Ամսական արխիւներ. May 2015

Հայաստանի Հանրապետութեան Հիմնադրութեան 97-Ամեակի Ժողովրդային Տօնակատարութիւն

Վճռականութեան Վերանորոգում` Շարունակելու Մայիս 28-ով Սկսած Երթը Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի քարոզչական մարմինին, հինգշաբթի, 28 մայիս 2015-ին, երեկոյեան ժամը 8:00-ին, «Յովհաննէս Պօղոսեան» սրահին մէջ տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեան 97-ամեակի տօնակատարութիւնը: Լիբանանի եւ Հայաստանի քայլերգներուն ունկնդրութենէն ետք, քարոզչական մարմինին խօսքը փոխանցեց Հուրի Փափազեան-Էմմիեան: Ան շեշտեց, որ ժողովուրդներու պատմութեան մէջ անկախութիւնը անշրջելի արժէք է` ընդգծելով,…

Հանդիպում Կիպրոսի Ընկերվար Ժողովրդավարութեան Համար Շարժում Կուսակցութեան (EDEK) Ներկայացուցիչին Հետ

ԵՐԵՒԱՆ (Հ.Յ.Դ. մամլոյ դիւան/«Արձագանգ», 2015թ. Մայիս 29) – Հ.Յ.Դ. պատուիրակութիւն մը՝ գլխաւորութեամբ Հ.3.Դ. Բիւրոյի անդամ Խաչիկ Մուրատեանին, Ուրբաթ, Մայիս 29-ին, Կիպրոսի մէջ հանդիպում մը ունեցաւ (EDEK) փոխնախագահ Քոսթիս Էֆսթասիուի հետ: Քննարկուեցան Սուրիոյ տագնապը եւ անոր անդրադարձը փոքրամասնութիւններու վրայ ընդհանրապէս եւ Սուրիահայութեան վրայ յատկապէս, երկու կուսակցութիւններուն միջեւ գործակցութեան ծիրը ընդլայնելու հեռանկարները, եւ Հայոց Ցեղասպանութեան 100-ամ եակը:…

Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբը կ’ողջունէ CDH կուսակցութենէն Մահինուր Օզտեմիրի արտաքսումը

Պրիւքսել, 29 մայիս, 2015.- Այսօր, Պելճիքայի CDH (Humanist Democratic Centre, Մարդասիրական ժողովրդավարական կեդրոն) կուսակցութիւնը իր շարքերէն արտաքսեց ծագումով թուրք՝ Մահինուր Օզտեմիրը, որ Պրիւքսելի խորհրդարանի անդամ է. ան նաեւ անդամ է Պրիւքսելի Սքարպեք համայնքի քաղաքապետական խորհուրդին: Վերջին շրջանին, եւ յատկապէս Ապրիլ 24-ի յաջորդող օրերուն, Պելճիքայի քաղաքական եւ հասարակական շրջանակներուն մէջ ծագումով թուրք երեսփոխաններուն հանդէպ դժգոհութեան ալիք…

Բրազիլիայի Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ

Բրազիլիայի Դաշնային Սենատը մայիսի 27-ին միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների եւ ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի եւ դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած No 550/2015 բանաձեւը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Բրազիլիայի Դաշնային Սենատի կողմից ընդունված բանաձեւում ասված է. «Դաշնային Սենատը ճանաչում է…

Անկարայի ազդեցության ներքո գտնվող խմբավորումները խոչընդոտել են հայերի միջոցառումը

«Վերջին 7-8 օրերի ընթացքում Սիրիայում հարաբերական խաղաղ վիճակ է»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է այս օրերին Հայաստանում գտնվող Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։ Հայերի շրջանում եղան վիրավորներ, բայց, բարեբախտաբար, զոհեր չկան։ Փոխարենը մեծ նյութական վնասներ կան։ Սիրիայի հայկական համայնքից, իհարկե, մեծ է արտահոսքը, բայց կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում դեռևս լքել իրենց տները։ «Մի…

Վահան Հովհաննիսյանի` դեպի լուսաբաց տանող «մայրամուտը»

Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է տեսել yerkir.am կայքի և ՀՅԴ Երևանի «Կոմիտաս» կոմիտեի նախաձեռնությամբ: Երկլեզու գրքում /հայերեն, ռուսերեն/ զետեղված է Հովհաննիսյանի համանուն խորագրով հոդվածաշարը` 4 մասից բաղկացած: Գրքի շնորհանդեսին ներկա էին Հովհաննիսյանի մայրն ու տղան, հարազատները, կուսակից և ոչ կուսակից…

Թրքական Հետախուզութեան մօտ կը գտնուին իսլամացած հայ ընտանիքներու ցուցակները

Armenianweeklynews կայքը կը գրէ, որ թրքական հետախուզութիւնը թրքական միայն մէկ փոքրիկ շրջանին մէջ 1600 հայ ընտանիք յայտնաբերած էր։ Թուրքիոյ մէջ իսլամացած հայերու խնդիրը բարդ է այնքանով, որ բազմաթիւ ընտանիքներ իրենք զիրենք կը համարեն թուրք կամ քիւրտ, հանգիստ կ՚ապրին առանց ազգային ինքնութեան վերանայման անհրաժեշտութեան, բնաւ չկասկածելով, որ պետութեան գաղտնի ծրարներուն մէջ իրենք հայ կը համարուին։ Հայկական…

Ավտոերթ` դեպի Սարդարապատի հուշահամալիր

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ավելի քան 50 մասնակիցներ՝ շուրջ 20 մեքենաներով ուղիղ կեսօրին ավտոերթով շարժվեցին Սարդարապատի հուշահամալիր: Արդեն Սարդարապատում երիտասարդները շրջեցին հուշահամալիրում, «Զանգակատան» աստիճաններին լսեցին հերոսամարտի պատմության դասախոսությունը. պատմություն, որը ստեղծվել է 97 տարի առաջ, ու որով սերունդներ են դաստիարակվել: Ավտոերթը երեկոյան ավարտվեց Երեւանում։ yerkirmedia.am

«Ազդակ»ի Խմբագրական. Առաւել Հզօր Հայաստանի Հանրապետութեան Համար

(Հայաստանի Ա. Հանրապետութեան Հիմնադրութեան 97-Ամեակին Առիթով) Երեք տարի ետք հայկական աշխարհը պիտի նշէ Հայաստանի Ա. Հանրապետութեան հիմնադրութեան 100-ամեակը: Թուականը ինքնին կը պարտադրէ խորհրդածել Ցեղասպանութեան հետեւանքներու յաղթահարման մեր ընդհանուր ընկալումի նորօրեայ հասկացողութիւններուն մասին: Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի շրջադարձային գլխաւոր կէտը ճանաչումէն հատուցուման պահանջի անցումն էր. այլ խօսքով` հայ ժողովուրդի բոլոր իրաւունքներու ճանաչման պահանջատիրական փուլի յայտարարութիւնը: Յունուար 29-ին…