Ամսական արխիւներ. February 2015

Դաշնակցության պատվիրակության հանդիպումը Բակո Սահակյանի հետ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին ընդունել է Հայաստանից ժամանած մի խումբ Արցախյան ազատամարտի վետերանների, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների: Անմիջական եւ աշխատանքային մթնոլորտում քննարկվել են պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է նման այցելությունները` ընդգծելով, որ դրանք` որպես հայրենասիրության եւ համախմբվածության յուրատեսակ դրսեւորում, դրականորեն են ազդում զինված…

Ստեփանակերտում հարգել են Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը

Սումգայիթի ջարդերի 27-րդ տարելիցի կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակը: Սումգայիթյան զոհերի հիշատակը հարգել են նաեւ այս օրերին Արցախում գտնվող…

Արգենտինայում հայ համայնքը բողոքի ցույցի է դուրս եկել Ադրբեջանի դեսպանատան դիմաց

Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հայկական կոտորածների զոհերի հիշատակը ոգեկոչելու և Արգենտինայում ադրբեջանցի դիվանագետների հակահայկական գործողությունների մասին տեղեկցանելու համար բողոքի ցույց է կազմակերպվել Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանատան դիմաց: «Ադրբեջանում ապրող հայերի սպանությունները, հալածանքները, ահաբեկումները և տեղահանությունները մինչև 80-ական թվականների վերջերը մարդկության դեմ հանցագործություններ են, որոնց պատասխանատվությունը պետք է կրի Ադրբեջան պետությունը»,- ինչպես հաղորդում է «Agencia Prensa…

Ակնարկ. «Ցեղասպանական» Հեքիաթներու Հիւսուածք

Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի նշման դիմաց առնուող հակաքայլերը Կալիփոլիի 100-ամեակի կազմակերպումով չեն սահմանափակուիր: Անակնկալի առջեւ պէտք չէ գտնուինք, իբրեւ հայկական կողմ, եթէ ոչ միայն Խոջալուն իբրեւ «ցեղասպանութիւն» միջազգայնացման փորձ կատարէ թուրքեւազրպէյճանական դիւանագիտական միացեալ համակարգը, այլ նոյնիսկ Սումկայիթը ներկայացնէ, իբրեւ նոյնինքն հայերու կողմէ կազմակերպուած ջարդ: Այս երկրորդ տեսութիւնը հակազդեցութիւն է Խոջալուի դէպքերուն բնորոշումը, պատասխանատուութիւնը Պաքուի իշխանութիւններուն վերագրող…

Արցախի նախագահը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հետ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ ներհայկական քաղաքական զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր:

Արցախը մեր գերխնդիրն է

ՀՅԴ Գերագույն մարմինը կազմակերպել է երկօրյա զորակցական այց դեպի Արցախ: Փետրվարի 27-ին երթի մասնակիցները` մոտ 1200 հոգի, կանգ առան Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում: Հյուրերին դիմավորեցին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի և Քաշաթաղի կոմիտեի անդամները: Տեղի ունեցավ ճաշկերույթ: Հյուրերին ողջունեցին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը և ՀՅԴ Քաշաթաղի Միջնաբերդ կոմիտեի ներկայացուցիչ Արին Գալստյանը: ՀՅԴ Բյուրոյի…

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՅԴ-ն հետաքրքիր առաջարկներ է ստացել

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ՀՅԴ-ն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ որևէ առաջարկ ստացե՞լ է որևէ պատգամավորից կամ քաղաքական ուժից, պատասխանեց. «Այո, ստացել ենք առաջարկներ: Մենք դիմել էինք բոլոր քաղաքական ուժերին, ստացել ենք առաջարկներ, ուսումնասիրում ենք: Բավական հետաքրքիր առաջարկներ կան, հատկապես` պարոն Բագրատյանից, որը ուշադրությամբ քննարկում ենք, ու…

Կոնգրեսականն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին հիշեցրել է հայերի ջարդերի մասին

Ամերիկացի կոնգրեսական Ջուդի Չուն Ներկայացուցիչների պալատում հանդես է եկել ելույթով՝ ի հիշատակ Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում հայերի ջարդերի: Նա դատապարտել է Ադրբեջանի շարունակական ագրեսիան եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ազատության կոչ արել: Այս մասին տեղեկացրեցին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունում: «27 տարի առաջ, երբ Խորհրդային Միության համակարգը թուլանում էր, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միավորվել՝ կոչ…

Ակնարկ. Լիազօրուած Եւ Ֆինանսաւորուած Ցեղային Զտումներ

Հիւսիսային Սուրիոյ մէջ ասորի համայնքին նկատմամբ իրականացուած առեւանգումի, բռնութեան եւ բռնագաղթի գործողութիւնները կը թարմացնեն հիւսիսային Իրաքի մէջ յատկապէս եզիտիներուն եւ ընդհանրապէս ասորի համայնքի տարբեր դաւանական խումբերուն դէմ գործադրուած պատկերներու յիշողութիւնը: Ցեղային զտումի ամէնէն բարացուցական ժամանակակից օրինակներն են այս բոլորը, որոնք տեղի կ՛ունենան ահաբեկչութեան դէմ իբրեւ թէ աննահանջ պատերազմ յայտարարած միջազգային ընտանիքին երեւութապէս եւ յայտարարողական մակարդակի…

Այցելութիւն Վարչապետ Սալամի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւն մը, որուն մաս կը կազմէին Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի, փոխներկայացուցիչ Աւետիս Կիտանեան եւ Կեդրոնական կոմիտէի անդամ Րաֆֆի Աշքարեան, այցելեցին վարչապետ Թամամ Սալամին, որուն հետ 40 վայրկեան տեւողութեամբ խորհրդակցութիւններ ունեցան քաղաքական թատերաբեմին վրայ գոյութիւն ունեցող հարցերուն շուրջ: Անդրադարձ կատարուեցաւ յատկապէս կառավարութեան նիստերու վերսկսման անհրաժեշտութեան եւ այդ ուղղութեամբ կողմերու…