Ամսական արխիւներ. July 2013

Եւրոպայի մէջ Հայ Դատի աշխատանքներու մասին հետաքրքրական զեկոյց մը Մուրատ Փափազեանի հետ

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Ն. Աղբալեան» կոմիտէին, Երկուշաբթի, 29 Յուլիս 2013-ին շահեկան հանդիպում-զրոյց մը կայացաւ «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրի «Հրայր Մարուխեան» սրահին մէջ: ՀՅԴ-ի քայլերգի յոտնկայս ունկնդրութենէն ետք, «Ն. Աղբալեան» կոմիտէի անունով Սագօ Գասապեան ողջունելով ներկաները բացումը կատարեց ձեռնարկին: «Հայ դատը ներկայութիւն է Եւրոպայի գրեթէ բոլոր ատեաններուն մէջ», ըսաւ Գասապեան՝ նշելով, որ օգտուելով ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական կոմիտէի…

Հայացք` Եվրոպայից. ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը դժգոհություն է առաջացրել Ռուսաստանում

Որքան Հայաստանը մոտենում է ԵՄ-ին, Ռուսաստանն ավելի է օգտվում երկրի տնտեսական եւ աշխարհաքաղաքական խոցելիությունից` իր ազդեցությունը պահպանելու համար: Ինչպես նախկին խորհրդային երկրներից շատերը, Հայաստանը նույնպես ցանկանում է ավելի մոտ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ, որը դժգոհություն է առաջացրել Ռուսաստանում: Հայկ Հովհաննիսյանը հայացք է նետում Ռուսաստանի պատժիչ դիրքորոշման վրա, որը դրսեւորվում է գազի գնի բարձրացմամբ եւ Հայաստանի…

Շիքակոյի մէջ Լիզպոնի հինգ հերոսներու 30 – ամեակը նշուեցաւ

Շիքակոյի Կլենվիու շրջանի Հայ Կեդրոնին մէջ, Կիրակի Յուլիս 28-ին նշուեցաւ Լիզպոնի գործողութեան 30-ամեակը: Առաջին հերթին, տեղւոյն Ամենայն Սրբոց եկեղեցւոյ մէջ կատարուեցաւ հոգեհանգստեան պաշտօն, որմէ ետք տեղի ունեցաւ հոգեճաշ եւ հաւաք, եկեղեցւոյ “Շահնազարեան“ սրահին մէջ: Յատուկ սահիկներով ներկայացուեցան տեսարաններ` երեսուն տարի առաջ աշխարհ ցնցած այս դէպքէն: Շրջանի հո­վիւ Տէր Զա­րեհ Սահակ­եան, իր խօսքին մէջ շեշտեց թէ,…

Սթրաթֆոր կը գովերգէ ԱՄՆ-Ատրպէյճան ռազմաքաղաքական գործակցութինը

Ամերիկայի կեդրոնական հետախուզական գոծակալութեան (CIA) անպաշտօն վերլուծողական հիմնարկը հանդիսացող Stratfor կայքէջը վերջերս հրատարակեց Stratfor-ի հիմնադիր եւ տնօրէն Ճորճ Ֆրիտմընի «Ատրպէյճան եւ Ամերիկա» խորագիրով յօդուածը, որուն մէջ ցայտուն կերպով զգալի են ատրպէյճանամէտ մօտեցումներն ու ռազմաքաղաքական վերլուծումները: Ճորճ Ֆրիտմըն «Ատրպէյճան եւ Ամերիկա» խորագիրով յօդուածին մէջ կը գրէ, թէ Կովկասը այն կէտն է, ուր երեք մեծ տէրութիւններ՝ Ռուսիան,…

Հարցին պետք է կոնցեպտուալ լուծում տալ

«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը -Համամի՞տ եք տեսակետներին, թե քաղաքական ուժերը փորձում են իրենցով անել «ուղեվարձային շարժման» պտուղները՝ քաղաքականացնելով երիտասարդների քաղաքացիական նախաձեռնությունը։ Ավելին՝ շարժումը հասավ հաջողության, որովհետեւ քաղաքական ուժերը չէին մասնակցում կամ ուշացումով մտան «խաղի մեջ», եւ ընդհանրապես, քաղաքական դաշտն իրեն սպառել է՝ անհրաժեշտ են նոր ուժեր, որոնք տեր…

