Ամսական արխիւներ. January 2014

ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները այցելել են Հանրապետության շրջանները

Սույն թվականի հունվար ամսվա վերջին տասնօրյակում ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները, ուղեկցությամբ շրջանային կառույցների պատասխանատուների այցելել են Արցախի Հանրապետության բոլոր վարչական շրջաններ, տեղում ծանոթանալու շրջանի կացությանը եւ անդրադարձել մտահոգող հարցերին: Այցելության ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել շրջանային վարչակազմի ղեկավարների հետ, որի ընթացքում առավել մանրամասնորեն քննարկվել են առկա մտահոգությունները: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել այսուհետ վարչական պատասխանատուների եւ…

Իրական հրամանատարը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը՝ Պետրոս (Պետո) Ղեւոնդյանի 50-ամյակին նվիրված հիշատակի հանդիսավոր երեկոյին Այսօր մեր Պետոյի, ընկեր Պետոյի ծննդյան 50 – ամյակն է. իսկ այս տարի նրա մահվան 20 – րդ տարելիցն է։ Բայց որքան թարմ է մեր հիշողության մեջ նա։ Մեր հիշողության մեջ հաճախ միասին են՝ Պետոն, Կարոտը և Հրաչը։ Այժմ երեքն էլ…

ՍԴ է ներկայացվել օրենքի այլ հոդվածներ ևս կասեցնելու միջնորդություն

Բարձր դատարան, 2014 թվականի հունվարի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կասեցվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը և 86-րդ հոդվածի երրորդ մասը: Չնայած նրան, որ պատասխանատվություն նախատեսող 76-րդ հոդվածը կասեցված է և օրենքով, գործատուների համար նախատեսված պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը չկատարելը չի առաջացնում պատասխանատվություն, սակայն թե գործատու հանդիսացող պետական…

Որոտանը վաճառելու համար քրեական պատասխանատվություն կա

Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը «Որոտան ՀԷԿ-երի համալիր» ՓԲ ընկերության վաճառքն իրականացվել է Սահմանադրության և ՀՀ օրենքների շրջանցմամբ։ Tert.am-ի հետ զրույցում ՀՅԴ պատգամավորը ի գիտություն Կառավարությանը և, մասնավորապես, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը՝ հայտարարեց, որ, ի վերջո, չպետք է մոռանալ, որ դրա համար կա համապատասխան…

«Կառավարութիւնը Կազմելու Ջանքերը Դրական Տեղքայլի Մէջ Են, Իսկ Սալամ Պէտք Է Իւրաքանչիւր Կողմի Նախարարութիւնները Ճշդէ» Շեշտեց Յ. Բագրատունի

Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի երէկ պատասխանելով «Ժատիտ» պատկերասփիւռի կայանին հեռաձայնային հաղորդակցութեան, կատարեց շարք մը յայտարարութիւններ, որոնց մէջ հաստատեց, որ կառավարութեան կազմութեան հոլովոյթին առումով շուրջ երկու շաբաթէ ի վեր լաւատեսութիւն կը տիրէ: Ան շեշտեց նաեւ, որ ներկայիս կառավարութիւնը կազմելու ջանքերը դրական տեղքայլի մէջ են: Յ. Բագրատունի յայտնեց, որ կառավարութիւն մը կազմելու ճիգերը տակաւին…

Թուրքական նույնիսկ մաքրազտված բաց արխիվներն ապացուցում են ցեղասպանության փաստը

«Երբ նախագահն ասում է, որ ինքը շարունակելու է աշխատել այն ուղղությամբ, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացվի, դա արդեն բավարար հիմք է հավատալու նախագահին, հատկապես, որ այդ հայտարարությունն արվել է Թուրքիայում»,– eMedia.am–ի հետ զրույցում ասել է Կիրո Մանոյանը։ Հիշեցնենք, որ Ֆրանսուա Օլանդը Թուրքիա կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը…

Մեծ շուքով նշվեց Պետրոս (Պետո)Ղևոնդյանի ծննդյան 50-ամյակը

Արցախի հերոս, ազգային-ազատագրական պայքարի մարտիկ Պետրոս (Պետո) Ղևոնդյանը հունվարի 30-ին կդառնար 50 տարեկան: Արցախի հերոսի հոբելյանի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ հուշ-երեկո, որի ընթացքում, հերոսի ընկերները, հարազատներն ու զինակիցները փառաբանեցին Պետոյին` կարևորելով նրա մեծ ներդրումն Արցախի անկախացման գործում: Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի` Պետոյի գործունեության շնորհիվ մենք այսօր ունենք ազատ և…

ԱԺ ոչ իշխանական ուժերը փետրվարի 3-ին կբարձրացնեն «գազային պայմանագրերի» հարցը

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը փետրվարի 3-ին ԱԺ–ին կառաջարկեն հրատապ կարգով օրակարգ մտցնել հարց՝ կապված «գազային պայմանագրերի» հետ, առանց փակագծերը բացելու Tert.am-ին ասաց ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։ «Հիմնական նպատակն այն է, որ, ինչպես նախապես հայտարարել էինք, պետք է ամրապնդվեն այն հիմքերը, որոնցով ոչ իշխանական ուժերը մտադիր են Սահմանադրական դատարան դիմել»,- ասաց…

Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանը ընդնունեց Հայոց ցեղասպանության հարցը դպրոցական ծրագրերում ներառելու բանաձևը

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային խորհրդաժողովը, չնայած թուրքամետ լոբբիստական խմբերի ծանր ընդդիմությանը, հունվարի 29-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին ուսուցումը Կալիֆորնիայի դպրոցների ուսումնական ծրագրերում ներառելու մասին AB-659 բանաձևը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ասպարեզ» պարբերականից, բանաձևն այժմ քննարկման կներկայացվի նահանգային Սենատ, ապա կվավերացվի Կալիֆորնիայի կառավարչի ստորագրությամբ: AB-659 բանաձևը նախատեսում է Հայոց ցեղասպանության մասին ուսումնական նյութեր ներառել Կալիֆորնիայի հասարակական…

Արցախի բնակավայրերի վերածնունդն ու հայրենադարձությունը միս ու արյուն են ստանում

Արցախի ազգային վիճակախաղից ստացված 240 միլիոն դրամը կհատկացվի Իշխանաձոր համայնքի վերածնունդին եւ հայրենադարձության գաղափարի կյանքի կոչմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը` հավելելով, որ մինչեւ դեկտեմբերի 28-ը պետք է ավարտին հասցնեն համայնքի 37 առանձնատան շինարարական աշխատանքները: Փոխվարչապետի փոխանցմամբ` նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում եւ փետրվարի կեսերից կսկսվի առանձնատների…