Ամսական արխիւներ. April 2013

Վահան Հովհաննիսյանը հարց է բարձրացրել խորհրդարանում

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` Գյումրիում արած հայտարարությունը գողական պատգամավորների մասով անհանգստացրել է ԱԺ Դաշանակցություն խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանին, և նա այսօր հայտարարությունների ժամին պահանջեց, որ Գյումրիի դեպքերի համար ոստիկանապետի տեղակալին դիմած պատգամավորների հարցը քննարկվի ԱԺ Էթիկայի հանձնաժողովում: «Հասարակությունը կարելի է բաժանել տարբեր խմբերի՝ ըստ սեռատարիքային, ինչպես նաև օրենքին ենթարկվող քաղաքացիների և գողականների։ Այս բաժանման դեպքում…

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը Ազգային ժողովում

Երևանցին այսօր կարող է փոխել Հայաստանը Իշխանություններն ամեն ինչ անում են` համոզելու ժողովրդին, որ Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական չեն, այլ սովորական` համայնքային մակարդակի հերթական միջոցառում, որը կոչված է լուծելու զուտ թաղային, կենցաղ-սպասարկման հարցեր: Նպատակը պարզ է՝ որքան հնարավոր է ընտրության հարցը տեղափոխել անձնական, բարեկամա-խնամիական հարաբերությունների դաշտ, որ այս ընտրությունների հետ չկապվի ձեր դժգոհությունն ու բողոքը…

ՀՅ Դաշնակցության պայքարը կրիմինալը մաքրելու համար է

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը Lragir.am-ի հետ զրույցում նշեց, որ երբ որ պաշտոնյաները մեծ ունեցվածք են ունենում, դա միշտ էլ հարցականներ է առաջացնում, և զարմանալի չէ, որ Երևանի քաղաքապետի ունեցվածքի հարցը բարձրացվել է: Անդրադառնալով Տարոն Մարգարյանի հարցով ՀԱԿ կուսակացության կողմից Գլխավոր դատախազություն ուղղված դիմումին, Վահան Հովհաննիսյանը նշեց, որ եթե լինեն ապացույցներ, որ դա արդար…

Միայն ՀՅԴ-ն է ընտրությունների գնում ղեկավար կազմով

«Իշխանություններն ամեն ինչ արելցին, որ նսեմացնեն այս ընտրությունների նշանակությունը` ասելով, որ գյուղը գյուղապետ է ընտրում, քաղաքը քաղաքապետ է ընտրում, դրանից ավել բան մի ակնկալեք այս ընտրություններից` շատ-շատ ասֆալտապատման, աղբահանման, կենցաղյաին հարցերով վերջանա, եւ դրանով բնականաբար հետաքրքրությունը նսեմացնեն այս ընտրության»,- Արաբկիրի բնակիչներին այսօր ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը: Նա…

Հարցումներով ուզում են մի պատկեր գծագրել, որին ուզում են հասնել

Տարբեր հարցումներով ուզում են մի պատկեր գծագրել, որին ուզում են հասնել. նշեց ԱԺ «ՀՅԴ» խմբացության պատգամավոր, Երևանի ավագանու թեկնածու Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով՝ իշխող քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն իրականում բանակային հանդիպումներ չի ունենում, միայն քարոզարշավի ֆոն է ստեղծում: «Նրանք մարդկանց հետ չեն հանդիպում, քարոզարշավ չեն անում. պարբերաբար բերում են պետական հիմնարկների աշխատողներին, ուսուցիչներին և վերջ: Իրականում…

1991թ. այս օրը զոհվեց ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը

1991թ. այս օրը Արցախյան պատերազմում «Օղակ» գործողության ժամանակ զոհվեցին ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը, Արթուր Կարապետյանը (ծնվել է 1967թ.), Սիմոն Աչիկգյոզյանը (ծնվել է 1939թ.), Հրաչ Դանիելյանը և Վալերի Նազարեթյանը (ծնվել է 1961թ.): Արցախյան պատերազմի ժամանակ 1990թ.սեպտեմբերից մինչև 1991թ. մայիսը Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարն էր: Թաթուլ Կրպեյանը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի…

