Ամսական արխիւներ. December 2014

Վահան Հովհաննիսյանի աճյունը տեղափոխվեց Հայաստան

Բեռլինում դեկտեմբերի 28-ին 58 տարեկանում կյանքից հեռացած Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանի աճյունը տեղափոխվել է Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, պատգամավորներ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և Բյուրոյի ներկայացուցիչներ, կուսակցական ընկերներ Վահան Հովհաննեսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ:

Հուղարկավորությունը՝ հունվարի 3-ին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ` կառավարությունում տեղի է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Նիստում որոշվել է, որ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2015 թվականի հունվարի 2-ին` ժամը 17:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ Սարգիս եկեղեցում,…

Արամ Ա. Կաթողիկոսի ցաւակցական ուղերձը

ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ Անթիլիաս-Լիբանան Անթիլիաս, 30 Դեկտեմբեր 2014 Յարգարժան անդամներ Բիւրոյի, Խոր ցաւով իմացանք Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ, Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի երկար տարիներու պատգամաւոր եւ Գերմանիոյ մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վահան Յովհաննիսեանի մահուան գոյժը: Մենք մօտէն ճանչցած ենք հանգուցեալը, եւ իր մօտ տեսած լուրջ մտաւորականը, պատասխանատու հասարակական գործիչը եւ գերազանցօրէն հայրենասէր մարդը:…

Վահանը՝ Վահանի Վրայ

Շաբաթէն Կիրակի լուսցող գիշերուան ժամը 1ի մօտերը, ընկեր մը հեռաձայնիս վրայ արձանագրեց Վահան Յովհաննիսեանի մահուան բօթը: Շատերու ու իրեն պէս, ես ալ գիտէի, թէ իր կեանքին թելը մօտ է աւարտին: Կանխաւ «հաշտուած» էի, սակայն հիմա չեմ կրնար հաշտուիլ Վահան Յովհաննիսեանի մահուան հետ: Մէկը, մեր ժողովուրդի վերջին 25 տարիներու պատմութեան ամէնէն փայլուն դէմքերէն: Իսկ փայլուն դէմքերը…

Այլեւս առանց Վահանի

Այո, հեռացավ Վահան Հովհաննիսյանը: Թեեւ ժամանակը փոքր ինչ հաշտեցրած պետք է լիներ ճակատագրի կայացրած դաժան դատավճռի հետ, սակայն գույժն առնելուց հետո կարծես դատարկություն գոյացավ՝ մեր մեջ ու մեր շուջը: Դատարկություն գոյացավ, որովհետեւ նա առաջինը զինվորագրվածներից լինելով, հայրենիք վերադարձած Դաշնակցության կենսագրության գլխավոր հերոսներից մեկն էր: Որպես այդպիսին վճռական ձայնով ներկա էր նաեւ նորանկախ հայրենիքի պատմության ընթացքի…

Հայրենիքը ձեզ չի մոռանայ, ընկ. Վահան

Ամէն անգամ, որ խնդրանք մը , պատուէր մը կամ իրականանալի աշխատանք մը ունէր յանձնարարելիք ընկ. Վահանը , դիմելով տուեալ ընկերոջ, իրեն յատուկ հիւմուրով, պատուէրը անպայման կատարելու գրաւչութիւն պարուրելով կ՜ըսէր.Հայրենքը ձեզ չի մոռանայ։Առանց հրահանգչական ոճի, առանց բռնութեան, առանց համոզելու յատուկ ճիգի, խնդրանքը, պատուէրը կամ հրահանգը կատարուած էր. Եւ կատարուած էր սիրով, գոհ, գոհունակ, հանգիստ, ժպիտով։ Ժպիտով…

Հոգիս պինդ է, ընկեր ջան

«Հոգիս պինդ է, ընկեր ջան, ուղղակի մարմինս չի հասցնում հավասար քայլել»,- այսպես էր պատասխանել Վահան Հովհաննիսյանը մի քանի օր առաջ՝ ընկերոջ՝ Արմեն Ռուստամյանի հետ հետ հեռախոսազրույցում, երբ վերջինս հորդորել էր նրան «պինդ մնալ»։ «Նա մարդ էր, ում հետ վստահ կարող էիր գնալ ցանկացած, լինի դա կուսակցական, թե ներքին եւ թե արտաքին քաղաքական որեւէ միջոցառաման։ Նա…

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ: Վահան Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին ուղղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.- «Վահան Հովհաննիսյանի ներկայությունը նշանակալի է եղել Հայաստանի քաղաքական դաշտում թե՛ արցախյան ազատամարտի տարիներին, թե՛ դրանից հետո՝ Հայաստանի Ազգային ժողովում: Դժվար է պատկերացնել,…

Ազատության ճանապարհների վախեցնող բացակայությունը

Ներկայացնում ենք անցյալ տարի Yerkir.am կայքում Վահան Հովհաննիսյանի հրապարակված «Ազատության ճանապարհների վախեցնող բացակայությունը» հոդվածը: Այն տպավորությունն ունեմ, թե մենք մի շատ կարևոր բան ենք բաց թողել: Աչքաթող ենք արել: Թույլ ենք տվել, որ մեր կողքով անցնի: Կամ էլ ինքներս ենք մեր կյանքի ինչ-որ կարևոր բանի կողքով անցել և նույնիսկ չենք էլ նկատել այդ կորուստը: Հետ…

Վահան Հովհաննիսյանը մեծ ավանդ ունի ազգային-ազատագրական պայքարում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին ցավակցական հեռագիր է հղել Վահան Հովհաննիսյանի ընտանիքին: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Էդուարդի Հովհաննիսյանի վաղաժամ մահվան մասին: Վահան Հովհաննիսյանն անգնահատելի ավանդ ունի հայոց անկախ պետականության կերտման գործում եւ ազգային-ազատագրական պայքարում: Նա մեծ հայրենասեր էր, փորձառու քաղաքական գործիչ,…