Ամսական արխիւներ. September 2014

Ինչո՞ւ է քաղաքացին միշտ դժգոհել իշխանություններից

որովհետև Հայաստանն ունի համակարգային խնդիր Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ սահմանադրական փոփոխություններին: «Սահմանադրությունը ժողովրդի կամքն է, և եթե այդ կամքը ներկայացվում է աղավաղված տեսքով կամ պայմամավորվում է իշխանության ցանկությամբ, ապա նման հասարակությունը չի կարող լավ ապագա ունենալ»,- ասաց նա: Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների խնդրին` պատգամավորը նշեց, որ իր համար հասկանալի…

Անվտանգութեան հարցերի շւաքը՝ Աստրախանեան գագաթաժողովում

Ռուսաստանի Դաշնութեան Աստրախան քաղաքում իր աշխատանքներն է աւարտել Կասպից ծովի աւազանի երկրների ղեկավարների հերթական գագաթաժողովը: Աստրախանեան գագաթաժողովին մասնակցել է նաեւ Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին, ով ելոյթ է ունեցել գագաթաժողովում: Իր ելոյթում հանրապետութեան նախագահն անդրադարձել է Կասպից ծովի աւազանի անվտանգութեան խնդրին եւ կարեւորել է համատեղ համագործակցութիւնը՝ Կասպից ծովի աւազանում կայունութեան եւ խաղաղութեան պահպանման…

Ընտրվել է խոշորին ստվերից դուրս բերելու ոչ արդյունավետ ձևերից մեկը

Արծվիկ Մինասյանը առևտրականների կողքին է «Սա էլ որերորդ դեպքն է, երբ մեր տնտեսվարող սուբյեկտները, մեր քաղաքացիները օրենքներիանդրադառնում են այն ժամանակ, երբ դրանք սկսում են իրենց նկատմամբ կիրառվել: Օրենքի ընդունման ժամանակ ես այն մարդկանցից եմ եղել, ով այս վիճակը կանխատեսել էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ բազմաթիվ ձեռքբերումների…

Արդարացի լուծում

ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԽՄԲԻ ԶԵԿՈՒՅՑԸ Վերջնական զեկույցը – Սեպտեմբեր 2014 Հայոց ցեղասպանության հատուցումների ուսումնասիրման խումբը Նախագահ՝ Հենրի Թերիո Անդամներ՝ Ալֆրեդ դե Զայաս Ջերմեյն Օ. Մաքքալփին Արա Պապյան Այս անկախ զեկույցը հնարավոր է դարձել Հայ Յեղափոխական Դաշնակցության սկզբնական դրամաշնորհի օգնությամբ: ՀՑՀՈւԽ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում Ջորջ Աղջայանին զեկույցի 8-րդ գլխում զետեղված ֆինանսական…

ԼՂՀ ՀՅԴ-ականները դեռևս զբաղված են ընտրական օրենսգրքով

ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ այժմ իրենց առաջնահերթություններից է ԼՂՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումը, քանզի 2015 թվականի ապրիլին Արցախում ԱԺ ընտրություններ են: Իսկ ահա դրանից հետո արդեն ԼՂՀ ԱԺ-ում կքննարկվի Սահմանադրական բարեփոխումների հարցը: -Պարոն Սարգսյան, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում անդրադառնալով հայ- թուրքական…

Իշխանության հետ կոալիցիա կազմելը բացառվում է

«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» բացառում է գործող իշխանության հետ կրկին կոալիցիա կազմելը, չնայած որ կոալիցիայից դուրս գալու պատճառ հանդիսացող հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելու հնարավորության մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Իշխանության հետ կոալիցիա կազմելը պարզապես բացառվում է, ինչ վերաբերում է կոնկրետ խնդիրների հետ կապված մեր գործունեությանը, ապա համագործակցության կենտրոնում սահմանադրական փոփոխություններն են,…

«Ազդակ»ի Խմբագրական. Ժամանակահատուած, Ամպիոն Եւ Առիթ

ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովին նախագահ Սարգսեանի խօսքը իրաւամբ բոլոր պատճառները ունի առանձնանալու այդ ամպիոնէն փոխանցուած նախորդ ելոյթներէն։ Իւրայատկութիւնը ունի թէ՛ բովանդակային, թէ՛ կառուցուածքային, թէ՛ շեշտադրումային եւ թէ՛ ոճաբանական հիմնաւորումներ։ Այստեղ առիթը օգտագործուած է առաւելագոյն ձեւով ամուր, կարծր դիրքերէ ուղերձներ փոխանցելու։ Խօսքը, իր իւրաքանչիւր պարբերութեամբ եւ իւրաքանչիւր բառով՝ իր ամբողջութեան մէջ երկարապատում մեկնաբանութիւններու կարիք չունի։ Պէտք է…

Հաղորդագրութիւն

Երէկ հայ քաղաքական երեք կուսակցութիւններուն կողմէ Տէր Զօրի Սրբոց Նահատակաց եկեղեցւոյ ականահարումին առիթով հրապարակուեցաւ դատապարտագիր-հաղորդագրութիւն մը, որ յղուեցաւ լիբանանեան լրատուամիջոցներուն: Ստորեւ` հաղորդագրութիւնը: Մինչ հայ ժողովուրդը կը պատրաստուի ոգեկոչելու Հայոց ցեղասպանութեան 100-ամեակը եւ այնպիսի ժամանակաշրջանի մը մէջ, երբ Հայաստանի մէջ տեղի կ՛ունենար Հայաստան – սփիւռք 5-րդ համահայկական համաժողովը, որուն ընթացքին հայութիւնը անգամ մը եւս միջազգային ընտանիքէն…

Նախագահի ամենահաջողված ելույթն էր ՄԱԿ-ում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հայ Յեղափոխական Դաշնակցությունը համարում է նրա «ամենահաջողված ելույթը՝ դիպուկ և ճիշտ շեշտադրումներով»: Սերժ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի կողմից ստորագրված ցյուրիխյան արձանագրությունները տարիներ շարունակ դարակներում են՝ սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը, բավական խիստ արտահայտվեց Ղարաբաղի հարցը որպես նախապայման առաջ քաշելու՝ Անկարայի դիրքորոշման վերաբերյալ։ Նա մեջբերեց ժողովրդական խոսքը՝ «գրողի…

«Գրողի ծոցը վավերացնեք»-ը Էրդողանին հասկանալի ոճով էր ասված

ՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը դրական եւ ուժեղ է որակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ելույթը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կիրո Մանոյանն ասաց, որ Նախագահի ելույթում կային ճիշտ շեշտադրումները թե’ հայ-թուրքական հարաբերությունների, թե’ Արցախյան հիմնահարցի հետ կապված: «Նախագահն այդ բարձր ատյանից բացահայտեց Ադրբեջանի քաղաքականությունը: Շատ հատկանշական…