Ամսական արխիւներ. July 2014

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը պահանջում է կառավարությունից ուղղել ԱԳ նախարարի թույլ տված սխալը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը «անընդունելի» է համարում այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին և կոչ է անում կառավարությանը` ուղղել ԱԳ նախարարի թույլ տված սխալը: Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը`վկայակոչելով Ավստրալիայում լույս տեսնող Armenia Online անգլալեզու պարբերականը, Հայ դատը քննադատում է Ավստրալիայի կառավարության քաղաքականության փոփոխությունը Հայոց ցեղասպանության հարցի…

ԼՂՀ Նախագահը ընդունեց ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահին

«ԱՊԱՌԱԺ» – Հուլիսի 31-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունեց ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանին: Հանդիպման ընթացքում Գասպար Կարապետյանը Արցախի նախագահին է ներկայացրել այս տարվա հոկտեմբեր ամսում Եվրոպայում Արցախին նվիրված միամսյակի շրջանակներում Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի կողմից նախատեսվող ծրագրերը: Նախագահ Բակո Սահակյանն իր գոհունակությունն է հայտնել ՀՅԴ Հայ Դատի գրաենյակների միջոցով կատարվող աշխատանքներից…

Համազգայինի 20-րդ ուսանողական հավաքի մասնակիցներն այցելել են Սփյուռքի նախարարություն

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 30-ին ընդունել է Համազգայինի 20-րդ ուսանողական մշակութային հավաքի (ֆորում) մասնակիցներին՝ Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կանադայից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Կիպրոսից, Սիրիայից, Բրազիլիայից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Արցախից հավաքին մասնակցելու համար ժամանել է 32 ուսանող:…

ԱՄՆ Հայ դատը ողջունում է ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հարցերով գրասենյակի նոր ղեկավարի նշանակումը

Միացյալ Նահանգների Միջազգային կրոնական ազատության հարցերով գրասենյակի ղեկավար է նշանակվել Հայոց ցեղասպանության դատապարտման երկարամյա ջատագով Դեյվիդ Սափերսթեյնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Washington Post-ը, նա կլինի այդ պաշտոնը զբաղեցնող առաջին ոչ քրիստոնյան: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել և շնորհավորել է Սափերսթեյնին նոր պաշտոնի առիթով: Դեյվիդ Սափերսթեյնը ԱՄՆ-ի հրեական համայնքի առաջնորդն է, րաբբի և իրավաբան:…

Հրազդանում եւ Աբովյանում բացվել են ՀՅԴ երիտասարդականի ճամբարները

Լիբանանի ՀՅԴ երիտասարդական միության անդամներն արդեն 5-րդ տարին է, ինչ ուսուցողական ճամբարներ են կազմակերպում Հայաստանի տարբեր մարզերում` փորձելով տարածել ազգային հեղափոխական արժեքներն ու գաղափարախոսությունը: Այս տարի հերթական ճամբարային կենտրոնները բացվեցին Հրազդանում եւ Աբովյանում, որտեղ մանուկների եւ պատանիների հետ աշխատելու են եկել Լիբանանի երիտասարդները: Հրազդանում գործող ճամբարը , թեեւ նորաբաց է, բայց երեխաների պակաս չունի: Բացման…

Համօ Օհանջանեան (1873-1947). Բարոյական հեղինակութեան տէր Դաշնակցականը՝ որ «ապրեցաւ, ինչպէս քարոզեց»

Յուլիս 31ի այս օրը, 67 տարի առաջ, Եգիպտոսի մայրաքաղաք Գահիրէի մէջ, 76 տարեկանին, յետ կարճատեւ հիւանդութեան, առյաւէտ փակուեցան աչքերը բժիշկ Համօ Օհանջանեանի։ Հայ ժողովուրդը կորսնցուց միասնական իր յարգանքին եւ համաժողովրդային պաշտամունքին արժանացած մեծ առաքեալ մը, որուն շիրիմին վրայ գրուեցաւ՝ «Ապրեցաւ, ինչպէս քարոզեց»։ Հայրենի հողէն հեռու, տարագիր ու պանդուխտ, աչքը յառած Մասեաց խորհուրդին, այս աշխարհէն հեռացաւ…

Պատմութեան հաշւոյն որեւէ զիջում կարելի չէ կատարել

«Ազատ օր»ի հարցազրոյցը Եւրոպայի Հայ դատի յանձնախումբի նախագահ Գասպար Կարապետեանի հետ «Կարեւորը այն է, որ Եւրոպան այլեւս կը խօսի ԼՂՀ «տէ ֆաքթօ» գոյութիւն ունեցող պետութեան մը մասին, որ հոն է, կը զարգանայ, կը ստեղծագործէ, ժողովրդավար կարգերով պետականութիւնը օրէ օր աւելի կÿամրապնդէ, եւ ի պահանջեալ հարկին ունի նաեւ կարելիութիւնը պահպանելու իր անկախութիւնը, դիմագրաւելով բոլոր տեսակի սպառնալիքները»…

«Արմենիա»ի Խմբագրական. «Ազատութիւն» Րատիոկայանի թղթակիցին հերիւրանքները նախագահ Սարգսեանի այցելութեան առիթով

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի եւ իրեն ընկերացող պատուիրակութեան Արժանթին, Ուրուկուայ եւ Չիլէ այցելութիւնը Յուլիս 7էն 12 լայն արձագանգի արժանացաւ հայրենի թէ Սփիւռքի մամլոյ շրջանակներուն մէջ: Անկախ դիւանագիտական իմաստով իր ներկայացուցած կարեւորութենէն, հրապարակային ելոյթներու թէ մամլոյ ասուլիսներուն եւ անհատ լրագրողներու հետ իր ունեցած հարցազրոյցներու ընթացքին նախագահ Սարգսեանի կատարած յայտարարութիւններուն բովանդակութիւնը՝ ե՛ւ Հայաստանի անվտանգութեան հարցերու, ե՛ւ…

Ավստրալիան պետք է պաշտոնանկ անի արտգործնախարարին` Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

Անցյալ շաբաթ թուրքական «Սաբահ» թերթը հրապարակել էր հետևյալ մտահոգիչ լուրը. «Ավստրալիայի արտգործնախարար. հայկական հարցը ցեղասպանություն չէ»: «Սաբահը» նկարագրել էր այն դեպքերը, որոնք հանգեցրել էին թերթի նողկալի խորագրին: Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարի խորհրդի անդամ և նախկին նախագահ Գյունայ Էվինչը վերջերս այցելել էր Ավստրալիա` տեղի թուրքական խմբերին տեղեկացնելու Մովսեսյանի դատական գործի մասին: Նա պատմել էր, որ «Միացյալ Նահանգների…

ԱՄՆ Հայ դատը դեմ է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Բասի թեկնածությանը

Միացյալ Նահանգները 2015 թվականի ապրիլի 24-ին Անկարայում պետք է լինի ճշմարտության աներկբա և պարտադրող ձայնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Բասին առաջադրելու առիթով նման հայտարարությամբ է հանդես եկել Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը չի կարող սատարել Ջոն Բասի թեկնածությունը Թուրքիայում ԱՄՆ…