Ամսական արխիւներ. November 2012

Եւրոխորհրդարանէն ներս հանդիպում՝ սուրիահայերու օգնութեան նպատակով

Պրիւքսել, 30 նոյեմբեր 2012.- Հինգշաբթի, 29 Նոյեմբեր 2012-ին, Պրիւքսելի մէջ Եւրոպական միութեան խորհրդարանէն ներս, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ Բիւրոյի անդամ եւ «Օգնիր եղբօրդ» հասարակական կազմակերպութեան համադրող Վահան Յովհաննէսեան, ընկերակցութեամբ Եւրոպայի ՀՅԴ Հայ Դատի յանձնախումբի նախագահ Գասպար Կարապետեանի, աշխատանքային հանդիպում մը ունեցաւ եւրոերեսփոխան, եւրոխորհրդարանի նախկին փոխ նախագահ, Եւրոպայի ժողովրդային կուսակցութիւն խմբակցութեան անդամ՝ Րոտի…

ՀՅԴ-ի առաջարկած օրակարգի շուրջ միասնական դիրքորոշում չի ձեւավորվել

Բանակցությունների հաջորդ փուլին կարելի է անցնել այն բանից հետո, երբ կհայտարարվի, թե արդյոք քաղաքական խորհրդակցություններին մասնակցող քաղաքական ուժերը ընդունում են Դաշնակցության ներկայացրած օրակարգը: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ խորհրդակցություններին մասնակցող ուժերը ի վերջո նախագահական ընտրություններին մասնակցեն միասնական թեկնածուով:…

Ազգային էության մասին. Իշխանության ճգնաժամ

Nation-state հասկացությունը, որի հիման վրա առաջացել և աստիճանաբար կառուցվել է ժամանակակից պետությունների մեծ մասը, չի պարունակում այն իմաստը, որը մենք հասկանում ենք «ազգային պետություն» ասելով: Նույնիսկ հակառակը՝ nation-state հասկացությունը ենթադրում է, որ պետության հանդեպ հանդուրժողականությունը պետք է շատ ավելի բարձր լինի, քան հանդուրժողականությունը մյուս խմբավորումների հանդեպ՝ էթնիկական, կրոնական, դասակարգային, կլանային, ընտանեկան և այլն: Ստացվում է,…

Հնչած` Լիբանանէն, Ուղղուած` Հայկական Աշխարհին

Հայաստանի Հանրապետութեան նախագահին այցելութիւնը Լիբանան որոշ դիտարկումներու առիթ կու տայ բնականաբար: Նախ, այցելութիւնը տեղի կ՛ունենայ շրջանային մակարդակի վրայ ճգնաժամային պայմաններու եւ տեղական առումով քաղաքական բեւեռացած համապատկերի մէջ: Այդ առումով ալ նախագահի ելոյթներու բովանդակային շեշտադրումները յաճախ արծարծեցին տագնապին վերաբերող սկզբունքային տեսական մօտեցումներ` յատկապէս խաղաղութեան վերահաստատման առաջադրանքը գերակշռելով: Խաղաղութեան առաջադրումի սկզբունքը հեզասահ ոստումով կապեց նաեւ Կովկասի շրջանին…

Երեւանում գումարուեց ՀՅԴ միջմարմնական խորհրդաժողովը

Մամուլի հաղորդագրութիւն ԵՐԵՒԱՆ (ՀՅԴ Մամլոյ դիւան, 2012թ. նոյեմբերի 29) – Նոյեմբերի 24-25-ին, Երեւանում գումարուեց ՀՅԴ կազմակերպական կառոյցներու միջմարմնական խորհրդաժողովը, որին մասնակցեցին ներկայացուցիչներ կազմակերպութեան բոլոր Կենտրոնական կոմիտէներից, Հայաստանի Գերագոյն մարմնից եւ այլ շրջաններից: Ժողովի ընթացքում ՀՅԴ Բիւրոն ներկայացրեց իր միամեայ գործունէութեան ամփոփ տեղեկագիրը՝ տարբեր բնագաւառներում: Օրակարգի գլխաւոր հարցերից էր Սիրիահայութեան դիմագրաւած անվտանգութեան խնդիրների եւ մարդասիրական կարիքների…

