Ամսական արխիւներ. February 2014

Հ.Յ.Դ.-ի կեցուածքը Էօճալանի նամակին նկատմամբ՝ Ողջունելի, բայց լուրջ վերապահումներով

Հ.Յ.Դ. Մամլոյ Դիւանի լրագրողը դիմեց Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, Հ.Յ.Դ. Հայ Դատի Կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանին -Մօտ չորս շաբաթ առաջ հրապարակուեցաւ Փ.Ք.Ք.-ի առաջնորդ Ապտուլլահ Էօճալանի նամակը՝ Հրանդ Տինքի սպանութեան տարելիցին առիթով, որ նախ հրատարակուեցաւ Պոլսոյ «Ակօս» շաբաթաթերթին մէջ։ Հ.Յ.Դ.-ն ցարդ պաշտօ­նա­պէս չարձագանգեց այդ նամակին. այս նամակի մասին ի՞նչ է կուսակցութեան կեցուածքը։ – Նախ ըսեմ,…

Խմբագրական. «Ազատութիւն»-ը Կանխած Է «Մայտան»-ը 26 Տարիով

Ուքրանիոյ քաղաքական դաշտին վրայ արձանագրուող դիպաշարը ընդհանուր առումով ռուսամէտ եւ արեւմտամէտ արեւելումներու բախումներով կարելի է բնութագրել: Այս մէկը անշուշտ շատ ընդհանուր բնութագրում է. միջանկեալ պէտք է նկատի ունենալ ժողովուրդի երկու հատուածներու բեւեռայնացման հանգամանքները` սկսած պատմական դաւանական բաժինէն, լեզուական տարբերութենէն, անցնելով մշակութային, հասնելու համար քաղաքական սուր հայեացքներու: Այստեղ համաուքրանական յղացքը արդէն մշուշապատուած է եւ տարանջատումը հետզհետէ…

Հայ Դատի Հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ներկայացուցիչը Վրաստանի վարչապետին հարց է ուղղել Ջավախքի վերաբեյալ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այս օրերին պաշտոնական առաջին այցով գտնվում է Վաշինգտոնում: Նախագահ Բարաք Օբամայի եւ փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո Ատլանտյան խորհրդում Ղարիբաշվիլիի հրապարակային առաջին ելույթի ընթացքում նրան Ջավախքի վերաբեյալ հարց է ուղղել Հայ Դատի Հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ներկայացուցիչը։ Հարցը վերաբերել է Ջավախքում նախորդ իշխանությունների խտրական քաղաքականության պատճառով տնտեսական ծանր պայմաններին եւ փորձ…

Մարտի 1-ի քաղաքական էջը փակելու ժամանակն է

«Գազի հետ կապված մենք ունեինք մի իրավիճակ, որ քաղաքական մեծամասնությունն էլ գիտակցեց, այդտեղ խնդիրներ կան և որ պետք է գտնվեն այնպիսի մեխանիզմներ, որ ապագայում մենք կարողանանք խուսափել նման խնդիրներից: Այնպես որ կարևոր է, որ կա խնդիր, որը պետք է փորձենք հասկանալ ու գնահատել և ոչ թե այն, թե ում կողմից է դա առաջարկվել ու ստեղծվել»,-…

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արդարացի է իր ակնկալիքների մեջ՝ սպասելով Եվրամիությունից դրական մասնակցություն Արցախի խնդրի լուծման համար

Հարցազրույց Եվրախորհրդարանում Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Քիրիաքոս Տրիանտաֆիլիդեսի հետ Հաշվի առնելով վերջերս ավելի ու ավելի մեծ ծավալներ ընդգրկող անդրբեջանական հակահայ քարոզչությունն արտասահմանյան երկրներում՝ Aparaj.am-ը ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի միջոցով հարցադրումներով դիմել է Եվրախորհրդարանում Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Քիրիաքոս Տրիանտաֆիլիդեսին, ով նաև այցելել էր Արցախ: -Հարգելի պրն Տրիանտաֆիլիդես, ինչպիսի՞ն եք տեսնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ Ադրբեջանական ագրեսիայից հետո…

Սեյրան Օհանյանը Բելգիայում մասնակցել է սումգայիթյան ոճրագործության զոհերի ոգեկոչման արարողությանը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երեկ Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների և Եվրատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանական կարողությունների զարգացման ու կիբերանվտանգության հարցերին նվիրված նիստերին: Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նիստերի ընթացքում քննարկվել են 2014 թվականին ավարտվող ISAF առաքելությանը և 2015 թվականից…

Եւրոմիութեանն անդամակցելու խնդիրը

2014-ի քաղաքական հարցեր (4) Անցեալ մի քանի սիւնակներում անդրադարձել էի այն հարցին, թէ Թուրքիայի համար 2014-ին ինչ քաղաքական հարցեր գոյութիւն ունեն եւ թուրք իշխանաւորները գլխաւորաբար ինչ օրակարգերով պէտք է զբաղւեն: 2014-ին Թուրքիայի գլխաւոր հարցերն են՝ ներքին իմաստով՝ երկու ընտրութիւններ. մէկը տեղական ընտրութիւններ՝ մարտին, ուր պէտք է ընտրւեն քաղաքապետեր եւ Քաղաքային խորհուրդներ, միւսն էլ օգոստոսին՝ երկրի…

ՀՅԴ խմբակցությունը կողմ է Մարտի 1-ի գործով հանձնաժողովի ստեղծմանը

ԱԺ նիստում, երբ քննարկվում էր Մարտի 1-ի գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու` ՀԱԿ-ի նախաձեռնությունը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը տարակուսանք հայտնեց հնչող ելույթների կապակցությամբ, որոնք շատ հակասական էին: Պատգամավորի խոսքով՝ մեկ կարևորում են ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, եթե դա վերաբերում է գազի խնդիրների ուսումնասիրմանը, բայց անիմաստ են համարում մնացած հարցերով հանձնաժողով ստեղծելը: «Մի հատ կողմնորոշվեք` եթե…

Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը հանրահավաք և բողոքի ցույց էր կազմակերպել Ադրբեջանի դեսպանության առջև

Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբն այսօր՝ փետրվարի 27-ին հանրահավաք և բողոքի ցույց էր կազմակերպել Հաագայում գտնվող Ադրբեջանի դեսպանության առջև: Ցույցը նվիրված էր 1988 թվականի Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակաին և ընդդեմ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը Արցախի հարցում: Հոլանդիայի բոլոր նահանգներից հարյուրի հասնող ցուցարարներ Հաագա էին եկել և չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին բողոքի հզոր ցույց անկացրեցին: Ելույթ ունեցան…

Պրիւքսելի մէջ բողոքի ցոյց Ատրպէյճանի դեսպանատան դէմ

Փետրուար 26, 2014-ի յետմիջօրէին, Պրիւքսելի մէջ բողոքի ցոյց մը տեղի ունեցաւ Ատրպէյճանի դեսպանատան դէմ, ի յիշատակ Ատրպէյճանի հայերու դէմ եղած փոկրոմներու զոհերուն՝ Սումկայիթի, Պաքուի, Մարաղայի, Մինկեշահուրի, Կիրովապատի եւ այլ քաղաքներու մէջ։ Ցոյցը կազմակերպած էր Պելճիքայի Հայ Դատի յանձնախումբը։ Մասնակիցները Հայաստանի եւ Արցախի դրօշներով, ինչպէս նաեւ պաստառներով, անգլերէն, ռուսերէն, ֆրանսերէն ու հայերէն կանչերով, մօտ Ատրպէյճանին յիշեցուցին…