Ամսական արխիւներ. December 2015

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցչը ամփոփել է անցնող 2015 թվականը

aparaj.am -ի հարցազրույցը ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ – Ավարտին է մոտենում 2015 թվականը: Ինչպիսի՞նն էր այն Արցախի համար, ի՞նչ հաջողություններ ու ձախողումնր ունեցանք: – 2014 թվականի ավարտին եւս նման հարցադրում եղավ: Այն ժամանակ ես նշեցի, որ 2015 թվականը լինելու է բավականին ծանր տարի: Իրոք, այդ զգացումը անցնող տարվա բոլոր քաղաքական զարգացումներում, երկրի…

Ուորլիքը օբյեկտիվ կեցվածքից սկսել է հեռանալ

Tert.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, ներկայումս ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի ատենապետ, դոկտոր Վիգեն Հովսեփյանն անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում առաջիկայում ԼՂ հարցով լսումներին, նշեց, որ թեժ հարցադրումներ են անելու, որ հանկարծ ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահը «ոլորապտույտ» բաներ չասի: Վ. Հովսեփյանը չթաքցրեց, որ Ջեյմս Ուորլիքից որոշակի դժգոհություն և հիասթափություն ունեն։ -Պարո՛ն Հովսեփյան, հայտնի է, որ հունվարին ԱՄՆ…

Թուրքիա «Իսլամական պետութիւն» յարաբերութիւն Համաշխարհային յանցաբիզնեսի օղակներ

Շուրջ մէկ եւ կէս տարի է անցել այն օրւանից, երբ «Իսլամական պետութիւն-ը (ԻՊ) սկսեց իր յարձակումները Միջին Արեւելքում, սկսելով Իրաքի հիւսիսում գտնւող Մոսուլ քաղաքից: Այժմ ԻՊ-ն իր հակակշռի տակ ունի Իրաքի հիւսիսային մասերը եւ դէպի արեւմուտք, Սիրիայից նաեւ մասեր՝ Թուրքիայի սահմանամերձ շրջանները: ԻՊ-ը գոյատեւելու եւ իրեն կանգուն պահելու համար պէտք ունի փողի, նիւթական աղբիւրների եւ…

Ակնարկ. Որոշ Եւ Անորոշ Հասցէներ

Թուրքիոյ նախագահին կոչը ուղղուած Միջին Արեւելքի երկիրներուն հասցէական է առաջին հայեացքով` տրուած ըլլալով, որ Էրտողանը կը նշէ այն երկիրները, ուր դէպքեր կը պատահին: Բայց հասցէական չէ կոչին պարունակած ամբաստանութեան բաժինը, որ պէտք է փորձել հասցէականացնել, մեկնաբանութեան կարգով: Ուրեմն. Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողան կոչ ուղղած է Մերձաւոր Արեւելքի մէջ ապրող մահմետականներուն միաւորուելու ընդդէմ զիրենք բաժնել…

Դժվար է Վահանի մասին խոսել անցյալով. Հրանտ Մարգարյան

Այսօր քաղաքական գործիչ, դաշնակցական Վահան Հովհաննիսյանի մահվան օրն է: Երևանի քաղաքային պանթեոնում, որտեղ ամփոփված է մեծանուն գործչի աճյունը, ընկերները, հարազատները և մտերիմները հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին: Վահան Հովհաննիսյանին ճանաչող մարդիկ նրան նկարագրելիս միաբերան ասում են, որ նա օժտված էր բարձր մարդկային հատկանիշներով, հումորով, սուր ու ճկուն մտքով: «Կան մարդիկ, որոնք կարող են ֆիզիկապես հեռու…

Սկանտինաւեան Տարածաշրջանի Եւ Յատկապէս Շուէտի Դերը` Հայկական Աշխարհին Մէջ (ՀՅԴ 125-Ամեակին Առիթով)

