Ամսական արխիւներ. September 2012

Գոնկրէսի թեկնածուներ իրենց դիրքերը կը յստակացնեն Հայ Դատի կազմակերպած բանավէճին ընթացքին

ԷՆՍԻՆՕ, Քալիֆորնիա.- Շաբաթ, Սեպտեմբեր 29ին, «Ֆերահեան» վարժարանի «Աւետիսեան» սրահին մէջ, Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբին կազմակերպած բանավէճը առիթ հանդիսացաւ յստակացնելու Միացեալ Նահանգներու Ներկայացուցիչներու տան ընտրութեանց իրենց թեկնածութիւնը դրած Պրետ Շըրմընի եւ Հաուըրտ Պըրմընի դիրքերը: Սան Ֆերնանտօ հովիտի հայութեան քուէին համար պայքարող երկու թեկնածուները, որոնք կը պարտադրուին իրարու դէմ ճակատելու՝ քոնկրեսական ընտրատարածքներու սահմաններու փոփոխութեան պատճառով, հայութեան…

Օգնել եղբայրներին

Սիրիան սարսափելի աղետի մեջ է: Երկիրը, որը մեր հազարամյա հարևանն է, քաղաքացիական պատերազմի բոցերի մեջ է և բաժան-բաժան է լինում: Բայց չէ՞ որ մենք՝ հայերս, Սիրիան բոլորից լավ ենք ճանաչում: Մեր կապերը հեռավոր անցյալից են սկիզբ առնում: Հիշո՞ւմ եք՝ «Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է. «Մեզ համար հաց էին բերում Շամն ու Հալեպը»: Շամ՝ արաբերեն այդպես…

Արևմուտքը խանդավառ չէ, որ Թուրքիան ինքնակամ ձեռնարկումներ անի Սիրիայում

Թուրքիայի ակտիվութունը Սիրիայում վերջին օրերին նվազել է, ինչի մասին ասում են հենց իրենք՝ թուրքերը: Սեպտեմբերի 27-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը տեսակետ հայտնեց, որ պատճառները երկուսն են՝ ներքին խնդիրները և արտաքին պատճառները՝ Արևմուտքն այնքան էլ խանդավառ չէ, որ Թուրքիան ինքնակամ ձեռնարկումներ անի…

«Մեր սերունդներն անիծելու են այն օրը, երբ կայացվեց «Կենսաթոշակային բարեփոխումների» մասին որոշումը»

«Դաշնակցության գնահատմամբ՝ 1990-ականներին տեղի ունեցած բացասական դրսևորումներից հետո, երկրորդ խոշորամասշտաբ բացասական երևույթը Հայաստանում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումներն են լինելու»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքերով՝ բարեփոխումների արդյունքում տեղի կունենա կենսաթոշակային համակարգի փուլային մասնավորեցում: «Այսինքն՝ մինչև 2023թ-ը պահպանվելու է այսօրվա համակարգըիր նվազ մեծությամբ, որին զուգահեռ կստեղծվի մասնավոր…

«Հրայր Մարուխյան» հիմնադրամն անդրադարձել է Հայաստանում սոցիալական բարեփոխումներին

«Հրայր Մարուխյան» հիմնադրամը (ՀՄՀ)՝ Գերմանիայի Դաշնության Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ այսօր Երևանում կազմակերպել էր «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում II» թեմայով գիտաժողով, որի ընթացքում ներկայացվեց գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և կրթության ոլորտներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Գիտաժողովին մասնակցում էին Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բաժանմունքի գլխավոր տնօրեն` Էռնսթ Հիլիբրանդը, Հարավկովկասյան նախագծի համակարգող Միխայել Վայխերթը, ինչպես նաև տարբեր քաղաքական…

«Սոցիալական բարեփոխումները Հայաստանում», հատոր 2

Հրայր Մարուխյան Հիմնադրամը` Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի աջակցությամբ, պատրաստել եւ հայերեն ու անգլերեն լեզուներով հրատարակել է «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» ուսումնասիրությունների երկրորդ հատորը, ուղղված երեք կարևոր ոլորտների` գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և կրթության հարցերի վերլուծությանը: Սեպտեմբեր 2012, Երեւան։ Ներբեռնել PDF փաստաթուղթը

ԼՂՀ նախագահը հանդիպել է ՀՕՄ անդամների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Հայ օգնության միության (ՀՕՄ) կենտրոնական վարչության մի խումբ անդամների հետ՝ ատենապետուհի Վիկի Մարաշլյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքին եւ հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: Հյուրերը երկրի ղեկավարին հավաստիացրել են, որ պատրաստ են ընդլայնել Արցախում իրենց գործունեությունը: Նախագահ Սահակյանը բարձր…

24 Սեպտեմբեր 1920. Առանց պատերազմ յայտարարելու՝ թրքական բանակը յարձակեցաւ Հայաստանի վրայ

92 տարի առաջ, Սեպտեմբեր 24ի այս օրը, իրաւականօրէն տակաւին Օսմանեան Կայսրութիւն կոչուող Թուրքիոյ այսպէս ըսուած «ազգային բանակ»ը, երիտասարդ զօրավար Մուսթաֆա Քեմալի հրահանգով, յարձակեցաւ անկախ Հայաստանի վրայ՝ առանց, սակայն, պաշտօնապէս պատերազմ յայտարարելու… Նորանկախ Հայաստանի Հանրապետութեան անկումին մահացու հարուածը տուաւ 1920 թուականի Սեպտեմբերի վերջերուն բռնկած Հայ-Թրքական միջ-պետական առաջին – եւ, ի դէպ, վերջին այդ պատերազմը -, որ…

Արթուր Աղաբեկյան. «Մահ կամ ազատություն» գաղափարախոսությունը որդեգրած մարդու համար դժվար է միջին վիճակ ընտրելը

ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Աղաբեկյանի հարցազրույցը hayeli.am_ին – Դուք Ձեզ հետ տանելո՞ւ եք դաշնակցական գաղափարախոսությունը, թե՞ թողնում եք Երեւանում եւ գնում Արցախ՝ որպես պետական պաշտոնյա: – Դաշնակցության շարքերն եմ ընդունվել 1989 թ. հոկտեմբերին, երբ Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղում ղեկավարում էի արտադրություն՝ կոնդեսատորների գործարանի մասնաճյուղը: Դա նշանակում է Հայաստան եկավ դաշնակցական Արթուր Աղաբեկյանը…

Կացութիւնը լուրջ է եւ լրջութիւն կը պահանջէ. կը մնայ լրջանալ

Աւելի քան երկու տասնամեակ կ՛ըլլայ արդէն, որ աշխարհը կորսնցուցած է Համաշխարհային Բ. պատերազմէն ետք իրականացած հաւասարակշռութիւնը եւ կը փնտռէ նորը. ցարդ չէ յաջողած զայն գտնել, որուն պատճառով առօրեայ դրութեամբ կը վտանգուի երկրագունդի զգայուն կէտերու շրջանային խաղաղութիւնը, իսկ յաճախ` միջազգային խաղաղութիւնը: Խորհրդային Միութեան ինքնահաշուեյարդարով թեւ առաւ տնտեսական գերազատականութիւնը, որ աշխարհի երեսին շնչող իւրաքանչիւր էակին խոստացաւ տնտեսական…