Ամսական արխիւներ. October 2015

Կարմիր բանակը Հայաստան կմտներ, եթե անգամ Հայաստանում նախագահական համակարգ լիներ

Սահմանադրական փոփոխությունների հակառակորդները որպես այդ փոփոխությունների իրականացման հակափաստարկ ներկայացնում են Հայաստանի խորհրդարանական կառավարման ձախողման պատմական փորձը: 1918թ. մայիսին հռչակված Առաջին հանրապետությունը, որ գոյություն ունեցավ մինչև 1920թ. նոյեմբերը, ուներ կառավարման խորհրդարանական մոդել: Այդ ընթացքում չորս կառավարություն փոխվեց. կառավարությունները հաջորդում էին իրար՝ չկարողանալով լուծել ոչ սոցիալական և ոչ էլ անվտանգության հետ կապված խնդիրները, երկրում իշխանությունը ավելի շատ…

Վաւերագրական ֆիլմի առաջին ցուցադրութիւն

Գահիրէի Հայ դատի յանձնախումբը հաղորդում է, որ Հայոց ցեղասպանութեան հարիւրերրորդ տարէլիցի Ոգեկոչման եգիպտահայ մարմնի կազմակերպութեամբ, Կիրակի, 8 Նոյեմբեր 2015-ի երեկոյեան Ժամը 7-ին, Հելիոպոլսոյ Գրադարանէն ներս Պիտի կատարուի Հայոց ցեղասպանութեան մասին եգիպտական վաւերագրական «Ով սպաննեց հայերը» ֆիլմի անդրանիկ ցուցադրութիւնը։ Ֆիլմը նկարահանած ու պատրաստած են հեռուստալրագրող Մարիամ Զաքի եւ բեմադրիչ Մոհամմէտ Հանաֆի, հարիւրամեակի այս տարուան ընթացքին, Եգիպտոսի,…

Մեզ համար «այո»-ից ոչ պակաս կարևոր է, որ այս հանրաքվեն անցնի լեգիտիմ պայմաններում

Այսքան տարի ՀՅԴ-ն մասնակցել է ընտրություններին՝ բազմաթիվ ձևերով, բազմաթիվ տարբերակներով, և մի բան ակնհայտ է՝ եթե չհաջողվի տեղամասերում վերահսկողություն իրականացնել, այդ մեխանիզմը կմնա թղթի վրա. այսօր խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Վերահսկողության առումով՝ ընդդիմությունն այս մոբիլիզացիան չի ունեցել: Ընդդիմության ամբողջ պրոբլեմը դա է: Նրանք չեն կարողացել 2000 տեղամասում…

Հ. Յ. Դ. Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը կ’ողջունէ Փարակուայի Ծերակոյտին որոշումը

«Հոկտեմբեր 29, 2015ին Փարակուայ վերածուեցաւ հարաւամերիկեան եօթերորդ երկրին որ Օրէնսդիր Իշխանութեան մակարդակով ճանչցաւ Հայոց Ցեղասպանութիւնը հակառակ դիւանագիտական աշխոյժ լոպպիինկին որ թուրք-ազրպէյճանական ժխտողականութիւնը գործի դրած էր մայրաքաղաք Ասունսիոնի մէջ վերջին քանի մը տարիներուն եւ բազմացուցած իր ճիգերը մասնաւորբար Հարիւրերորդ Տարելիցի նախօրեակին:» Այս բառերով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը յատուկ յայտարարութեամբ մը ողջունեց Փարակուայի…

Պարագվայի սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ է ընդունել

Պարագվայի սենատում ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ։ Բանաձեւն ընդունվել է միաձայն։ Այս մասին «Երկիրն այսօրին» հայտնեցին ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից։ Հրապարկված հռչակագրում, որի բնօրինակը ներկայացնում ենք ստորեւ, Պարագվայի սենատն արձանագրում է, որ «Ճանաչում է Հայ Ժոողովրդի ցեղասպանությունը, որ իրագործվել է 1915-23 թվականներին Օսմանյան Կայսրությունում, եւ ոգեկոչում է 100-րդ տարելիցը՝ իբրեւ…

Թույլ տվեք կասկածել ձեր անկեղծության վրա, հարգելի կառավարություն

Արծվիկ Մինասյանը դեմ է նոր հարկատեսակին ԱԺ-ում քննարկվում է կառավարության ներկայացրած «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին հարցը: Հիմնական զեկուցող ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ օրենքի նախաձեռնությամբ առաջարկվում է փոխել ծխախոտի արտադրության և օղու ակցիզային դրույքաչափերը, որի ընդունումը պայմանավորված է ԵՏՄ անդամակցությամբ, քանի որ նշված ապրանքատեսակի դրույքաչափերը պետք է ներդաշնակեցվեն:…

ՀՅԴ-ն նույնականացման քարտերով քվեարկելու նախագիծը բարելավելու առաջարկներ է ներկայացրել

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը կողմ է սահմանադրական բարեփոխումներին և ամեն ինչ անելու է դրանք կյանքի կոչելու համար: Միևնույն ժամանակ ՀՅԴ-ի համար սկզբունքային հարց է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան արդար և թափանցիկ հանրաքվեի կազմակերպումը: Ազգային ժողովում ՀՀ ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումեր կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ իր ելույթում…

Իտալիայի Աբրուցցո նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նահանգային խորհրդի կողմից միաձայն ընդունված բանաձեւում համերաշխություն է հայտնվում հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ եւ պատմական ճշմարտության ճանաչման ու մարդու իրավունքների պաշտպանության համար նրա պայքարին: Փաստաթղթի նախագիծը ներկայացրած նահանգային խորհրդի անդամ, իշխող ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Լուչիանո Մոնտիչելլին բանաձեւի ընդունումից հետո հայտարարել է. «Այսօր մենք մի գեղեցիկ…

Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ընթացքում ցեղասպանության ճանաչումը նոր, մեծ թափ է ստացել

Նոյեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով իր վճիռը՝ նշելով, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ խոսքի արտահայտման ազատությունը, և այդ նկատառումով Փերինչեքն արդարացվել է: Այս թեմայի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Գասպար Կարապետյանի հետ: Այն հարցին, թե դատարանի արդյունքը մեզ՝ հայերիս…

Իտալիայի Ռավեննա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իտալիայի Ռավեննա (Ravenna) քաղաքը հոկտեմբերի 22-ին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Ռավենայի քաղաքային խորհուրդի կողմից ընդունված բանաձևում նշվում է, որ, հաշվի առնելով Իտալիայում հայերի միության դիմումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հայերի ողբերգությունը որպես Ցեղասպանություն ճանաչվել է ՄԱԿ մարդու իրավունքների ենթահանձնաժողովի, Եվրոպական…