(Արտասանուած խօսք` ՀՅԴ 125-ամեակի տօնակատարութեան, 5 դեկտեմբեր 2015, Սթոքհոլմ) Հայ յեղափոխական դաշնակցութեան 125-ամեակը կը տօնակատարենք նոր աշխարհակարգի ձեւաւորման բաւական թէժ գործընթացներու լոյսին ներքեւ: Գործընթացներ, որոնք գլխիվայր կը շրջեն երկրագունդի քաղաքական համապատկերը եւ նոյնիսկ մտածել կու տան, որ այն, ինչ որ տեղի կ՛ունենայ այսօր, երրորդ աշխարհամարտի տարբերակ է, տեղայնացուած, գուցէ վերահսկելի, յամենայն դէպս` գերտէրութիւններու երբեմն ուղղակի,…

Ուղիղ մեկ տարի` առանց Վահանի

Վահան Հովհաննեսյանը ծնվել է 1956-ի օգոստոսի 16-ին Երևանում: 1978-ին ավարտել է Մոսկվայի մանկավարժական համալսարանը` գիտական կոչումներով պատմության և հնագիտության մեջ։ 1978-1980 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Հաջորդ ինը տարիները «Էրեբունի» թանգարանում եղել է գիտաշխատող և գիտահետազոտական բաժնի վարիչ։ 1989 թ. Հովհաննեսյանը գիտաշխատող է եղել ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում: 1989-ին ընդունվել է ՀՅԴ շարքերը: 1990-1992…

ՀՅԴ երիտասարդականի մասնակցութիւնը ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան սեմինարին

2015 թ. դեկտեմբերի 17-20-ին, Ստոկհոլմում (Շուեդիա) տեղի ունեցաւ Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան (IUSY) ընդհանուր սեմինարը` նուիրուած փախստականների հիմնախնդրին։ Սեմինարին մասնակցում էին մօտ 70 հոգի տարբեր երկրներից։ ՀՅԴ Երիտասարդականը սեմինարին մասնակցում էր մէկ ներկայացուցչով՝ Կարապետ Շադոյեան։ Հրաւիրուած էին Եւրոպայի ընկերվարականների կուսակցութեան (PES) եւ Շուեդիայի Ընկերվար-ժողովրդավարական կուսակցութեան ներկայացուցիչներ եւ մասնագետներ, ովքեր իրենց դասախօսութիւններում անդրադարձան Եւրոմիութեան կեցուածքին փախստականների…

Տաւութօղլուի Յայտարարութեան Չյայտարարուած Բաժինը

Քանի մը օր առաջ, Թուրքիոյ վարչապետ Ահմէտ Տաւութօղլու խորհրդարանէն ներս իր կուսակցութեան երեսփոխաններուն առջեւ յայտարարեց, թէ «սուրիական հողերը ռուսական կայսերապաշտութեան նպատակներուն մաս պիտի չկազմեն», այլ… «միայն մե՛ր»: Վերջին երկու բառերը անշուշտ լռելեայն յայտարարութեամբ: Մ. Արեւելքի ու անոր յարակից տարածաշրջանի (Հայաստան, Թուրքիա, Ատրպէյճան) քաղաքական զարգացումները այլեւս վերածուած են «բաց պլօթի»: Գաղտնիք չմնաց: Ամէն ինչ բացայայտուած է…

ՀՀ քաղաքացին իր իրավունքները կպաշտպանի

Երեկվանից մեր երկիրն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգին: Սահմանադրական փոփոխությունների նոր նախահիծն սկսել է «գործել» բայց ոչ բոլոր դրույթներով: Հայտնի իրողություն է, որ սահմանադրական փոփոխություններին այո ասող քաղաքական ուժերը մշտապես հայտարարել են, որ այդ փոփոխություններից հետո ՀՀ-ում ակնհայտ ու լուրջ իրավիճակ է փոխվելու, եւ դա զգալու է ՀՀ քաղաքացին: Բայց կարծես թե հանրությունը տեղյակ…