«Մայատին»-ի Հետ Հարցազրոյց. «Հայութիւնը Պիտի Շարունակէ Պայքարիլ` Մինչեւ Թուրքիա Ներում Հայցէ Եւ Հատուցում Կատարէ» Շեշտեց Վերա Եագուպեան

Միջին Արեւելքի Հայ դատի գրասենեակի պատասխանատու Վերա Եագուպեան շաբաթավերջին «Մայատին» պատկերասփիւռի կայանին հետ իր ունեցած հարցազրոյցին ընթացքին անդրադարձաւ Հայոց ցեղասպանութեան եւ այդ մասին թրքական անտեղի ամբաստանութիւններուն ու պատմութեան նենգափոխումի փորձերուն: Վերա Եագուպեան ըսաւ, որ աւելի քան 20 պետութիւն, ներառեալ Լիբանանը` իբրեւ միակ արաբական պետութիւնը, ճանչցած են Հայոց ցեղասպանութեան պատմական իրողութիւնը: «Սփիւռքի մէջ գտնուող հայկական գաղութները…

Սարգիս Բարսեղեան (Պօղոս Օտապաշեան, 1875-1915). «Աչքերում սարսափելի կրակ» ունեցող Հայ Յեղափոխականն ու Դաշնակցական Մարտիկը

Սարգիս Բարսեղեան (Պօղոս Օտապաշեան, 1875-1915). «Աչքերում սարսափելի կրակ» ունեցող Հայ Յեղափոխականն ու Դաշնակցական Մարտիկը 24 Ապրիլ 1915ի գիշերը, Պոլսոյ մէջ, թրքական իշխանութեանց կողմէ ձերբակալուած հարիւրաւոր հայ մտաւորականներու եւ ազգային-քաղաքական ղեկավար դէմքերու շարքին կը գտնուէր հայ յեղափոխականի եւ դաշնակցականի բացառիկ մարմնաւորում մը հանդիսացող Վանայ Սարգիսը, որ իր ձերբակալութենէն քանի մը օր ետք, Ապրիլ 30ին, զոհ գնաց…

«Թուրքիա Նոր Գաղափարներ Առաջարկելով Դարձեալ Կ՛Ուզէ Աշխուժացնել Ղարաբաղեան Տագնապի Կարգաւորումը» Կ՛ըսէ Հիքմեթ Չեթին

«Թրենտ» լրատու գործակալութիւնը կը հաղորդէ, որ Թուրքիոյ նախկին արտաքին գործոց նախարար Հիքմեթ Չեթին յայտարարած է, որ «Լեռնային Ղարաբաղի հարցին լուծումը Հայաստանի եւ ամբողջ շրջանին առջեւ զարգացման բազմաթիւ կարելիութիւններ պիտի բանայ»: Ան Պաքուի մէջ «Հարաւային Կովկասի մէջ եւ անոր շուրջ աշխարհաքաղաքական իրադրութիւն ձեւաւորելու հարցին մէջ ՕԹԱՆ-ի դերը» խորագիրով միջազգային խորհրդաժողովին ընթացքին յայտնած է, որ ղարաբաղեան տագնապը…

Հեռացնես-չհեռացնես, նա նույնն է` ինքն իր հոգու մեջ Դաշնակցական է

Երեկ Կենտրոն վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպումից հետո ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը պատասխանել է HayNews.am-ի հարցին` կապված ներկուսակցական դրվածքի և ընդունված օրենքների մասին և դրանց խախտելու հետևանքների: -Մի քանի օրից կավարտվի նախընտրական փուլը, Երևանի ո՞ր համայնքներից եք լուրջ ձայներ ակնկալում, ո՞վ է Դաշնակցության ընտրողը: -Դուք եք օրիորդ, դուք անձամբ: Ինչ վերաբերում է, թե որ…