Ամսական արխիւներ. April 2016

«Ազդակ»ի Խմբագրական. Ամրապնդել Երկու Հանրապետութիւններու Անվտանգութեան Համակարգերը

(Մայիսմէկեան Տօնին Առիթով) Ընթացիկ մայիս մէկը հիմնականօրէն մեր մտածումները կը կեդրոնացնէ հայրենիքի մէջ տիրող իրավիճակի հիմնական փոփոխութեան ի խնդիր որդեգրուած նոր սահմանադրութեան հիմնադրոյթներուն, սահմանադրութեան կենսագործման ուղիները մատնանշող նախագահի ելոյթի հիմնական բաժիններուն եւ այդ ճամբուն վրայ ՀՅԴ-ՀՀԿ համաձայնագիրով յայտարարուած առաջադրանքներուն վրայ: Երեք փաստաթուղթերուն մէջ ալ իբրեւ արդար հասարակարգ ձեւաւորելու առաջնային նպատակը կարմիր թելի պէս կ՛երեւան հակամենաշնորհային…

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն Արցախի Վնասուած Շրջանները Վերականգնելու Եւ Զինուորներուն Ի Նպաստ Հանգանակային Արշաւի Կը Ձեռնարկէ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ ԿԼԵՆՏԷՅԼ.- ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն Ուրբաթ, 29 Ապրիլին հրապարակած է յայտարարութիւն մը, որուն բնագիրը ամբողջութեամբ կը ներկայացնենք ստորեւ. Արցախի հերոսական ժողովուրդը իր երիտասարդներուն թափած թանկագին արեան գնով կը պաշտպանէ մեր հայրենիքի սահմանները: Իր նահատակ զաւակը հողին յանձնող մայրը, արտայայտելով Արցախի քաջարի ժողովուրդին զգացումները՝ մեզ յստակօրէն կը պատգամէ, որ «մենք թանկագին կեանքեր կորսնցուցինք՝ մեր…

Առաքելությունը` կամավորականության և հանդուրժողականության մշակույթի տարածում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է «ԱՄՆ Խաղաղության կուրպուսի» (ԽԿ) հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը` ղեկավար Չարլզ Էնսիսոյի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` նախարարը կորևորել է այն հանգամանքը, որ ԽԿ-ի կամավորներն ավելի քան 20 տարի է, ինչ մեր հանրապետության տարբեր մարզերում նպաստում են անգլերեն լեզվի ուսուցման և ուսուցիչների վերապատրաստման գործընթացին: «Կոնկրետ կրթական, երիտասարդական ծրագրերին աջակցելուց…

Շվեդիայի հայ համայնքը ֆինանսական օգնություն կտրամադրի ԼՂՀ-ին

Շվեդիայի հայ համայնքը ֆինասնական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շվեդիայում Հայ Դատի հանձնախմբի նախագահ Արշակ Գավաֆյանը: «Երբ Ադրբեջանի սադրիչ գործողություններով պայմանավորված Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրվեց, մենք այստեղ ժողով կազմակերպեցինք և որոշեցինք Հայ Դատի Հանձնախմբի կողմից բողոքի նամակ ուղարկել Շվեդիայի կառավարությանը: Պահանջը մեկն էր` քայլեր ձեռնարկել Ադրբեջանի գործողությունները կանխելու համար:…

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամներին

Ապրիլի 28-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Մայրավանքի իր գրասենյակում ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամներին` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ-ում վերջին զարգացումներն ու Հայաստան-Սփյուռք համագործակցությանն առնչվող հարցեր:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ճիշտ ուղղությամբ են գնում

Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով՝ ՀՅԴ գնահատմամբ՝ իսկապես կատարվում են ընտրական համակարգի աննախադեպ ու արմատական փոփոխություններ: Բայց ամեն ինչ գնահատվում է ոչ թե զգացմունքներով, այլ համեմատության մեջ: Եվ համեմատությունը կոռեկտ ու լիարժեք իրականացնելու համար անհրաժեշտ է երեք հիմնական…

ԱԺ ՀՅԴ խմբակցության հանդիպումները՝ Վրաստանում

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի տեղեկացմամբ` Հայաստանի ԱԺ Դաշնակցություն խմբակցությունը ապրիլի 25-ին և 26-ին Վրաստանում էր` նախապես պայմանավորված ծրագրով, որի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանի բոլոր խմբակցությունների հետ: Ըստ պատգամավորի` այցի նպատակն էր ծանոթանալ Վրաստանի քաղաքական ուժերի հետ, նրանց ծանոթացնել Դաշնակցության մոտեցումներին, ծրագրերին: «Հոկտեմբերին Վրաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, և անհրաժեշտ…

Դավիթ Լոքյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Ասիական Զարգացման բանկի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերին` մասնավորապես Կոշտ թափոնների կառավարման, Երկրորդային քաղաքների զարգացման ներդրումային ծրագրերին, ինչպես նաև Սեյսմիկ ապահովության բարելավման…

Ընտրակաշառքը պետք է բացառել

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ Հարգելի խորհրդարան, Ընտրական օրենսգրքի վրա մենք սկսել ենք աշխատել Սահմանադրական հանրաքվեից անմիջապես հետո: Մի քանի քննարկում ենք ունեցել մասնագիտական խմբի հետ, մի քանի անգամ գրավոր առաջարկություներ ներկայացրել: Այդ արել ենք առանց աղմուկի, առանց պաթետիկ հայտարարությունների: Մեր նպատակը եղել է հնարավորության…

Արծվիկ Մինասյանն ընդունել է Համաշխարհային բանկի թիմին

Ապրիլի 27-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Համաշխարհային բանկի Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի /ՏՏԵԶԾ/ իրականացմանն աջակցող թիմին` Ահմեդ Այվեդայի գլխավորությամբ: Քննարկման առանցքում եղել են ՏՏԵԶԾ իրականացման աշխատանքները: Ողջունելով հյուրերին` էկոնոմիկայի նախարարը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին համագործակցության և աջակցության և, մասնավորապես, այս ծրագրի իրականացման պատրաստակամության համար, որը լայն հնարավորություններ է ընձեռում ենթակառուցվածքների,…