան և ՀՅԴ Հայ Դատ Յանձնախումբի համատեղ կազմակերպուած Հայոց Ցեղասպանութեան 101-րդ տարեդարձի ոգեկոչման ձեռնարկը, Ապրիլ 25-ին կատարուեցաւ…

Կիրօ Մանոյեանի քաղաքական հանդիպումները Մօթէվիտէոյի մէջ

Օգտուելով ՀՅԴ Բիւրոյի անդամ և ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Գրասենեակի պատասխանատու ընկ. Կիրօ Մանոեանի Մօնթէվիտէօ գտնուելու հանգամանքէն, ուր ՀՅԴ 125-ամեակի առթիւ գլխաւոր պատգամաբերը հանդիսացաւ, մեր շրջանի մէջ կազմակերպուած ՀՅԴ Օրուայ ձեռնարկին, ան շարք մը քաղաքական հանդիպումներ ունեցաւ։ Առանձնացնենք երկու կարևոր քաղաքական գործիչներու հետ իր ունեցածները, որոնք մեծ դերակատարութիւն ունին և անմնացորդ գործակիցեր են, Հայ Դատին…

Լուիս Ալմակրօ Կոչ Կ՛ուղղէ Միջազգային Ընտանիքին Ճանչնալու Արցախի Իքնորոշման Իրաւունքը

Կիրակի, Յունուար 4ին, Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ՝ Մարիօ Նալպանտեան եւ Հ.Յ.Դ. Ուրուկուայի Հայ Դատի Յանձնախումբի անդամներ հանդիպում մը ունեցան Ուրուկուայի Արտաքին Գործոց Նախարար՝ տոքթ. Լուիս Ալմակրոյի հետ։ Հանդիպման ընթացքին արծարծուած նիւթերու կարգին յատկապէս քննարկուեցան Հարաւային Կովկասի քաղաքական իրադարձութիւններն ու Ատրպէյճանի կողմէ զինադադարի բազմաթիւ խախտումները, ինչ որ Նախարարը բուռն կերպով դատապարտեց։ Նախարար Ալմակրօ նոյնպէս կոչ ուղղեց միջազգային…

Ուրուգվայում Հայոց ցեղասպանության թանգարանին տարածք կտրամադրվի հաջորդ տարվա սկզբին

Ուրուգվայում Հայոց ցեղասպանության թանգարան կառուցելու քայլերն ընթացքի մեջ են: 2015-ի առաջին ամիսներին, ամենայն հավանականությամբ, Ուրուգվայի կառավարությունը տարածք կտարամադրի թանգարանի համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Հակոբ Տաբակյանը: «Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության թանգարան ստեղծելու համար բոլոր անհրաժեշտ քայլերը կատարվում են: Դրանց մաս պետք է կազմեն հայ համայնքի ներկայացուցիչները, Ուրուգվայի…

Մոնտեվիդեոյում նախատեսվում է բացել Հայոց ցեղասպանության պետական թանգարան

Ավելի քան 30 տարի Արփի Հոջաջանյանը Ուրուգվայի հայ համայնքում զբաղվում է գաղութային, հայապահպան գործունեությամբ: Նա Ուրուգվայի ՀՅԴ «Վռամյան» կոմիտեի ներկայացուցիչն է եւ վերջին շրջանում գործունեության հիմքում Հայ դատն ու Հայոց ցեղասպանության ճանաչման ու լուսաբանման հարցերն են: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հոջաջանյանը ներկայացնում է Ուրուգվայի հայ համայնքի գործունեությունն ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին իրականացվելիք աշխատանքները: -Ինչպե՞ս կգնահատեք…

Հանդիպում ուրուգվահայ համայնքի հետ

Պետական այցով Ուրուգվայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի: Հայ Առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնջյանի ողջույնի խոսքից հետո Սերժ Սարգսյանը, դիմելով եկեղեցում հավաքված ուրուգվահայ համայնքի ներկայացուցիչներին, նշել է, թե ուրախ և հպարտ է հեռավոր Ուրուգվայում տեսնելու այսպիսի ազդեցիկ և կազմակերպված համայնք: «Հպարտ եմ, որ դուք կարողացել…

Ուրուկուայի պատգամաւորի պատասխան նամակը թուրք դեսպանին

Ուրուկուայի խորհրդարանի Միջազգային Յարաբերութիւններու Յանձնաժողովի, ինչպէս նաև ՄԵՐԳՕՍՈՒՐ խորհրդարանի նախագահ, Հայ Դատի պաշտպան և զօրակից Ռուպէն Մարթինէս Ուէլմօ, նամակ մը ստացաւ Արժանթինի և Ուրուկուայի պետութիւններու մօտ Թուրքիոյ դեսպան Թանէր Գարագաասէն, վարչապետ Էրտողանի, մեր բոլորին ծանօթ, Հայոց Ցեղասպանութեան 99-րդ տարեդարձի առթիւ հայութեան և միջազգային հանրութեան յղած ուղերձի լրիւ բովանդակութիւնը, ուր Թուրքիոյ վարչապետը իր “Ցաւակցութիւնը” կը յայտներ…

Ուրուկուայի խորհրդարանը յարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանութեան յիշատակին

Կազմակերպութեամբ Օրէնսդիր Մարմնի և ՀՅԴ Հայ Դատ Յանձնախումբին, 13-րդ տարին ըլլալով Ծերակոյի նախասրահին մէջ, կատարուեցաւ ոգեկոչման ձեռնարկ որուն ներկայ գտնուեցան մեծ թիւով թէ պետական և թէ դիւանագիտական, որոնց մէջ էին ՀՅԴի Բիւրոյի անդամ ընկ. Մարիօ Նալպանտեան և Հարաային Ամերիկայի ՀՅԴ ԿԿի ներկայացուցիչ ընկ. Խաչիկ Տէր Ղուկասեանը, զբօսաշրջիկութեան նախարար Լիլեան Քէշիշեանը, մշակոյթի փոխնախարար Փրոֆ. Օսգար Կոմէզը,…

Ուրուգվայի Հայ Դատի հանձնախումբը դատապարտում է Քեսաբի տեղահանությունն ու Սիրիայում Թուրքիայի ապակայունացնող քայլերը

Հարավային Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն վճռականորեն դատապարտում է հայահոծ Քեսաբի վրա հարձակումը և մերժում է ցանկացած փորձ՝ շարունակելու 100 տարի առաջ Թուրքիայի նախաձեռնած ցեղասպանության ծրագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին հիշեցրին Ուրուգվայի Հայ Դատի Հանձնախմբից, 1915 թվականին Քեսաբի ողջ բնակչությունը՝ մոտ 5 հազար մարդ, տեղահանվել է և սպանվել: «Ներկայում ահաբեկչական խմբավորումների կողմից հետապնդումները դատարկել են քաղաքն իր պատմական…

Ուրուգվայի հայերը փորձում են կյանքի կոչել Հայոց ցեսասպանության թանգարանի կառուցումը

Ուրուգվայի հայ համայնքն ուղիներ է փնտրում տեղում Հայոց ցողասպանության թանգարան ստեղծելու համար: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հակոբ Տաբակյանը, Ուրուգվայի կառավարությունը թույլատրել է թանգարան կառուցել, և համայնքը ներկայում միջոցների հայթայթման խնդրով է զբաղված: «Ուրուգվայում Հայոց ցեղասպանության թանգարան կառուցելու գործն ընթացքի մեջ է: Հայ համայնքը միջոցներ է փնտրում տարածքի և…