«Վստահ եմ, որ այս համաժողովի արդիւնքները լաւապէս կը ծառայեցւեն համազգային գերխնդիրների լուծմանը եւ մտածողութեան տարածմանը»

Հարցազրոյց՝ Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի հետ Երեւանում երկու օր շարունակ (նոյ. 19-ին եւ 20-ին) ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը նախաձեռնել եւ ի մի էր բերել հեղինակաւոր քաղաքագէտների, փորձագէտների եւ վերլուծաբանների, որոնք երկօրեայ գիտաժողովի շրջանակներում քննարկել են 21-րդ դարի մարտահրաւէրներին ու Հայաստանի անվտանգութեան հիմնախնդիրները: Այս գիտաժողովին իրանահայ համայնքը ներկայացնում էին՝ Իրանի…

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձախումբը ողջունել է կոնգրեսական Էդ Ռոյսին նոր պաշտոնին նշանակումը

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է կոնգրեսական Էդ Ռոյսի` ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնին նշանակվելը: Հայանպաստ գործիչ Էդ Ռոյսն իր լիազորությունները կստանձնի 2013 թվականի հունվարից: Կոնգրեսական Ռոյսը մարդու իրավունքների պաշտպանության ջատագով է և Ներկայացուցիչների պալատում մշտապես անդրադարձել է հայերի համար կենսական խնդիրներին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին և Հայոց ցեղասպանությանը:…

Լեւոն Շանթ (1869-1951). Հայ ազգային ինքնութեան եւ անհատականութեան մեծատաղանդ վերծանողը

Նոյեմբեր 29ի այս օրը, մեր ժողովուրդը կորսնցուց իր ազգային էութեան եւ մարդկային ինքնուրոյն ներաշխարհին ամէնէն խորիմաց վերծանողներէն ու մեծատաղանդ գրողներէն Լեւոն Շանթը։ Յատկապէս թատերական իր գործերով՝ մանաւա՛նդ կոթողական իր «Հին Աստուածներ»ով անմահացած գրողն է Լեւոն Շանթ։ Բայց ճշմարտութեան դէմ մեղանչել պիտի ըլլար միայն իբրեւ մեծատաղանդ թատերագիր յիշել այնքա՜ն բազմաշնորհ ու բազմավաստակ դէմքը Լեւոն Շանթի, որ…

Ադրբեջանը պետք է հասկանա, որ չի կարող, բանակցությունները պատանդ պահել

Համանախագահների այցելությունը տարածաշրջան ցույց տվեց, որ ԼՂ հարցի շուրջ բանակցությունները մտել են փակուղի: Այս մասին այսօր, նոյեմբերի 28-ին, «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, համանախագահների այն եզրակացությունը, որ բանակցությունները կշարունակվեն ԱԳ նախարարների մակարդակով եւ դեռ նախագահների հանդիպում չի սպասվում, ցույց…

Ավստրալիայում ստեղծվել է սիրիահայերի օժանդակության կենտրոն

ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի ներկայացուցիչ Հայկ Լեփեջյանը տեղեկացրել է, որ Ավստրալիայում ստեղծվել է մի կառույց՝ Սիրիահայերի օժանդակության կենտրոն, որի կազմում են տեղի երեք` Հայ Կաթողիկե, Հայ Առաքելական և Հայ Ավետարանական եկեղեցիները: Կառույցի կազմում են նաև Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Սոցիալ-դեմոկրատական և Ռամկավար-ազատական կուսակցությունները: Հայկ Լեփեջյանը, որը նաեւ կառույցի քարտուղարն է, հայտնել է, որ կառույցը երկու ամիս…