«Հայ Դատ Ֆրանսիա» պիտակով նիւթեր

Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի նախագահն ամփոփում է Սարգսյան-Մակրոն հանդիպումը

Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հարութ Մարտիրոսյանի խոսքով՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները բարիդրացիական են․ այդ մասին հավաստում են նաև Փարիզում երկու երկրների միջև եղած հանդիպման ընթացքում հնչած մտքերը: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ առաջին անգամ էին երկու երկրների նախագահները հանդիպում, և, կարծես թե, այն շատ լավ է անցել: «Ֆրանսիան նոր նախագահ ունի և, կարծես, նա նույնպես…

Ֆրանսիայի հայ համայնքը մեծ դեր ունի երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում

Ֆրանսիայում ներկայում ապրում է մոտ 500 հազար հայ: Նրանք բնակվում են Ֆրանսիայի գրեթե ամբողջ տարածքում՝ Փարիզ, Մարսել, Լիոն, Վալանս, Կանն, Սեն Ռաֆայել, Լա Սիոտա և այլ քաղաքներում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը, եթե նախկինում հայերը կենտրոնացած էին խոշոր քաղաքներում, ապա այսօր այնպիսի վայրերում են բնակվում, որտեղ տարիներ առաջ…

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներն անպայման խոսելու են Արցախի հարցի մասին

Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց մեր այն տեղեկությունը, որ նախքան Ստրասբուրգ մեկնելը Հայաստանի նախագահը ժամանելու է Փարիզ, որտեղ հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Սա ոչ թե պաշտոնական, այլ աշխատանքային այց է: Սերժ Սարգսյանի ելույթը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽՎՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում նախատեսված է հունվարի 24-ին:…

Ֆրանսիայի հայ համայնքը կրկին օրակարգ կբերի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցը

Ֆրանսիայի հայ համայնքը պատրաստվում է 2018 թվականին կրկին օրակարգ բերել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը: «Ակտիվ աշխատում ենք իրավաբանների հետ: Անպայման լուծում կգտնենք հարցը կրկին օրակարգ բերելու համար: Սա միայն Հայ դատի խնդիր չէ, Ֆրանսիայում գործող հայկական կազմակերպություններն իրենց ջանքերն են ուղղում…

Ֆրանսայի Հայ Դատի Յանձնախումբը Կ՛ողջունէ Ֆրանսացի Լրագրողներուն Դէմ Ազրպէյճանի Յարուցած Դատական Հայցի Անընդունելի Նկատուիլը

Ֆրանսայի Հայ Դատի Յանձնախումբը Կ՛ողջունէ Ֆրանսացի Լրագրողներուն Դէմ Ազրպէյճանի Յարուցած Դատական Հայցի Անընդունելի Նկատուիլը Ֆրանսայի Հայ դատի յանձնախումբը հաղորդագրութիւն մը հրապարակելով ողջունեց, որ Նանթերի դատարանը անընդունելի նկատած է ֆրանսացի լրագրողներ Էլիզ Լուսեթի եւ Լորան Ռիշարի, ինչպէս նաեւ «Ֆրանս Թելեվիզիոն»-ի դէմ յարուցուած դատական հայցը: «Ֆրանսական արդարադատութիւնը կը հաստատէ, որ բռնատիրական պետութիւն մը չի կրնար ֆրանսական հողի…

Ֆրանսիայի հայ համայնքը նախագահական ընտրություններում որևէ թեկնածուի սատարելու որոշում չունի

Ֆրանսիայի հայ համայնքը նախագահական ընտրություններում որևէ թեկնածուի սատարելու որոշում չունի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը: «Հայ համայնքը որևէ թեկնածուի չի պաշտպանելու: Յուրաքանչյուրն իր ցանկությամբ քվեարկելու է այն թեկնածուի օգտին, որին ցանկանում է: Համայնքի խորհուրդն այն նույն մոտեցումն է ցուցաբերում, ինչպես նախկինում: Հայ համայնքում կան բազմաթիվ միություններ կուսակցություններ,…

Ֆրանսայի Հայ Դատը Կարօ Փայլանի Ապահովութիւնը Երաշխաւորելու Արշաւի Կը Ձեռնարկէ

ՓԱՐԻԶ, «Նոր Յառաջ».- Ֆրանսայի Հայ Դատի յանձնախումբը Երկուշաբթի, Դեկտեմբեր 19 թուակիր հաղորդագրութեամբ մը կը տեղեկացնէ, թէ Թուրքիոյ քրտամէտ Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութեան անդամ հայ երեսփոխան Կարօ Փայլան մահուան լուրջ սպառնալիքներու դէմ յանդիման կը գտնուի, յատկապէս Թուրքիոյ նախագահ Ռեչեփ Թայիփ Էրտողանի վարչակարգին քաջալերանքով վերջերս սաստկացած հալածանքին իբրեւ հետեւանք։ Հաղորդագրութեան մէջ կը նշուի, թէ քրտամէտ կուսակցութեան շարքերէն առաջին…

Դաշնակցությունը և Ֆրանսիայի հայ համայնքը միշտ ակտիվ են եղել

Հարցազրույց Ֆրանսիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի անդամ Հրաչ Վարժապետյանի հետ ՀՅ Դաշնակցությունը մասնակցել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի նախապատրաստմանը և աշխատել անհատ պատգամավորների հետ: Այս մասին իր հարցազրույցում տեղեկացնում է Ֆրանսիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի անդամ Հրաչ Վարժապետյանը: -Ֆրանսիայի Սենատը հոկտեմբերի 14-ին վերջապես ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումն…

Ցոյց Փարիզի մէջ Ազրպէյճանի դեսպանատան առջեւ

Ֆրանսայի վեց տարբեր քաղաքներու մէջ` Փարիզ, Մարսէյ, Լիոն, Վալանս, Կրընոպլ եւ Նիս, ֆրանսահայութիւնը ցուցական ուշագրաւ հաւաքներով իր անվերապահ զօրակցութիւնը յայտնեց Արցախի ժողովուրդին եւ հայոց յաղթական բանակին: Բազմաթիւ երեսփոխաններ, ծերակուտականներ, քաղաքապետներ եւ ընտրեալներ, ձախակողմեան թէ աջակողմեան, իրենց մասնակցութիւնը բերին սոյն հաւաքներուն եւ իրենց կարգին զօրակցութիւն յայտնեցին Ազրպէյճանի դէմ չորսօրեայ մարտերը յաղթանակած հայ ժողովուրդին: Բոլոր հաւաքները տեղի…

Ֆրանսահայ համայնքը Ֆրանսիային ցույց է տալիս Ադրբեջանի ագրեսոր դերակատարությունը

Ֆրանսահայ համայնքն աշխատանքներ է տանում հայ-ադրբեջանական սահմանի և ղարաբաղադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին Ֆրանսիային անընդհատ իրազեկելու համար,-լրագրողների հետ զրույցում հայտնեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը, իրենք փորձում են ցույց տալ, թե ինչպես է Ադրբեջանը ագրեսորի կարգավիճակով լարվածություն հրահրում Հայաստանի Հանրապետության ու Արցախի իր սահմաններում: «Սա է մեր գործը Ֆրանսիայում, որ տեղեկացնենք, թե…