Ամսական արխիւներ. September 2013

Ազգային էության մասին (մաս I)

Ինչպիսի՞ն է միջինվիճակագրական մեր հայրենակցի ստանդարտ կամ, ընդհանուր առմամբ, հաճախ հանդիպող արձագանքը նոր տեղեկությանը, գաղափարին, վարկածին: Պարզ է ու անսասան. «Գիտեմ»: Դրան հանդիպում ենք բոլորս եւ նույն այդ թուլությունն էլ ունենք բոլորս: Եվ բոլորիս դա զայրացնում է, սակայն.. ոչինչ չի փոխվում: Բոլորն ամեն ինչ գիտեն: Ընդգրկույթը մեծ է. գիտեն ինչպես է խորոված պատրաստվում եւ ինչպես…

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ամենամյա ճաշկերույթի գլխավոր բանախոսն է Ջոն Էվանսը

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի նախկին ատակարգ և լիազոր դեսպան Ջոն Մարշալ Էվանսը ելույթով հանդես կգա Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ամենամյա ճաշկերույթի ժամանակ: «Արմենպրես»-ի հաղոդմամբ` ճաշկերույթը տեղի կունենա նոյեմբերի 10-ին: Ջոն Էվանսը հայտնի է Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ իր սկզբունքային դիրքորոշմամբ: 2004-2006 թթ. Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Էվանսը հետ է կանչվել ԱՄՆ կառավարության կողմից նախքան…

Զգուշացնելով Շրջանի Քրիստոնեաները Արտագաղթի Մղող Փորձերէն`. Երեսփոխան Յակոբ Բագրատունի Անդրադարձաւ Տեղական Ու Շրջանային Հարցերու «Սաութ Լուպնան»-ի Հետ Իր Հարցազրոյցին Ընթացքին

«Սաութ Լուպնան» կայանը իր շաբաթօրեայ «Աքլամ Թուհաուեր» խորագրեալ յայտագիրով հիւրընկալեց Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունին` համապարփակ զրոյց մը ունենալով տեղական թէ շրջանային հրատապ հարցերուն շուրջ: Լիբանանեան ներքին կացութեան մասին հարցումի մը պատասխանելով` երեսփոխան Բագրատունի դրուատեց Խորհրդարանի նախագահ Նեպիհ Պըրրիի նախաձեռնութիւնը, որ եկաւ նոր թափ տալու նախագահ Սլէյմանի հովանաւորած «Պաապտայի յայտարարութեան»: Բագրատունի այս գծով…

Համաներում անցկացնելը կարեւոր է Հայաստանի համար

Արդեն տեղեկացրել ենք, որ նախագահը համաներում հայտարարելու առաջարկ է ներկայացրել ԱԺ: Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ նախագիծը դեռևս չի բաժանվել պատգամավորներին, կբաժանվի, կծանոթանանան և ըստ այդմ, կարող են կարծիք հայտնել: Համաներմանն առհասարակ Աղվան Վարդանյանը դրական է վերաբերվում: «Բնականաբար անհրաժեշտությունը մենք չպետք է որոշենք, ԱԺ-ին առաջարկելը դա նախագահի իրավասությունն է:…

Ակնարկ. Մարդասիրական Պատասխաններ Քաղաքական Շահարկումներու Դիմաց

Պաքուն հետեւողականութիւն ցոյց կու տայ Արցախի մէջ կատարուող բնակեցման աշխատանքներուն վրայ միջազգային ընտանիքին ուշադրութիւնը կեդրոնացնելու իր առաջադրանքի իրականացման փորձերուն մէջ: Երեւոյթը արձանագրուած էր իրաքահայերու Արցախի մէջ հաստատման օրինակներուն դիմաց, այժմ ալ կը շարունակուի սուրիահայ ընտանիքներուն բնակեցման առիթով: Օրին տակաւին Դամասկոսի մէջ կը գործէր ազրպէյճանական դեսպանատունը, երբ Դամասկոսը կը մեղադրուէր իբրեւ տարանցիկ կէտ Իրաքէն Երեւան եւ…

Նա Հայրենիք էր ստեղծում

Սոս Սարգսյանի հիշատակին Հիմա, երբ հարկադրված հաշտվում ենք իրողության հետ եւ Սոս Սարգսյանի ավարտված երկրային ժամանակի ու նոր-նոր սկիզբ առնող երկնայինի սահմանագծին փորձում ենք ետ նայելով կանխատեսել հետագան, ակամա ապշում ենք ոչ այնքան երկնայինի ընձեռած անմահության հեռանկարները նշմարելով, որքան վիթխարի այն տարածքով, որ զբաղեցրել, յուրացրել, իրացրել է նա փոքրիկ համարվող այս երկրում: Բանից պարզվում է`…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէն Ներկայացնող Պատուիրակութիւնը Այցելեց Միշել Մըրի

Երկրի զանազան կողմերու պատասխանատուներուն հետ հանդիպումներու ծիրին մէջ, ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւնը, բաղկացած` ընկերներ Յակոբ Խաչերեանէ, Աւետիս Կիտանեանէ, Րաֆֆի Աշքարեանէ եւ երեսփոխան Յակոբ Բագրատունիէ, երէկ այցելեց նախկին նախարար Միշել Մըրի: Քննարկուեցան լիբանանեան ներքին քաղաքական վերջին իրադարձութիւնները եւ շրջանային զարգացումները: Ազգային Ազատականներու Կուսակցութեան Պատուիրակութիւնը Այցելեց «Շաղզոյեան» Կեդրոն Ազգային Ազատականներու կուսակցութեան մէկ պատուիրակութիւնը` գլխաւորութեամբ Տորի…

Մեր ճանապարհը դեպի Եվրոպա, չպետք է անցնի արեւելաեվրոպական մայրաքաղաքներով

Ակնհայտ էր, որ Մաքսային միությանը միանալու մասի ՀՀ նախագահի հայտարարությունը իրավիճակային լուծում էր. այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննեսյանը: Նա ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ մինչ այդ երկար տարիներ եվրոպական ինտեգրացիայի պրոցեսը մեր հասարակության մեջ չի առաջացրել դժգոհություն, տարակուսանք, կամ ինչ-որ հակադրություն, որ հեռանկարային առումով եվրոպական ինտեգրացիայի քաղաքականությունը ճիշտ…

Ո՞վ է հրահրում ռուս-հայկական պրովոկացիան

«Ժառանգություն» կուսակցության և ռուս սահմանապահների միջև սեպտեմբերի 25-ին տեղի ուենցած սկանդալային միջադեպը նոր թափ է ստանում: Հիշեցնենք, որ այդ օրը երեկոյան Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանում ռուս սահմանապահները Երևան-Մեղրի ավտոճանապարհին կանգնեցրել են 38-րդ ընտրատարածքում սեփական պատգամավորության թեկնածուի նախընտրական քարոզչությանը մասնակցող «Ժառանգություն» կուսակցության անդամների և թեկնածուի ավտոշարասյունը, ստուգել ներսում գտնվողների փաստաթղթերը: Ըստ «Ժառանգության» ներկայացուցիչների պնդումների` սահմանապահները ոչ…