Արշակ (Սեպուհ)Ներսիսյան (1872-1940 թթ.), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի

Արշակ Ներսիսյան (1872-1940 թթ.), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: Եղել է Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ: Ծնվել է 1872 թ-ին Արևմտյան Հայաստանի Բաբերդ քաղաքի շրջակայքի գյուղերից մեկում: Ազատագրական շարժմանը միացել է Կ. Պոլսում, հետագայում գործել է Արևմտյան Հայաստանում: 1904 թ-ի Սասունի ինքնապաշտպանության մասնակից: Բռնվել է թուրքական իշխանությունների կողմից և բանտարկվել Մուշում: Առաջին համաշխարհային պատերազմի առաջին…

Հիշատակի արարողություն՝ նվիրված Լիզբոն-ի 30-ամյակին

Հուլիսի 27-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան պուրակում ՀՅԴ Ստեփանակերտի «Արթուր Մկրտչյան» կոմիտեն եւ Արցախի երիտասարդական միությունը հուշ երեկո են կազմակերպել նվիրված 30 տարի առաջ հուլիսի 27-ին Լիսաբոնում նահատակված 5 հայորդիների հիշատակին: Հիշեցնենք, որ 1983 թ. հուլիսի 27-ին Լիսաբոնում 5 հայ երիտասարդներ գրավում են թուրքական դեսպանատունը։ Այնուհետև հաղորդագրություն է տարածվում Հայ Հեղափոխական Բանակի անունից. «Մենք որոշել…

Լոս Անճելըսի Հայութիւնը Կ՛ոգեկոչէ Լիզպոնի Նահատակներու Յիշատակը

«…Եթէ յիշատակս ալ թառամի, Ա՜հ, այն ատեն ես կը մեռնիմ»։ Պ. Դուրեան Սիրելի Արա, Սագօ, Վաչէ, Սեդրակ եւ Սիմոն, դուք մեռած չէք, դուք դեռ կենդանի էք, դուք կ՛ապրի՛ք եւ պիտի ապրիք այնքան ատեն, որ կան ձեզ յիշողներ, ձեր գաղափարներուն եւ ձգտումներուն հաւատացողներ, եւ ինչու չէ նաեւ՝ «խենթեր», որոնք նոյն յանձնառութեամբ եւ պատասխանատուութեամբ կրնան առաջնորդուիլ: Կիրակի,…

Համօ (Համազասպ) Օհանջանեան (1873-1947). Մեծ Դաշնակցականը՝ որ «ապրեցաւ, ինչպէս քարոզեց»

Յուլիս 31ին, Եգիպտոսի մայրաքաղաք Գահիրէի մէջ, 76 տարեկանին, յետ կարճատեւ հիւանդութեան, առյաւէտ փակուեցան աչքերը բժիշկ Համօ Օհանջանեանի։ Հայ ժողովուրդը կորսնցուց միասնական իր յարգանքին եւ համաժողովրդային պաշտամունքին արժանացած մեծ առաքեալ մը, որուն շիրիմին վրայ գրուեցաւ՝ «Ապրեցաւ, ինչպէս քարոզեց»։ Հայրենի հողէն հեռու, տարագիր ու պանդուխտ, աչքը յառած Մասեաց խորհուրդին, այս աշխարհէն հեռացաւ ազատ ու անկախ Հայաստանի կերտիչներէն՝…

Ընկերնե՞ր, թե՞ եղբայրներ

Հիշո՞ւմ եք խորհրդային ժամանակների հին անեկդոտը. մի երևանցի (թբիլիսցի, վարշավացի, պրահացի, ռիգացի` կախված այն բանից, թե որտեղ են պատմում) տղա մոտենում է հորը և հարցնում. «Հայրի’կ, պատմության ուսուցիչն ասում է, որ ռուսները մեր եղբայրներն են: Իսկ ռուսաց լեզվի ուսուցիչն ասում է, որ նրանք մեր ընկերներն են: Հիմա նրանք մեր ի՞նչն են՝ եղբայրնե՞րը, թե՞ ընկերները»: Հայրը…