Ամսական արխիւներ. March 2014

Կանադահայերը Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց բողոքի ցույց կանցկացնեն` ի զորակցություն քեսաբահայության

Կանադայի Հայ դատի հանձնախումբը Տորոնտո քաղաքում կանցկացնի բողոքի ակցիա` ընդդեմ Թուրիքայի: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով keghart.com-ը: Ցույցը կկայանա ապրիլի 3-ին, ժամը 12:00-ին, Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց` ի զորակցություն Քեսաբի բռնագրվման և քեսաբահայության տեղահանության զոհերի: Տորոնտոյի Հայ կենտրոնի դիմացից ավտոբուսները կշարժվեն ժամը 11:00-ին, իսկ Մոնրեալից` ՄԱԿ-ի գրասենյակի դիմացից` ժամը 10:30-ին: Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ջիմ Կարիգիանիսը…

«Փրկենք Քեսաբը» կոչով բողոքի ցույցեր են ծրագրվում Սիդնեյի թուրքական հյուպատոսարանի դիմաց

Ավստրալահայ համայնքի անդամները ապրիլի 2-ին բողոքի խաղաղ ցույցեր կանցկացեն Սիդենեյ քաղաքի թուրքական հյուպատոսարանի շենքի դիմաց` Քեսաբի հայ համայնքին իրենց աջակցությունը հայտնելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Ավստրալիայում լույս տեսնող «Արմենիա» շաբաթերթը: Սիդնեյում կայանալիք բողոքի ակցիայով Ավստրալիայի հայ համայնքը միանում է աշխարհի համայն հայությանը դատապարտելու թուրքական գործողությունները և հարձակումները սիրիական Քեսաբ քաղաքի վրա, որ…

Թուրք իրավապաշտպան Ռագըփ Զարաքօլուն մեկնում է Վաշինգտոն՝ մասնակցելու Հայոց ցեղասպանությանը նվիրված հիշատակում-քննարկմանը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հաղորդագրություն է տարածել, որ հայտնի թուրք մտավորական, մարդու իրավունքների պաշտպան և Հայոց ցեղասպանության ընդունման համար ակտիվ պայքարող Ռագըփ Զարաքօլուն մեկնելու է Վաշինգտոն՝ ներկա գտնվելու ապրիլի 9-ին կայանալիք՝ Կոնգրեսի 9-րդ հիշատակման ծրագրին և ներկայացնելու հիմնական զեկույցը: Ռագըփ Զարաքօլուն Հայոց ցեղասպանության մասին գրել և հրատարակել է 1990-ականների սկզբից: Նրան պատկանող Belge տպագրատունը…

Պատասխանողների կողմից որևէ հակափաստարկ չհնչեց

Այսօր ՍԴ-ում ավարտվել է ՙԿուտակային կենսաթոշակային օրենքի՚ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցի քննարկումը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հայտարարությամբ` դատարանը հեռացել է խորհրդակցության սենյակ ոոշում կայացնելու: Ըստ Գագիկ Հարությունյանի`դա որոշակի ժամանակ է պահանջելու և այսօր չի կարող հրապարակվել: Որոշման հրապարակման օրվա մասին ՍԴ-ն լրացուցիչ տեղյակ կպահի կողմերին: Սահմանադրական դատարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթների…

Ապրիլի 28-ից հետո չորս ոչ իշխանական ուժերի քայլերը չեն քննարկվել

Անցած շաբաթ ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը մի շարք ուշագրավ հայտարարություններ էր արել, մասնավորապես, որ «եթե քաղաքական մեծամասնությունը չգնա փոփոխությունների, ապա ոչ իշխանական չորս ուժերի հաջորդ քայլերը կլինեն ռադիկալ, այսինքն` կազմակերպվելու և իրականացվելու են տասնյակհազարավոր մարդկանց հանրահավաքներ Երևանի փողոցներում ու հրապարակներում»: «Մենք շատ լավ գիտենք քայլերի հաջորդականությունը ապրիլի 28-ից հետո, ահա`…

Լիբանանահայութիւնը Այս Տագնապալի Հանգրուանին Կը Մնայ Տէրը Համահայկական Իր Պատասխանատւութեան. ՀՅԴ, ՍԴՀԿ, ՌԱԿ

Սուրիոյ տարածքին ծաւալող զինուորական գործողութիւնները տագնապալի կացութեան մը մէջ դրած են սուրիահայութիւնը: Պատմական Քեսապ հայաւանը այսօր դատարկուած է իր դարաւոր բնակչութենէն: Աւելի քան 700 հայ ընտանիք դարձած է տեղահան: Թալանուած են բնակիչներու բնակարանները, վաճառատուները: Վնասներու ենթարկուած են ազգային կառոյցները: Ցեղասպան Թուրքիոյ տարածքէն կատարուած ռմբակոծումները եւ սահմանային անցակէտերէ նախաձեռնուած թափանցումը, Քեսապի հայաթափումը եւ անոր խաղաղ բնակչութեան…

Հրաչ Մուրադյանի հիշատակի խնկարկում

Ապրիլի 2-ին լրանում է Պռոշյան համայնքի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեկ տարին: Սպանությունը դեռ բացահայտված չէ: Ապրիլի 2-ին` ժամը 12-ին, Պռոշյանում կխնարկենք նրա վառ հիշատակը:

Բողոքի երթ դեպի Պռոշյան գյուղ

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը, ապրիլի 1-ին ժամը 19:00-ին կազմակերպում է բողոքի երթ դեպի Պռոշյան գյուղ, երթը մեկնարկելու է ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնից: 2013թվականիապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում տեղի ունեցավ դավադիր սպանություն՝ սպանվեց Հրաչ Մուրադյան ՀՀ քաղաքացին, ազատամարտիկը, դաշնակցականը,համայնքի ղեկավարը: Մեկ տարի անց դեռևս շարունակվում է նախաքննությունը, դեռևս պատժված չեն մեղավորները: ՀՅԴ…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի Պատուիրակութիւնը Այցելեց Սլէյմանին

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութիւնը, որուն մաս կը կազմէին ընկերներ Յակոբ Խաչերեան, Սեպուհ Յովնանեան եւ երեսփոխան Յակոբ Բագրատունի, այցելեց հանրապետութեան նախագահ զօր. Միշել Սլէյմանի: Քննարկուեցան լիբանանեան եւ շրջանային իրադարձութիւնները, յատկապէս խօսուեցաւ Քեսապի վերջին իրադարձութիւններուն մասին եւ շեշտը դրուեցաւ անոնց մէջ Թուրքիոյ դերակատարութեան վրայ: Այցելութիւն Զօր. Աունին Նոյն պատուիրակութիւնը այցելեց նաեւ Ռապիէ, ուր հանդիպում ունեցաւ Փոփոխութիւն…

Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսը ԱՊՀ եւ ՀԱՊԿ ներկայացուցիչներին ներկայացրել է Քեսաբի վիճակը

Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի խնդրանքով տեղի են ունեցել հանդիպումներ ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի եւ Սանկտ-Պետերբուրգում Հունաստանի գլխավոր հյուպատոս Տեոդորոս Բիզակիսի՝ որպես Եվրոմիությունում նախագահող երկրի ներկայացուցչի հետ: Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից NEWS.am-֊ին հայնեցին, որ հանդիպումների ընթացքում Հրայր Կարապետյանը կողմերին ներկայացրել է Սիրիայի Քեսաբ…