Ամսական արխիւներ. April 2014

Հայոց ցեղասպանություն բառի բացթողումը վիրավորանք է Ավստրալիայի հայ համայնքի նկատմամբ

Չնայած երկրի առաջնորդ, Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթի Ցեղասպանություն բառի օգտագործումից խուսափելուն, դաշնային խորհրդի անդամ Ջո Հոկին Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է արել: Այս մասին տեղեկացնում է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի պաշտոնական կայքը: «Մենք այսօր հավաքվել ենք հարգելու Ցեղասպանության ժամանակ կոտորված 1.5 միլիոն հայերի հիշատակը: 1915թ. ցեղասպանությունը բառ գոյություն չուներ, սակայն Օսմանյան Թուրքիայում հայերի հետ տեղի…

Դաշնակցության յոթ կետերը նորություն չեն

«Առաջին լրատվական»-ի RealPolitik հաղորդաշարի հյուրն է ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: – Մենք բավականին հարափոփոխ ժամանակներ ենք ապրում, և ինձ առաջին հերթին հետաքրքրում է այն, թե Դաշնակցության առաջադրած 7 կետերը, որոնց շուրջ անհամաձայնություններ առաջացան իշխանության ուժերի հետ, և արդյունքում կուսակցությունը կոալիցիա չկազմեց Հանրապետականի հետ, այդ 7 կետերը որևէ ձևով համաձայնեցվե՞լ են Ձեր ընդդիմադիր ընկերների…

Կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է լինի կամավոր

ԱԺ-ում ընթացող «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ թեև ՍԴ դատարանը դրանք ճանաչել է հակասահմանարդական, այսօր էլ մի շարք կազմակերպություններ շարունակում են մարդկանց ստիպել այդ վճարները կատարել: «Դրանք պետք է լինեն ոչ թե պարտադիր, այլ կամավոր սկզբունքով»,- նշեց Մինասյանը՝ շարունակելով, որ ըստ օրենքի՝ անգամ…

ՀՅԴ Հայ Դատի աշխատանքները Իրանում

Իսակ Յունանեսյանի հարցազրույցը aparaj.am-ին – Այսօր Իրանում ի՞նչ գործունեություն են ծավալում Հայ Դատի գրասենյակները: – Իրանում գործում են ՀՅԴ Հայ Դատի երկու գրասենյակներ` Թեհրանում եւ Իսպահանում: Թեհրանի Հայ Դատի գրասենյակը կոչվում է ՀՈՒՍԿ (հայ ուսումնասիրաց հաստատություն): Մենք Իրանում չենք կարող ազատորեն քաղաքական աշխատանքներ տանել, դրա համար աշխատում ենք այս հաստատության անունով: Իրանը գտնվում է Թուրքիայի…

Սարգիս Բարսեղեան (Պօղոս Օտապաշեան, 1875-1915). «Աչքերում սարսափելի կրակ» ունեցող Հայ Յեղափոխականն ու Դաշնակցական Մարտիկը

24 Ապրիլ 1915ի գիշերը, Պոլսոյ մէջ, թրքական իշխանութեանց կողմէ ձերբակալուած հարիւրաւոր հայ մտաւորականներու եւ ազգային-քաղաքական ղեկավար դէմքերու շարքին կը գտնուէր հայ յեղափոխականի եւ դաշնակցականի բացառիկ մարմնաւորում մը հանդիսացող Վանայ Սարգիսը, որ իր ձերբակալութենէն քանի մը օր ետք, Ապրիլ 30ին, զոհ գնաց թրքական պետութեան գործադրած մեծ ոճիրին՝ դառնալով Հայոց Ցեղասպանութեան առաջին նահատակներէն մէկը։ Ինչպէս որ Ռուբէն…

