Ամսական արխիւներ. November 2013

Ակնարկ. Արեւելեան Գործընկերութեան Ծրագիրի Ձախողութեան Թրքական Պատճառները

Վարագոյրը իջաւ այնքան սպասուած Վիլնիուսի վեհաժողովին վրայ: Երեւանը չնախաստորագրեց ընկերակցութեան համաձայնագիրը: Թէեւ յայտնի էր արդէն, որ ստորագրութիւններու արարողակարգի ծրագիրին մէջ, երբ չէր յայտնուած Հայաստանի անունը, պարզ է , որ նախաստորագրութիւն չէր նախատեսուած: Պահ մը, Ուքրանիոյ մերժումը` շարունակելու ընկերակցութեան գործընթացը, երկրորդ գիծ մղեց Հայաստանի` Մաքսային միութեան միացման որոշումով Եւրոպական Միութեան հետ ընկերակցութեան նախաստորագրութեան չեղեալ համարումը: Վիլնիուսի…

Դաշնակցությունը դեմ է մենաշնորհների տրամադրմանը

ԼՂՀ ԱԺ խմբակցությունը դեմ է քվեարկել խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ ներկայացված «Ընդերքի մասին օրենսգրքին>> եւ «Բնապահպանական վերահսկողության մասին>> ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին>> օրենքների նախագծերի փաթեթին։ ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության պետի տեղակալ Արմեն Ավագյանը հավաստեց, որ նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ընդերքօգտագործման ոլորտում տեղ գտած մի շարք խնդիրների լուծմամբ…

Ինչին արժանի ենք, դա էլ ստանում ենք

Հարցազրույց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ -Երեկ Վիլնյուսում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստորագրվեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև համատեղ հայտարարություն, ըստ որի` Եվրոպական Միությունն ու Հայաստանն ունեն սերտ կապեր և վերահաստատում են իրենց հանձնառությունը` զարգացնել և ամրապնդել Արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը: Ինչպե՞ս եք գնահատում համատեղ այս հայտարարությունը:…

Լոնդոնում նշել են ՀՅ Դաշնակցության օրը

Նոյեմբերի 30-ին Լոնդոնի Գրինֆորդ Թաուն Հոլ համերգասրահում տեղի է ունեցել ՀՅԴ 123-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցել են Մեծ Բրիտանիայի հայ համայնքի համար աննախադեպ թվով’ 500-ից ավելի մեր հայրենակիցներ: Միջոցառման համերգային մասն անց է կացրել հայտնի երգիչ Ռազմիկ Ամյանը: Ստորև ներկայացնում ենք Հայկ Հովհաննիսյանի կողմից հավաքվածներին փոխանցված շրջանի ՀՅԴ կոմիտեի խոսքը. «Գերաշնորհ Սրբազան Հայր, Մեծ Բրիտանիայում…

Ինչո՞ւ են նվազել օտարերկրյա ներդրումները

Հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ ՀՀ տնտեսության մեջ իրականացվող օտարերկրյա ներդրումները նվազել են 62,1 տոկոսով: 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ում իրականացվել 1 155,1 մլն դոլարի ներդրում, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 62,1 տոկոսով: «Սա, իսկապես, մտահոգիչ փաստ է, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ երկրում իրականացվող, այսպես կոչված՝ բարեփոխումները հակառակ ազդեցությունն ունեն»,-…

Արամ Ա. Կաթողիկոս Ընդունեց ՀՅԴ Երիտասարդականի Պատուիրակութիւնը

Անցնող քանի մը օրերուն ընթացքին, Պէյրութի մէջ տեղի ունեցաւ Հայ յեղափոխական դաշնակցութեան Լիբանանի երիտասարդական միութեան համահայկական խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցեցան կուսակցութեան երիտասարդական միաւորներու ներկայացուցիչները` Հայաստանէն, Ղարաբաղէն. Ջաւախքէն եւ սփիւռքի զանազան գաղութներէն: Խորհրդաժողովը ներկայացնող պատուիրակութիւն մը երէկ այցելեց Արամ Ա. վեհափառ հայրապետին` իր յարգանքը մատուցելու եւ վեհափառ հայրապետին օրհնութիւնը ստանալու: Այս առիթով Վեհափառ հայրապետը անդրադարձաւ երիտասարդութեան դերին…

Արթուր Աղաբեկյանը խոստանում է թվեր եւ անուններ հրապարակել

Yerkir.am-ի հարցազրույցը ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ: – Պարո’ն Աղաբեկյան, ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած հերթական հեռուստամարաթոնը: Արդեն հայտնի է, թե ինչքան գումարի խոստում է տրվել: Ինչպե՞ս կգնահատեք այս տարվա արդյունքները: – Պետք է խոստովանեմ, որ մեր ակնկալիքն ավելին էր, որովհետև մենք նպատակ ունենք 2014թ. փետրվարից սկսել Մարտակերտ-Քարավաճառ-Վարդենիս ճանապարհի կառուցման աշխատանքները: Դրա մասին երկար խոսելու…

Մհեր Ջուլհաջյանի հիշատակի միջոցառում՝ ԵՊՀ-ում

Զոհված ազատամարտիկ, համալսարանի նախկին ասպիրանտ Մհեր Ջուլհաջյանի հիշատակին նվիրված միջոցառում էր կազմակերպվել Երեւանի պետական համալսարանում: Մհերը ծնվել է Լիբանանում, միջնակարգ կրթությունը ստացել տեղի վարժարանում: “Եթե ժամանակը մարդուն զինվոր է դարձնում, ուրեմն զինվելու ժամանակն է, ու մարդը պիտի գնա մահվան ընդառաջ”: Թերեւս, այս գիտակցումով Բեյրութի Ամերիկյան համալսարանի բնագիտության ֆակուլտետի գիտաշխատող Մհեր Ջուլհաջյանը 1992-ին թողեց ամեն ինչ…

ՀՅԴ-ի համար վիլնյուսյան արդյունքները սպասելի էին

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր Mardik.am-ի հետ զրույցում ասաց, որ Վիլնյուսում Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված համատեղ հայտարարությունն իրենց համար միանգամայն սպասելի էր: «Մեզ համար համատեղ այս հայտարարությունը միանշանակ սպասելի էր: Մինչև հայտարարության ընդունելն էլ մեր գնահատականն այն էր, որ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի արած հայտարարությունից հետո խոսել ասացոցման համաձայնագրի նախաստորագրման մասին` տեղին…

Նախագահ Հոլանտի Թուրքիա մօտալուտ այցելութեան մասին՝ CCAF-ի ազգային խորհուրդի հաղորդագրութիւնը

Ֆրանսահայ կազմակերպութիւնները համակարգող խորհուրդի՝ CCAF-ի Նոյեմբեր 23ի ազգային խորհուրդի նիստին, որ տեղի ունեցած է Փարիզի մէջ, քննարկուած է յառաջիկայ Յունուար 27ին եւ 28ին նախագահ Հոլանտի Թուրքիա կատարելիք այցելութեան հարցը: Այս առթիւ հրապարակած հաղորդագրութեան մէջ CCAF կ՚ըսէ, թէ այս զարգացումը տեղի կ՚ունենայ Փարիզի եւ կրօնամէտ-պահպանողական թրքական իշխանութիւններու մերձեցումի ծիրէն ներս, նաեւ կը յաջորդէ Եւրոպական Միութեան Թուրքիոյ…