Ամսական արխիւներ. August 2012

ՀՅԴ ներկայացուցիչը ընտրուեց Սոցինտերնի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ (ՀՅԴ մամլո դիվան, 2012թ. օգոստոսի 31) – Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) 24-րդ կոնգրեսն իր աշխատանքներն սկսեց երեկ, օգոստոսի 30-ին, Քեյփ Թաունում (Հարավաֆրիկյան Հանրապետություն), մասնակցությամբ ավելի քան հարյուր կուսակցություններ եւ կազմակերպություններ ներկայացնող չորս հարյուր պատգամավորների։ Կոնգրեսի բնաբանն է «Նոր միջազգայնականության եւ համերաշխության նոր մշակույթի համար»։ Կոնգրեսի հյուրընկալն է Աֆրիկյան ազգային կոնգրեսը (ANC)։ Սոցինտերնի կոնգրեսին նախորդեց նույն…

Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ իշխանություն գոյություն չունի

ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ-ի Երկրի հարցը՝ ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը իշխանության, ՏԻՄ ընտրությունների եւ մարդկանց վտանգավոր տեսակի մասին

ՀՅԴ Կապանի ”Արամ Մանուկյան” կոմիտեն կոչ է անում վերջ տալ ընտրություն կոչվող ներկայացմանը

ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեն հայտարարություն է տարածել Կապանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արթուր Աթայանի ինքնաբացարկի մասին, որը ներկայացնում ենք ստորեւ. «Տեղական ընտրությունների կապանյան ընթացքը ցույց է տալիս, որ այն հեռու է ընտրություն կոչվելուց: Մրցապայքարի հենց սկզբից պարզ դարձավ, որ իշխանությունը խնդիր է դրել ամեն գնով փոխել մարզկենտրոնի քաղաքապետին` այդ ճանապարհին կանգ չառնելով որեւէ միջոցի…

Հրանտ Մարգարյան. Սիրիայի հայ համայնքը չպետք է փորձի թիրախ դառնալ

«Ազատություն».- Սիրիայում, բարեբախտաբար, որեւէ հակահայկական շարժում, հակահայկական ակցիա դեռեւս չկա, ընդգծում է Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը։ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չափազանցված է համարում տարածված այն լուրերը, որ սիրիահայերը զինվել են եւ սիրիական բանակի հետ պաշտպանում են հայկական թաղամասերն ու իրենց տները։ «Ես կարծում եմ, որ այդ լուրերը չափազանցված են, իրականությունն այն է, որ սահմանափակ հնարավորություններով փորձում…

Կիրո Մանոյան. Արևմուտքի ճնշումը Թուրքիային կարող է դրդել վերակենդանացնել հայ-թուրքական արձանագրությունները

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի հարցազրույցը ԱրմԻնֆո/arminfo.am/ լրատվական գործակալությանը -Օգոստոսի 6-ին Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձև: Պալատի անդամ Ջոնաթան Հեթչի ներկայացրած փաստաթղթում, մասնավորաապես, ներառված է ԼՂՀ ինքնիշխանությունը և անկախությունը պաշտպանելու կոչ ԱՄՆ նախագահին և Կնոգրեսին: Ձեր կարծիքով, ի՞նչ հեռանկար ունի այդ գործընթացը: -Նման քայլերն…

Գրիգոր Գլըճճեան (Պարոյր-Հայկազն, 1868-1898). Հայ Յեղափոխական շարժման անվեհեր դրօշակիրը

Օգոստոս 9ի այս օրը, 114 տարի առաջ, Աթէնքի հիւանդանոցներէն մէկուն մէջ, այդ ժամանակ ճար ու դարման չունեցող թոքախտի զոհ գնաց հայ ժողովուրդի ազգային¬ազատագրական շարժման հիմնադիր դրօշակիրներէն եւ առաջին նուիրեալներէն Գրիգոր Գլըճճեան, որ իր գաղափարապաշտ ճարտասանութեան համար արժանացած էր Պարոյր¬Հայկազն անուանակոչումին, հետեւողութեամբ հինգերորդ դարու հայ մեծահռչակ հռետորին։ Հայկական Յեղափոխութեան ինքնատիպ այս դէմքին՝ Պարոյր¬Հայկազնի անունը կապուեցաւ 1880ականներու…

Ի նպաստ Արցախի անկախութեան՝ բանաձեւ Ա.Մ.Ն. Մասաչուսէց նահանգի Ներկայացուցիչներու տան մէջ

ՊՈՍԹԸՆ.- Օգոստոս 6-ին, Ա.Մ.Ն. Մասաչուսէց նահանգի Ներկայացուցիչներու Տունը որդեգրեց բանաձեւ մը, որուն մէջ Միացեալ Նահանգներու նախագահին եւ Քոնկրէսին կոչ կ՛ուղղուի սատարելու Արցախի ինքնորոշման եւ անկախութեան: Բանաձեւը պատրաստած էր Ներկայացուցիչներու տան անդամ Ճանըսըն Հեքթ: Այս առիթով Միացեալ Նահանգներու մէջ գործող Արցախի Հանրապետութեան մնայուն ներկայացուցիչ Ռոպերթ Աւետիսեան ըսաւ.-. «Շնորհակալ ենք Մասաչուսէցի Ներկայացուցիչներու Տան Արցախի ազատութեան ի նպաստ…

Սեբաստացի Մուրատ (1874¬1918). Հայկական Ազատամարտի դիւցազնական դէմքը

Օգոստոսի այս օրերուն, 94 տարի առաջ, Պաքուի հայութիւնը կենաց¬մահու կռիւ կը մղէր հակահայ մոլուցքով տարուած մուսաւաթական թաթարներուն եւ Անդրկովկասի նաւթային մայրաքաղաքը գրաւելու արշաւանքին ձեռնարկած թրքական զօրքերուն դէմ։ Թէեւ Օգոստոս 1918ին Առաջին Աշխարհամարտը մօտեցած էր իր աւարտին, բայց Պաքուի նաւթահորերուն տիրանալու համար կատաղի ու վերջին պայքար մը կը մղուէր մէկ կողմէ թուրք¬գերման զինակիցներուն, իսկ միւս կողմէ…