ՀՅ Դաշնակցության մոտեցումն այլ է

ԱԺ նիստում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հայտարարությունը Հարգելի խորհրդարան Հանրապետության նախագահի ստեղծած մասնագիտական հանձնախումբը Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ է մշակել: Փորձել են վեր հանել ներկայիս համակարգում առկա բացերն ու թերությունները և դրանք վերացնելու առաջարկներ ներկայացնել: Մի դեպքում՝ բարելավել գործող կիսանախագահական համակարգը, մյուս դեպքում՝ անցում կատարել խորհրդարանականի, քանի որ կիսանախագահականի պարագայում հնարավոր չէ բոլոր հարցերին լուծում…

Հարավային Ամերիկայում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի միջոցառումները կամփոփվեն Արգենտինայի խորհրդարանի միջոցառումով

Արգենտինայի խորհրդարանի «Փասոս Փերտիտոս» սրահում ապրիլի 29-ին ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կազմակերպմամբ տեղի կունենա միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից: Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություններն Արգենտինայում և Ուրուգվայում մեկնարակել են դեռևս ապրիլի 15-ից: Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում` ՀՅԴ «Էրդուարդո Սեֆերյան» ակումբում, ապրիլի 15-ին կայացել է…

Վանգուվըրի մէջ բացումը կատարուեցաւ Հայկական Ցեղասպանութեան յուշակոթողին

Հայկական Ցեղասպանութեան Հարիւրամեակի Գանատայի Մարմինի կազմակերպութեամբ, Վանգուվըրի հայութիւնը Ապրիլ 27-ին գեկոչեց 20-րդ դարու առաջին ցեղասպանութեան 1.5 միլիոն զոհերու յիշատակը: Այս տարուան ոգեկոչման ընթացքին կատարուեցաւ նաեւ Moutain View գերեզմանատան շրջափակին մէջ զետեղուած Հայկական Ցեղասպանութեան նուիրուած յուշակոթողի բացումը։ Վանգուվըր քաղաքի կեդրոնական շրջանին մէջ գտնուող յուշակոթողը կը ներկայացնէ Հայկական Ցեղասպանութեան վերապրողի մը մատնահետքի քանդակը: Յուշակոթողին վրայ գրուած է,…

Ուրուկուայի խորհրդարանը յարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանութեան յիշատակին

Կազմակերպութեամբ Օրէնսդիր Մարմնի և ՀՅԴ Հայ Դատ Յանձնախումբին, 13-րդ տարին ըլլալով Ծերակոյի նախասրահին մէջ, կատարուեցաւ ոգեկոչման ձեռնարկ որուն ներկայ գտնուեցան մեծ թիւով թէ պետական և թէ դիւանագիտական, որոնց մէջ էին ՀՅԴի Բիւրոյի անդամ ընկ. Մարիօ Նալպանտեան և Հարաային Ամերիկայի ՀՅԴ ԿԿի ներկայացուցիչ ընկ. Խաչիկ Տէր Ղուկասեանը, զբօսաշրջիկութեան նախարար Լիլեան Քէշիշեանը, մշակոյթի փոխնախարար Փրոֆ. Օսգար Կոմէզը,…

Հաղորդագրութիւն

Հայոց ցեղասպանութեան 99-ամեակին առիթով, Միջին Արեւելքի Հայ դատի գրասենեակի պատասխանատու Վերա Եագուպեան գլխաւոր հիւրը դարձաւ «Մայատին» արբանեակային պատկերասփիւռի կայանի «Մինալ Արտ» յայտագիրին: Վ. Եագուպեան լուսարձակի տակ առաւ Թուրքիոյ վարչապետ Ռեճեբ Թայիբ Էրտողանի ցաւակցագիրը, շեշտելով, որ անիկա շարունակութիւնն է Թուրքիոյ ժխտողական քաղաքականութեան եւ հայ ժողովուրդին դէմ անոր թշնամանքին: Հայոց ցեղասպանութեան տարբեր հանգրուաններուն մասին պատմական հակիրճ ակնարկէ…