Ամսական արխիւներ. November 2014

Հանդիպում Յունաստանի պաշտպանութեան նախարար Նիքոս Տենտիասի հետ

Յունաստանի ազգային առաջնորդարանին մէջ տեղի ունեցաւ հանդիպում Յունաստանի նորանշանակ պաշտպանութեան նախարար Նիքոս Տենտիասի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ ընկ. Յակոբ Տէր Խաչատուրեանի միջեւ, ներկայութեամբ Յունաստանի թեմակալ առաջնորդ Գերշ. Տ. Խորէն արք. Տողրամաճեանի, ՀՅԴ Յունաստանի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ ընկ. Քերոբ էքիզեանի, Յունահայոց Ազգային Վարչութեան անդամ պրն. Ստեփան Շեմմասի եւ Յունաստանի մօտ ՀՀ դեսպանորդ պրն. Մինաս Մարտիկեանի։ Ընկ.…

Պատերազմի վերսկսման մշտական վտանգը չի կարող մեզ ստիպել տնտեսության ոլորտում լուրջ քայլեր չկատարել

Ղարաբաղը ներդրողներ է փնտրում Նոյեմբերի 20-ին Մոսկվայում տեղի ունեցավ Արցախի զարգացմանը նվիրված ֆորում: Համայնքի հետաքրքրությունը գրավելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը ոչ մի նոր բան չի հնարել, այլ սկսել է բաց կերպով խոսել իր ծրագրերի մասին: Փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հանդես եկավ Արցախի ներդրումային հնարավորությունների եւ տնտեսական զարգացման հեռանկարների շուրջ զեկուցմամբ: Նա նկարագրեց, թե ինչ բարդ…

Հանդիպում ՀՅԴ եւ ՍԴՀԿ կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ

Նոյեմբերի 27-ին, ՀՅԴ Քրիստափոր Միքայելյան կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ՀՅԴ եւ ՍԴՀԿ կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ: Հանդիպմանը Դաշնակցության կողմից մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը, իսկ Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության կողմից՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը եւ վարչության փոխատենապետ Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Սեպուհ Գալբաքյանը: Հանդիպման ընթացքում եւս մեկ անգամ…

Ակնարկ. Կանխահաս Սպառնալիք Եւ Հաւանական Հետեւանք

Թուրքիոյ արտաքին գործոց նախարարին կատարած քաղաքական սպառնալիքը, ուղղուած` Միացեալ Նահանգներուն, կը յիշեցնէ Ցեղասպանութեան վերաբերեալ հերթական բանաձեւի քննարկման նախօրեակին Անգարայի բեմադրած արարը: Կը հետեւին այլ արարներ նման պարագաներու: Բանաձեւի քուէարկութենէն անմիջապէս առաջ Անգարան կը սաստկացնէ իր սպառնալիքները. եթէ բանաձեւը անցաւ` տուն կը կանչէ տեղւոյն իր դեսպանը: Կիսապաշտօնական ամպիոններէ կը սկսին լսուիլ տուեալ պետութեան հետ կնքուած առեւտրական…

ՀՅԴ Բյուրոյի Կոչը

Սիրելի հայրենակիցներ, 2014թ նոյեմբերի 27-ին «Հայաստան» Համահայկական Հիմնադրամն իր տարեկան ավանդական դրամահավաքի հեռուստամարաթոնով շարունակելու է անցյալ տարի սկզբնավորված Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանն ուղղված նվիրատվությունների ծրագիրը: Հատկապես վերջին ամիսների Ադրբեջանի անթաքույց թշնամական գործողությունները, պատերազմի նախապատրաստական ջանքերը եւս մեկ անգամ փաստում են հիմնադրամի` Արցախի անվտանգությանն ու զարգացմանը միտված ջանքերի կարեւորությունն ու այժմեականությունը: Այլընտրանքային եւ ռազմավարական մեծ նշանակություն ունեցող…

Հ.Յ.Դ. Երիտասարդականի մասնակցութիւնը «Պայքար բռնութեան մշակոյթի դէմ» դասընթացին

Միջազգային Ֆալկոն Շարժում – Ընկերվարական Դաստիարակչական Միջազգայնական կազմակերպութեան հրաւէրով 2014 թ. նոյեմբերի 16-23-ին, Հունգարիայի մայրաքաղաք Բուդափեշտում տեղի ունեցաւ դասընթաց «Պայքար բռնութեան մշակոյթի դէմ» նիւթով։ Հ.Յ.Դ. Երիտասարդականը դասընթացին մասնակցեց մէկ ներկայացուցչով` Սուսաննա Մովսիսեան, Արցախից։ Դասընթացին մասնակցել են 22 պատուիրակներ տարբեր երկրներից, ինչպէս Վրաստան, Շուեդիա, Ալբանիա, Սենեգալ, Մակեդոնիա, Սերբիա, Գերմանիա և այլ։ Հ.Յ.Դ. Երիտասարդականի ներկայացուցիչն իր ելոյթում…

Արցախի նախագահը հանդիպել է ՀՕՄ անդամների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ օգնության միության (ՀՕՄ) Արեւմտյան ԱՄՆ-ի շրջանային վարչություն եւ հանդիպում ունեցել կազմակերպության անդամների հետ` ատենապետուհի Վիքի Մարաշլյանի գլխավորությամբ: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե երկրի ղեկավարը ՀՕՄ-ը համարել է Սփյուռքի ամենակայացած կառույցներից մեկը` կարեւորելով նրա գործունեությունը ինչպես հայրենիքում, այնպես էլ նրա…

Կքննարկեն երբ գրավոր թուղթ լինի

Աղվան Վարդանյանը` Փաշինյանի նախաձեռնության մասին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դեռ որեւէ առաջարկ չի ստացել Նիկոլ Փաշինյանից՝ վերջինիս կողմից կազմակերպված Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը բարձրացնելու նախաձեռնության վերաբերյալ: Այս մասին NEWS,am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ որեւէ առաջարկ չեն ստացել, երբ ստանան, կքննարկեն եւ կարծիք կհայտնեն: «Չենք քննարկել, երբ որեւէ գրավոր…

Արծվիկ Մինասյանը խոստացավ

«Կուտակային օրենքի անցումային դրույթների հետևանքով` Հայաստանում շուրջ 470 երիտասարդ դասախոսներից և գիտաշխատողներից 120-ն արդեն ազատվել են աշխատանքից` իրենց դիմումի համաձայն, մնացած 350-ը սպասում են հարցի լուծմանը»-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Հիշեցնենք, որ եթե մինչև դեկտեմբերի 25-ը մասնավոր ոլորտի աշխատողը չհրաժարվի պարտադիր սոցիալական վճարից, ապա այլևս չի կարող հրաժարվել:…

Ղարաբաղը ներդրողներ է փնտրում

Մոսկվայում տեղի ունեցավ Արցախի զարգացմանը նվիրված ֆորում Ղրիմի և Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, որոնք հանգեցրին աշխարհաքաղաքական լուրջ ցնցումների և պատժամիջոցների կիրառման տեսքով Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշման, այսպես թե այնպես ԼՂՀ և Ռուսաստանի հայկական հասարակական կազմակերպությունների միջև կապերի հաստատման նոր ու ոչ սովորական միջոցների փնտրման խնդիր են դնում: Նոյեմբերի 20–ին Տագանկայում, «Ռումս» հյուրանոցի…