Ամսական արխիւներ. September 2015

Հայաստանը ԵԽԽՎ-ում Ուոլթերի զեկույցից լավ բան չի կարող սպասել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը: – Պարոն Ռուստամյան, Դուք Ստրասբուրգում եք, որտեղ երեկվանից մեկնարկել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: Այսօր ԵԽԽՎ-ում քննարկվել է Բոբ Ուոլթերի հակահայկական զեկույցը: Հայկական պատվիրակությանն արդյոք հաջողվե՞լ է հակափաստարկներ բերել, ընդդիմանալ և այնպես անել, որ հետաձգվի զեկույցի հրապարակումը: – Նախ զեկույցը՝…

Արթուր Աղաբեկյանը բարձր է գնահատել ՀՕՄ-ի ազգանվեր գործունեությունն Արցախում

Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայ օգնության միության Կանադայի շրջանի վարչության մի շարք անդամների՝ ատենապետ Արմինե Գարապետյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետն իր խոսքում ընդգծել է սփյուռքի նշանակալի դերակատարումն Արցախի զարգացման գործում: Նա անդրադարձել է հանրապետությունում իրականացվող ժողովրդագրական քաղաքականությանը՝ շեշտադրելով նաև սփյուռքահայության մասնակցության…

Իշխանություն չենք ուզում հանուն իշխանության

tert.am – ի հարցազրույցը ՀՅ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ – Սահմանադրական բարեփոխումների հարցով քաղաքական դաշտը բաժանվել է սևի ու սպիտակի: Կան կարծիքներ, որ «ոչ»-ի ճամբարում հավաքված ուժերն ունեն նախագահի թեկնածու և դրա համար են դեմ արտահայտվում խորհրդարանական կառավարման համակարգին : Դուք չունեք նախագահի թեկնածու, ա՞յդ պատճառով եք կողմ այս փոփոխություններին: – Բնական է,…

Կառավարման նախագահական համակարգը հատուկ է իսլամական պետություններին

Սահմանադրության փոփոխությունների «թեժ աշունը» չսկսված՝ օգոստոսին ՀՅԴ-ն հայտարարեց, որ իրենց առաջարկները գրեթե ամբողջությամբ ընդգրկված են նոր սահմանադրության մեջ։ Թերևս սա հետաքրքիր հայտարարություն է, քանի որ ենթատեքստում ունի նաև պատասխանատվության բաղադրիչ։ Արդյոք ՀՅԴ-ն պատրա՞ստ է վերցնելու այդ պատասխանատվությունը՝ հարցրինք ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ։ -Չստացվելու բան չկա, արդեն ստացվել է։ Մեր գրեթե բոլոր առաջարկները ներառված…

Հաղորդագրութիւն

Վերջին օրերուն արագընթաց զարգացումներ կ՛արձանագրուին Հայաստան-Ազրպէյճան սահմանագօտիին եւ Արցախ-Ազրպէյճան հատման գիծին վրայ: Ազրպէյճանական իշխանութիւններուն կողմէ զինադադարի բացայայտ խախտումին եւ հայկական տարածքներուն դէմ կատարուած զինուորական յարձակումներուն պատճառով զոհեր ու վիրաւորներ արձանագրուեցան Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներէն, սահմանապահներէն ու բանակայիններէն: Լիբանանի Հայ դատի մարմինը խստիւ կը դատապարտէ կովկասեան շրջանի այս հատուածին մէջ արձանագրուած վերջին զարգացումները եւ կոչ կ՛ուղղէ…

Պետք է կապերն ավելի սերտանան հայկական գաղութների ու հայրենիքի միջև

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբի անդամ և Եգիպտոսում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացնում է Եգիպտոսում հայ գաղթօջախի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերն ու գաղութի խնդիրները: «Պետք է կապերն ավելի սերտանան հայկական գաղութների միջև և հայրենիքի միջև: Այդ դեպքում գործակցությունն ավելի սերտ կլինի և արդյունքն ավելի շոշափելի կլինի»,-ասաց նա: Արմեն…

«Ազդակ»ի Խմբագրական. Լիբանանի Մէջ Նահատակուածներուն Հայրենական Գնահատականը

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին նախաձեռնութեամբ եւ կոմիտէներուն կազմակերպութեամբ ու գործադրութեամբ շրջան առ շրջան, թաղ առ թաղ լիբանանահայութեան ինքնապաշտպանութեան մարտերուն ինկած նահատակները յիշելու ձեռնարկներու շարքը այսօր իր լրումին կը հասնի կեդրոնական հաւաքով: Երիտասարդական-ուսանողական ջահերթի ելակէտը այս պարագային խորհրդանշական իմաստ ունի: Այդ ելակէտը կ՛ամփոփէ համաժողովրդային ինքնապաշտպանութեան ընթացքին մեր նահատակներուն յիշատակը, խորհուրդը, սփիւռքի ժամանակակից պատմութեան մէկ կարեւոր էջը…

ՀԱՊԿ-ը պետք է Ադրբեջանին ուղղված առնվազն զսպող հայտարարություն աներ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: – Պարոն Վարդանյան, Տավուշի կողմից հայկական սահմանի նկատմամբ Ադրբեջանի զինուժի հարձակումներն ի՞նչ են նշանակում: Այս անգամ ինչո՞ւ այդ երկիրը նման քայլի գնաց: – Նախ պետք է ցավակցել զոհվածների, խաղաղ բնակիչների հարազատներին: Սա, իսկապես, բացառիկ դեպք է, երբ խաղաղ բնակիչների շրջանում երեք զոհ…

ԵԱՀԿ Մինսկի խմբի քաղաքավար լինելը ոչ մի ձևով չի նպաստում իրավիճակի կայունացմանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին պետք է մեղսակից համարել Ադրբեջանի կողմից իրականացվող բռնությունների համար: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ նշելով, թե քաղաքավար լինելը և այսպես ասած՝ կեղծ հավասարության նշաններ դնելը ոչ մի ձևով չի նպաստում իրավիճակի կայունացմանը: «Անհրաժեշտ է, որ իրերը կոչվեն…

Համախմբված աշխատանքով՝ հասնել արդյունքի

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձանաժողովի 6-րդ նիստին: Մեծարգո նախագահ, Վեհափառ հայրապետներ, հոգեւոր հայրեր, Հարգելի գործընկերներ, Սիրելի հայրենակիցներ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերջին եռամսյակի նախաշեմին մի հայացք նետենք անցած ինն ամիսների մեր բոլորի համատեղ աշխատանքին եւ արձանագրենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հատուցման իրավունքների արծարծման…